Եվրատեսիլյան կուլիսային ջերմությունը՝ մեկը մյուսի հանդեպ կեղծ էր, սակայն գեղեցիկ էր նայվում

Մշակութային

Եվրատեսիլյան ինտրիգները դեռեւս չեն ավարտվել՝ չնայած, որ «Դեպի Եվրատեսիլ» ընտրական փուլն ավարտված է: Թե ինչպիսի մթնոլորտ է եղել այդ ողջ ընթացքում կուլիսներում, եւ թե ինչ են զգում այժմ «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին մասնակից արտիստներն ու պրոդյուսերները, «Իրավունք»-ը պարզեց Անահիտ Հակոբյան եւ Գասոյա զուգերգի պրոդյուսեր ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

Ո՞ւմ մտահղացումն է եղել ստեղծել Անահիտ եւ Գասոյա զուգերգը:

Ի սկզբանե մտահղացումն իմն է եղել, ես եմ նման առաջարկ արել նրանց: Անահիտի հետ ես եւ Գոռը՝ Գասոյան, ծանոթացել ենք ԱՄՆ-ում: Բնականաբար, համընկել են էներգետիկաները, աշխատելու ընդհանուր տեսլականը, մարդկային ֆակտորը: Կարծում եմ՝ մինչ այժմ էլ նույն ալիքի վրա ենք եւ նույն ստեղծագործական ուղղությամբ ենք մտածում: Առաջարկը եղել է սպոնտան՝ ընդամենը «Եվրատեսիլ»-ին մասնակցության հայտ ներկայացնելուց 20 օր առաջ: Ես զանգել եմ Անահիտին եւ առաջարկել, նա էլ մտածել եւ ընդունել է առաջարկս: Ինչ վերաբերվում է Գոռին, նա բնավորությամբ ընդհանրապես կապ չունի շոու-բիզնեսի հետ, եւ մարդկային տեսակն էլ այնպես է, որ մրցույթների, շոուների, քսված տղաների եւ նման աշխարհի հետ որեւէ կապ չունի: Այդ պատճառով նա իրեն չէր զգում ինչպես ձուկը ջրում, որովհետեւ առաջին հերթին մարդկային գործոնն է իր դեպքում, հետո նոր արտիստ լինելը: Առհասարակ, նա զբաղվում է այլընտրանքային երաժշտությամբ, բայց ոչ՝ փոփ ժանրի: Այս առումով, ըստ իս, սխալն իմն է եղել՝ որպես պրոդյուսեր նրան բերել նման հարթակ: Սակայն, չեմ կարծում, որ դա վատ փորձ էր, որովհետեւ 6 ամսում որեւէ մեկը հայկական շոուբիզնեսում նման հաջողությունների չի հասել: 6 ամիս առաջ որեւէ մեկը չի իմացել Գոռի գոյության մասին, սակայն այսօր նա իր օգտահաշվի վրա ունի 17 միլիոնանոց դիտումներով տեսահոլովակ: Նա մրցանակ է ստացել տեսահոլովակի համար «Կոդակ»-ում, մի քանի տեսահոլովակներ ենք հասցրել նկարել այս ընթացքում եւ ամենակարեւորը՝ մասնակցել է երաժշտական շոուներից մեկին: Կգա ժամանակ, կհասկանանք, որ «Եվրատեսիլ» չգնալը մեր օգտին է եղել: Ինչ վերաբերվում է Անահիտին, նա դիմել է չափազանց մեծ ռիսկի՝ իմ առաջարկն ընդունելով: Հաղթել «Նոր ալիք 2024»-ում, որտեղ մրցակցությունն ավելի թեժ է եւ դրանից հետո մտնել «Դեպի Եվրատեսիլ»-ի մրցութային դաշտ, դրա համար ամուր նյարդեր, համարձակություն եւ մի քիչ էլ հանդգնություն է հարկավոր: Արդյոք այս մրցույթն օգնեց Անահիտին, ինչ-որ տեղ՝ այո՛, ինչ-որ տեղ՝ ո՛չ: Ի վերջո, հաղթողներին չեն դատում, ու ինչ էլ եղել է՝ եղել է մեր օգտին:

