Շատ եմ հետևել այդ ֆուտբոլիստի ելույթներին. Սպերցյան
Սպորտ
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է այն ֆուտբոլիստի անունը, որին հետևում է:
«Հիմա դժվար է ասել, բայց ես շատ եմ հետևել Ինյեստայի ելույթներին։ Նա իմ սիրելի խաղացողն է: Եվ ամենաշատը հետևել եմ այն «Բարսելոնային», որտեղ խաղացել են Ինյեստան, Չավին և Բուսկետսը: Հիմա մենք ունենք Բելինգհեմ, Վիրց՝ շատ տաղանդներ», — ասել է Սպերցյանը «Կրասնոդարի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
https://iravunk.com/sim/?p=305935&l=am/