Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած Տեր Գևորգի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Հասարակություն
Մարտունիում եկեղեցու հարևանությամբ պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին պայթյուն էր տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։ Պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն, ապա՝ Երևան։ Վնասվել են հովվատան մուտքի դուռը, պատուհանի ապակին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հովհաննես Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի մոտ դրական դինամիկա կա, անհանգստանալու կարիք չկա, այժմ գտնվում է պալատում, բուժումը շարունակվում է։ Այրվածքները եղել են մակերեսային, սակայն՝ ախտահարման տարածքը մեծ է եղել։
«Ամեն ինչ կարգավորվում է, կարծում եմ՝ առավելագույնը մեկ շաբաթ և կճանապարհենք տուն»։
https://iravunk.com/sim/?p=305870&l=am/