Արձագանքներն ինչպիսի՞ն էին:

Եկեք փաստենք, որ մենք հաղորդագրություններով ստացած քվեարկությամբ 3-րդ հորիզոնականում էինք: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականների տարբերությունը 90 ձայնից պակաս էր: Այսինքն՝ պետք է ընդունել, որ չափազանց լավ ենք հանդես եկել հանդիսատեսի եւ հեռուստադիտողի համար: Այս մրցույթներն արվում են հեռուստադիտողի համար, այլ ոչ թե` պրոֆեսիոնալ ժյուրիի: Երկար տարիներ «Եվրատեսիլի» ձեւաչափը եղել է միայն SMS քվեարկությամբ, եւ դա փոխվել է 2010-ականներին: Այսինքն` մենք եթե ընդունենք, որպես հեռուստադիտողի համակրանք, ապա ստացել ենք շատ բարձր հորիզոնական: Մեզ համար դա է կարեւոր: Անահիտը երգեց փառահեղ, տեսքը եւ ամենինչը մինչ այսօր քննարկվում է: Կարող եմ ասել դա ավելի շատ է քննարկվում, քան հաղթողի անձը: Դա, որպես պրոդյուսեր, իմ կարեւոր առաքելություններից մեկն է՝ այնպես անել, որ տաղանդավոր մարդուն ավելի շատ նկատեն: Ամեն ինչ անել, որ Գոռը ունենա էլ ավելի փորձառություն, իսկ Հանրայինի ուղիղ եթերում կենդանի ձայնով երգելը` մեծ փորձառություն է: Եվ վերջապես, եկեք ընդունենք, որ այս մարդիկ մի քանի ամսում են պատրաստվել: Նաեւ ասեմ՝ տեղյակ եմ, որ Պարգը չորս տարի շարունակ պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին, ինքն ու իր պրոֆեսիոնալ թիմի աշխատաոճն ինձ հիացնում է:

Ինչպես ասացիք, հաղթողին չեն դատում, սակայն հետաքրքիր է Ձեր կարծիքը Պարգի երգի, մատուցման ձեւի մասին...

Կգնահատեմ՝ փայլուն: Երգը գրել է «Եվրատեսիլ»-ում երկու անգամ հաղթած կոմպոզիտոր, եւ երգը, ըստ իս, ունի պլագիատի տարրեր իր մեջ՝ «Imagine Dragons - Believer» կատարումից, որը ողջ համացանցը քննարկում է: Ես, որպես հայ, ցավում եմ դրա համար, քանի որ դա մեզ կխանգարի լավ հորիզոնական գրավելուն: Որպես փորձագետ եւ պրոդյուսեր՝ չեմ մեղադրում, որովհետեւ այդ տեմպի եւ այդ ոգեւորվածության մեջ բոլորս կուրանում ենք եւ չենք տեսնում շատ փաստեր: Ինչ վերաբերում է ընդհանուր մրցույթին, պիտի ասեմ, որ ունեինք տաղանդավոր մասնակիցներ, ովքեր ներկայացան փայլուն: Այնտեղ կային արտիստներ, որոնք շատ ֆանտաստիկ կերպով ներկայացան, սակայն չունեին ընկերներ կամ մարդիկ, ովքեր նրանց խորհուրդ կտային՝ դա անել առավել ընդունելի եւ ավելի ճիշտ մատուցմամբ: Անդրադառնալով մրցակցային դաշտին՝ ասեմ, որ բոլորը մեկը մյուսի հանդեպ շատ ջերմ էին, անհանգստանում եւ ցավում էին իրար համար: Արդյո՞ք դա անկեղծ էր: Այսքան տարի լինելով շոուբիզնեսում՝ կասեմ ՝ ո՛չ, սակայն դա գեղեցիկ էր նայվում:

Կրկին կվերադառնա՞ք այս մրցույթին:

Ես կարող եմ Գոռի փոխարեն ասել, որ՝ ոչ: Անահիտն անկախ արտիստ է, եւ նա ինքը կորոշի՝ մասնակցել, թե՝ ոչ, սակայն հանգամանքները ցույց կտան, որ ինքը կվերադառնա այդ մրցույթ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում