Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել անկանխիկ գործառնությունների խթանմանը համապատասխան նախագիծ

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների հնարավոր ազդեցությունները և այլընտրանքային մեխանիզմները:

Փաշինյանի խոսքով՝ այս տարի արձանագրվել է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալները գերազանցում են կանխիկի ծավալներին: «Սա մեզ համար ուրախալի փաստ է, որովհետև այս իրավիճակը մենք նկարագրել ենք որպես ցանկալի դեռևս 2018-2019 թվականներին: Իհարկե, պատճառները պետք է հասկանանք, որովհետև ենթադրում եմ նաև, որ օնլայն առևտրի շուկայի զարգացումը, այդ թվում՝ մի շարք օտարերկրյա խոշոր ընկերությունների ներկայությունը մեր շուկայում շոշափելի ազդեցություն ունեցել է: Բայց հիմա ինձ համար նաև ակնհայտ է, որ նույն կենսաթոշակների հետվճարի համակարգը նույնպես ինչ-որ ազդեցություն ունեցել է: Վերադառնալով կենսաթոշակների, ընտանեկան և անապահովության նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի համակարգին՝ գալիս ենք այն եզրակացության, որ հնարավոր է այն լավ գործիք է ամենատարբեր առիթներով և ձևերով քննարկելու ու լուծումներ գտնելու համար»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչքանով է իրատեսական, արդյունավետ և ինչ գործիքներով կարելի է անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի գործիքը կիրառել ավելի ընդլայնված ձևով և շահառուների ինչ շրջանակի:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել անկանխիկ գործառնությունների ներկա մակարդակին, կառուցվածքին, հետվերադարձի մեխանիզմներին, սկզբունքներին և հիմնական նպատակներին, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր ուղիներին:

Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ, այդ թվում՝ հետվճարի համակարգը շահառուների նոր խմբի շրջանակում պիլոտային կերպով իրականացնելու վերաբերյալ:

Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվա քննարկման արդյունքներով ներկայացնել անկանխիկ գործառնությունների խթանման և հետվճարի մեխանիզմի կիրառման համապատասխան նախագիծ:

https://iravunk.com/sim/?p=305911&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