Պետք է հետևողականորեն մերժել Սահմանադրության փոփոխության օրակարգը․ այն կապ չունի հայերի ու ՀՀ-ի շահերի հետ, այս օրակարգը բացառապես թnւրքական պահանջ է․ Գեղամյան

Հասարակություն

Պետք է հետևողականորեն մերժել Սահմանադրության փոփոխության օրակարգը․ այն կապ չունի հայերի ու ՀՀ-ի շահերի հետ, այս օրակարգը բացառապես թուրքական պահանջ է։  Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ամեն օր, երբ դուք զբաղվում եք ձեր գործերով, ես էլ զբաղվում եմ իմ առաջնային գործով՝ հետևում եմ, ուսումնասիրում եմ և վերլուծում են այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում ու Ադրբեջանում և նրանց շուրջ։ Դա իմ գործն է։ Ցավոք, ամեն օր ես տեսնում եմ, թե ոնց են այդ երկու երկրում մշակում Հայաստանի դեմ նոր գործողություններ, որոնք չեն մնում թղթի վրա. դրանք շատ արագ վերածվում են ծրագրերի, որոնց մասին մեր հանրությունը տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ մեզ ուղղված հարվածը հասնում է տեղ ու մեզ հերթական կորուստը պատճառում։

Ամեն օր ես տեսնում եմ, թե ինչպես են ծրագրվում Հայաստանի դեմ նոր պահանջները և որն է դրանց իրական նպատակը, այլ ոչ թե այն, թե ինչ են մեզ ու արտաքին աշխարհին հայտարարում։ Տեսնում և համոզվում եմ, որ այդ պահանջները ոչ մի կապ չունեն մեզ հետ խաղաղություն հաստատելու հետ։ Թուրք-ադրբեջանական կողմում կա բացառապես մեկ նպատակ՝ թուլացնել, մաշեցնել և բառիս ուղիղ իմաստով վերացնել հայկական պետությունը։ Ու չկա որևէ մեկը, որ կարող է հակառակում համոզել կամ առավել ևս՝ ապացուցել դա։ Չկա՛։

Այս պահին Հայաստանի դեմ դրված պահանջների ցանկը մեծ է։ Սահմանադրության փոփոխությունը՝ մեր սահմանադրության թուրքացումը դրանցից ընդամենը մեկն է, որը նպատակ ունի իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի թուրքացման՝ վիլայեթացման համար։ Ես տեսել եմ տասնյակ թուրքական քննարկումներ, հոդվածներ, ելույթներ, որտեղ նշում են, թե ինչու է դա պետք իրենց։ Իմիջիայլոց, Թուրքիան 1990-ականներից միշտ էլ փորձել է այս թեման ընդգրկել քաղաքական բանակցությունների օրակարգում, բայց Հայաստանի բոլոր իշխանություններից հանդիպել է կոշտ պատասխանի և ետքաշվել։ Այսօր պետք է հետևողականորեն մերժել սահմանադրության փոփոխության օրակարգը։ Այն կապ չունի հայերի ու Հայաստանի շահերի հետ։ Կապ չունի։

Որևէ պարագայում չպետք է մտնել նույնիսկ վերացական քննարկման մեջ այդ թեմայով։ Սահմանադրությունը փոխելու օրակարգը բացառապես թուրքական պահանջ է, որն էլ ավելի է մեզ թուլացնելու։ Հայաստանի անկախությունն ու անվտանգ ապագան Թուրքիայի պահանջով չի ձևավորվում։ Ուստի դեմ եմ վիլեյաթեցմանը, դեմ եմ թրքացմանը։ Ուժեղ ու զարգացող Հայաստանը կմտածի սահմանադրության մասին միայն այն ժամանակ, երբ դա իսկապես պետք լինի, այլ ոչ թե Անկարայից ու Բաքվից եկած հրամաններով»,-գրել է նա։

https://iravunk.com/sim/?p=305861&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան