Թվում է, թե Թրամփը ցանկանում է ազատվել Զելենսկիից, մենք խոսում ենք նրան վերացնելու մասին. The Economist

Վերլուծություն

«Զելենսկին խաբեց ԱՄՆ-ին: Մյունխենի կոնֆերանսից առաջ նա վստահեցրեց ինձ, որ 500 միլիարդ դոլարի համաձայնագիր կստորագրի՝ ուկրաինական հանքանյութերի իրավունքները Ամերիկային փոխանցելու համար»,- ասել է Ֆինանսների նախարար Բեսենտը

Ըստ նախարարի, այդ համաձայնագիրը հիմք կդնի պատերազմին վերջ տալու Թրամփի «էլեգանտ» ծրագրի համար։ Այն, ինչ պետք է տեղի ունենար, հետևյալն էր.
Տնտեսական կապերի շնորհիվ ուկրաինացիներին ավելի մոտեցնել ԱՄՆ-ին։
Համոզել ամերիկացի ժողովրդին, ամերիկյան հանրությանը` ներգրավել նրանց:
Եվ հետո ռուսներին ասեք՝ եկեք բանակցությունների սեղանի շուրջ շատ հստակ ուղերձով, որ եթե մեզ անհրաժեշտ լինի, մենք կուժեղացնենք պատժամիջոցները։

Եղել է նման ծրագիր, թե` ոչ, Թրամփը կիմանա: Բայց եթե ծրագիրը հենց դա էր, եւ հիմա Բեսենտն այն բացահայտում է, նշանակում է, որ Թրամփի «Ա» պլանը ժախեղվել է եւ անցել են «Բ»-ին:

Այսպես, վերջին օրերին ակնհայտորեն սրվել են Զելենսկու դեմ ճնշումները: Ավելին, Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին հեռացվի Ուկրաինայում իշխանությունից,- բաց տեքստով գրում է The Economist-ը` մեկնաբանելով Կիևի հասցեին Սպիտակ տան կոշտ քննադատությունը:

Դա, ըստ աղբյուրի, բերել է հետեւյալին.
Ինքը՝ Զելենսկին, կորցնում է ժողովրդականությունը երկրում, «փակվել» է իր խորհրդականների շրջապատում և մշտապես «թույլ է տալիս սխալներ»։
Նախկին գլխավոր հրամանատար Զալուժնին երկու անգամ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Զելենսկին և կհաղթեր նրան ընտրություններում.
«Թվում է, թե Թրամփը ցանկանում է ազատվել Զելենսկիից, ում նա երբեք չի հավանել և ում անհարմար է համարում։ Խոսքը ընտրությունների մասին չէ։ Մենք խոսում ենք Զելենսկիին վերացնելու մասին»,- ասել է ուկրաինացի քաղաքական գործիչներից մեկը։
Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության մեջ առնետավազքինբ մոտ վիճակ է: Կուսակցությա վերին անդամներն ասում են, որ «բարոյական վիճակը» ծայրահեղ նվազել է, և որ «Վաշինգտոնի դռները փակվում են իրենց առաջ»։ 
«Շատ բաներ արդեն զարգանում են Ուկրաինայի համար ամենավատ սցենարով». Ուկրաինական վերնախավը մտավախություն ունի, որ Թրամփի թիմն իրենցից կպահանջի կրակի դադարեցում` առանց անվտանգության երաշխիքների և անհապաղ ընտրությունների պահանջով, «որոնք կկործանեն Ուկրաինայի միասնությունը»։
Քանի որ Թրամփը գործը տանում է դեպի «Ուկրաինայի համար անընդունելի առաջարկ», «Զելենսկին ստիպված կլինի հետաձգել գործընթացը և մանևրելու ուղիներ փնտրել»։
Միևնույն ժամանակ, Թրամփը, որպեսզի ստիպի Ուկրաինային համաձայնության գալ համաձայնագրի շուրջ, «անշուշտ կկրճատի կամ կդադարեցնի ռազմական օգնությունը», ինչպես նաև կանջատի Ուկրաինայի զինված ուժերը հետախուզական տվյալներից և Starlink-ից։ Նա կարող է նաեւ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Իսկ այդ դեպքում, ինչպես նաեւ Ուկրաինայի ԳՇ-ն է հաստատել, կիեւը հազիվ կարող է ունեցած պաշարներով մի քանի ամիս դիմանալ: Իսկ եթե ռուսներն ակտիվացնեն ռազմական գործողությունենրը, երկու-երեք ամսից ոչ ավել: «Եվ այդ ընթացքում ռուսական ուժերը կարող են գրավել ողջ արեւելյան Ուկրաինան»:
Նաեւ, Թրամփի հետ պատերազմը Զելենսկու համար «հոգեբանորեն դժվար» կլինի, քանի որ Ուկրաինայի նախագահը «ավելի ու ավելի է փակվում մտերիմների նեղ շրջանակում»։ «Չկա մեկը, ով կարող է նրան «ոչ» ասել, և նա սխալներ է թույլ տալիս», - ասում է ինսայդերներից մեկը:
«Շատ ուկրաինացիներ նույնպես հիասթափված են իրենց առաջնորդից. The Economist-ի պատվերով անցկացված ներքին հարցումները ցույց են տալիս, որ թեև Զելենսկին մնում է երկրի ամենահայտնի քաղաքական գործիչը, նա հաջորդ ընտրություններում կպարտվի 30%-65%-ով՝ հօգուտ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Զալուժնիի, ով դեռ չի մտնում քաղաքականություն:

«Բայց միայն պարտության հեռանկարը չէ Զելենսկու խնդիրը: Թրամփը խոստանում է տրամադրված միջոցների աուդիտ անցկացնել, եւ եթե բացահայտվեն, որ պատերազմի ժամանակ, երբ հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, իշխանական թիմը միլիարդավոր դոլարներ է յուրացրել, ապա Զելենսկին կարող է մինչեւ ընտրություններ էլ «չձգել» Դա հաստատ Զելենսկում կվերացնի, եւ Թրամփն անգամ մատը մատին տալու կարիք չի ունենա»:

https://iravunk.com/sim/?p=305960&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան