Տարվա վերջին մեր պարտքը լինելու է մոտավորապես 15-16 մլրդ-ի չափ, որը խայտառակ մեծ թիվ է. Վարդանյան

Ներքաղաքական

Պետական պարտքն, ի  վերջո,ավելացե՞լ է, թե՞ պակասել. այս եւ շատ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

Ամեն տարեսկիզբ՝ հարց է առաջ քաշվում պետական պարտքը վերանայելու մասին: Այս պահին ինչպիսի՞ պատկեր է մեզ մոտ:

Վերջին տարիներին այդ պարտքը ուղղվել է մի քանի ուղղությամբ: Այսինքն` վերցրել են պարտքով փող եւ շատ-շատ բարձր աշխատավարձներ են տվել դատախազներին, քննիչներին, ոստիկաններին, փողոցում կանգնած մյուս ոստիկաններին, եւ տվել են վարկի հաշվին: Հարց կարող է ծագել, թե ինչի՞ համար, որպեսզի պահեն իրենց իշխանությունը, որովհետեւ մեր պետությունը նման գումարներ չի գեներացնում, որ պարեկը ստանա 400 հազար դրամ աշխատավարձ: Սա առաջին, երկրորդը՝ ժողովրդի աչքերը պետք է ինչ-որ մի բանով անընդհատ կապել, իսկ իրենք ընտրել ենք ասֆալտը:

Իրենք ասֆալտ են փռում այնտեղ, որտեղ որոշ տեղերում իսկապես կարիքը կա: Բայց ասֆալտը, ըստ արեւելյան տեխնոլոգիաների, դա աչքի ընկնող ամենաառաջնահերթ գործն է, որը դու անում ես: Ընդ որում՝ Հայաստանն առաջինը չէ, որ այդ տեխնոլոգիան կիրառում է: Ամեն տեղ աշխարհում, որպես տեխնոլոգիա, դա կիրառվում է, որովհետեւ, երբ դու 5 կմ ասֆալտ ես քաշում՝ այդ 5 կմ-ով օրենքով անցնում է, օրինակ, 10 հազար մեքենա եւ ստացվում է այն, որ դու պոտենցիալ արդեն 10 հազար մարդ ունես, որոնք ասում են՝ այ, տեսեք, թե ինչ լավ գործ են արել: Երբ դու նույն գնով կառուցում ես մի դպրոց մի գյուղում՝ դրա մասին իմանում է 600-700 մարդ: Շատ պարզ հաշվարկ է: Հիմա այդ գումարներով դա են անում: Ինչո՞ւ են Հայաստանին շարունակում տալ վարկեր՝ դա եւս այլ խնդիր է: Դա էլ է հասկանալի, քանի որ Հայաստանը մոտեցնում են դեպի պարտքի խճուղի: Ընդ որում՝ սա եւս մի բարդ իրավիճակ է ստեղծելու ապագա կառավարությունների համար: Երբ դու լրջագույն պարտքերի տակ ես ճկռում, նշանակում է, որ համաշխարհային բանկը եւ այլք ինչ-որ մի պահի ստիպում են պարտադրել իրենց պայմանները քեզ վրա: Ու սա տեղի է ունենալու:

Պարոն Վարդանյան, իսկ ինչպիսի՞ պայմանների մասին եք ակնարկում:

Օրինակ` աշխարհի պատմության մեջ եզակի դեպք կա, երբ Չաուշեսկուն՝ ամբողջովին մարեց Ռումինիայի պարտքերը, նա զրոյացրեց համաշխարհային բանկի դիմաց ունեցած իր պարտքը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այդ ամենից հետո: Համաժողովրդական շարժում եւ դրանից կես ժամ հետո գնդակահարություն, եւ սա Արեւմուտքի ձեռագիրն է: Չկա որեւէ գործիչ աշխարհում, որը կարող է Արեւմուտքի գործակալ լինել կամ Արեւմուտքի գործիչ լինել, իսկ հետո փորձի իր ուղղվածությունը փոխել ու ողջ մնալ: Օրինակ` Իրաք, Լիբիա, այդ բոլոր մարդիկ աշխատել են ԱՄՆ-ի հետ: Ավելին, եկել են իշխանություն հենց ԱՄՆ-ի օգնությամբ, բայց հենց փորձել են տակից փախչել՝ միանգամից պատասխան են տվել:

Հավատացեք, եթե հնարավոր լիներ տակից փախնել, ապա Սաակաշվիլին շատ վաղուց խայտառակ պրոռուսական գործիչ էր, բայց նա էլ էր կրթված եւ գրագետ տղա: Ինքը շատ լավ գիտի այն մարդկանց պատմությունը, ովքեր փորձել են Արեւմուտքի տակից փախչել: Հիմա շատերն ասում են, թե՝ տեսե՛ք, հեսա Նիկոլը Պուտինի նկարը կպցնելու է իր դոշին ու ռուսամետություն խաղա: Ես ինքս չեմ բացառում դա, անգրագետ տղա է, կարող է փորձի, բայց եթե փորձի, ապա ողջ չի մնա: Նիկոլը չի կարող լինել պրոռուսական գործիչ: Նախ չեն թողնի, քանի որ պետք է հիշել, թե ում հետ է այս մարդը հանդիպում ամենաշատը:

Այս դեպքում ինչպիսի՞ն է լինելու այս իշխանության գործելաոճը ստեղծված իրավիճակում:

Նիկոլի շրջապատի ամենակարեւոր գործիչներից մեկը՝ ԱԽՔ քարտուղարն է, քիչ է մնում ամեն օր գնա, Մեծ Բրիտանիայի հետախուզության (ՄԻ-6) ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպի: Չկա աշխարհում որեւէ այլ երկիր, որին այդ բարձրաստիճան պաշտոնյան այդքան հանդիպի: Ո՞վ է այսօր Հայաստանի արտաքին հետախուզության պետը: Մի աղջնակ, որն ակնհայտ է, որ գործակալ է, որն աշխատում է կրկին ՄԻ-6-ի հետ: Ո՞վ է գլխավոր դատախազը կամ ոստիկանապետը: Այսինքն՝ այսօր Հայաստանը գտնվում է արտաքին ազդեցության ներքո եւ դրա մի մասն է նաեւ վարկավորումը: Այդ վարկավորմամբ նրանք քեզ ճզմում են: Օրինակ` 2025 թվականին միլիարդ 200 միլիոն դոլար մենք պետք է սպասարկման գումար ծախսենք՝ այդ վարկը սպասարկելու համար, որը չի բացառվում, որ չկարողանա Հայաստանը: Իսկ ի՞նչ է լինում այն դեպքում, երբ դու չես կարողանում: Դու գնում ես այնտեղ եւ ասում ես, որ եկեք մի բան հնարենք որ սա հիմա չանենք ու քեզ ասում են՝ շատ լավ, ուրեմն՝ դու էլ սա կանես:

Ի՞նչ է անում ներկայիս կառավարման համակարգը, որպեսզի չհանգենք դրան:

Դրա համար Հայաստանի ապագա իշխանությունների համար Նիկոլը եւ արեւմտամետ աշխարհը ստեղծում է բավականին բարդ պայմաններ՝ այս երկիրը վերականգնելու հարցում: Մյուս տարվա վերջին մեր պարտքը լինելու է մոտավորապես՝ 15-16 մլրդ-ի չափ: Սա խայտառակ մեծ թիվ է:Այդ թիվը մեծ չէր լինի, եթե այդ վերցրած գումարները գեներացնեին արդյունք եւ բերեին գումարներ: Բայց մենք տեսնում ենք վերջին այս տարիներին, որ այս մարդիկ ո՛չ ներդրում են կարողանում բերել երկիր, ո՛չ բյուջեն են կարողանում լրջագույն ավելացնել: Ստվերը շատացել է, կոռուպցիան՝ եւս: Այսինքն՝ սրանք քանդող բրիգադներ են: Ես նույնիսկ կարծում եմ, որ իրենք իրանց մեջ ինչ-որ օր ու ժամ գիտեն, թե երբ են հեռանալու եւ ուր: Որոշները՝ Թուրքիա, որոշները՝ Միացյալ Նահանգներ, որոշները՝ Կանադա, որոշները՝ Ֆրանսիա: Այնպիսի տպավորություն է, կարծես թե, եկել են եւ ուզում են մեզ բոլորիս  ոչնչացնել ու գնալ:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում