Անակնկալի եկած քաղաքապետարանը չի կարողանում հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ ձմռանը ձյուն եկավ

Ներքաղաքական

Երեւանում ձյան տեղումների պատճառով հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել: Ձմեռային անվադողեր չունենալը տրանսպորտը կոլապսի է ենթարկել:

Այն, որ քաղաքապետարանը նախապես իմացել է առատ ձյան մասին եւ անգամ հայտարարել ու զգուշացրել քաղաքացիներին, բոլորն են տեսել, սակայն այդքանն իմանալով` ինչո՞ւ հանրային տրանսպորտի անվադողերը չեն փոխել: Ինչո՞ւ վարչական շրջանների կոմունալ բաժնի աշխատողները նախապես չեն պատրաստվել ճանապարհների պատշաճ մաքրման աշխատանքներին։ Միայն թանկացնելով չէ, պարոնայք: Եվ հետո` գլխից դուրս տուգանքներ սահմանելով, որն առանձին թեմա է եւ կրկին օրենքի խախտում:

Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք եւ, ցավոք, այս ամենի դեմ ռադիկալ պայքար մղող ընդդիմություն չունենք: Մեզ մնում է ուժ եւ համբերություն մաղթել մեր քաղաքացիներին, ովքեր այս ցրտին, աշխատանքից հետո, հոգնած, սառած, սոված դեռ անորոշ վիճակում կանգնած են կանգառներում եւ չեն հասկանում, թե ինչպես պետք է հասնեն տուն ու որ ժամին: Կամ վաղը, ինչպես պետք է հասնեն աշխատավայր, ուսումնական հաստատություն, երբ ո՛չ ավտոբուսներն են նորմալ աշխատում եւ ո՛չ էլ փողոցներն են նորմալ մաքրվում:

Երեկվա դրությամբ, դատարկ ավտոբուսները կանգնած են կանգառներում՝ միացրած վթարային լույսերը, իսկ տաքսիների գները հասել են ինքնաթիռների գներին, որը հասարակ աշխատավոր քաղաքացու համար իսկական դարդ է: Մի տեսակ անակնկալի եկած քաղաքապետարանը չի կարողանում հասկանալ, թե այդ ինչպես ստացվեց, որ ձմռանը ձյուն եկավ: Բա որ իմանար, գոնե ավտոբուսների անվադողերը կփոխեր: Չմեղադրեք, մարդիկ թանկացումներով են զբաղված:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում