«ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինը եւ վարորդը թեթեւ վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էր հրապարակվել, որ Երեւանում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։