Խորքային կառավարությունը կարող է եւս մեկ մահափորձ կատարել Թրամփի դեմ. Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական

Ըստ ամերիկյան Bloomberg պարբերականի` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ բանակցությունները «կարող են ճանապարհ հարթել» երկու նախագահների հանդիպման համար արդեն հաջորդ շաբաթ: Ի դեպ, բանակցություններին ներկա ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն արդեն իսկ հայտնել է, որ պատվիրակությունները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն երկու նախագահների հնարավոր հանդիպումը։ «Գլխավորը մեր եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների իրական նորմալացում սկսելն է»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկին նախորդել էր Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը, ինչի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Ի՞նչ կարելի է սպասել հեռախոսազրույցից հետո՝ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումից՝ թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհաքաղաքական առումով:

Դա թերեւս ամենակարեւոր եւ, միեւնույն ժամանակ, նաեւ հրատապ հարցերից մեկն է համաշխարհային տեղեկատվական դաշտում: Ես կարող եմ ասել, որ հեռախոսազրույցն արդեն իսկ քայլ էր՝ նոր աշխարհակարգ ստեղծելու ուղղությամբ, որովհետեւ ստացվում է այնպես, որ, փաստորեն, եթե մաղենք Թրամփի եւ Պուտինի ասածները, ապա կարող ենք ասել, որ խոսքն այն մասին է, որ ինչ-որ մի նոր աշխարհ են ստեղծել, որն իր մեջ ներառում է Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը: Ընդ որում՝ բազմաբեւեռ աշխարհն այս երեքով չի սահմանափակվում: Կան նոր ուժեր, որոնք ցանկանում են դառնալ այդ բազմաբեւեռի անդամ: Այդ ամենում մենք շատ լավ տեսնում ենք նաեւ այն, որ ներառված չէ մահմեդական հանրությունը, եւ այդ դերակատարումը բոլոր տվյալների համաձայն՝ իր վրա է ուզում վերցնել Թուրքիան, որը ցանկանում է ստեղծել նոր Թուրանը, որն ինչ-որ տեղ ուղղված էր ե՛ւ Չինաստանի, ե՛ւ Ռուսաստանի դեմ, ե՛ւ, իհարկե, առաջին հերթին մեր դեմ:

Իհարկե, կա նաեւ եւս մի կայսրություն, որը սահմաններ չունի: Դա Իսրայելն է: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կողմից կատարած վերջին հայտարարությունների ուղղությամբ, որոնք վերահաստատեցին, որ այժմ Իսրայելի համար անգամ հիմնական հակառակորդը ոչ թե Իրանն է, այլ՝ Թուրքիան: Այստեղ մենք պետք է հասկանանք, որ հրեաները, փաստորեն, նույնպես կայսրություն են: Նրանք ամբողջ աշխարհով մեկ ունեն մեծ ազդեցություն գրեթե բոլոր կառավարությունների վրա, բոլոր տնտեսական խնդիրների վրա:

Այդպիսով, միեւնույն ժամանակ, Թուրքիան միշտ համարվում էր Միացյալ Նահանգների, այսպես ասած, կծան շունը, որին իր շղթաներից բաց էին թողնում հենց նրա վրա, ում, որ հարկ էին համարում: Հիմա Թուրքիան որոշել է մի փոքր ավելի ինքնուրույն խաղ խաղալ եւ նրա վրա դրել են եւս մի հսկիչ, եւ դա Իսրայելն է, որի շուրջ Նեթանյահուն ասաց, որ այժմ իրենց հիմնական թշնամին հանդիսանում է Թուրքիան:

Այս ամենի ֆոնին, բոլոր դեպքերում, պետք է շատ դրական նայենք Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին: Այստեղ մի մեծ վտանգ կա, որ, այսպես կոչված, խորքային, գլոբալ կառավարությունը, որոնք ոչ միայն Միացյալ Նահանգներում են շատ ազդեցիկ, այլ ամբողջ աշխարհով մեկ, կարող է եւս մեկ մահափորձ կատարել Թրամփի դեմ: Մինչդեռ դատելով նրա մյունխենյան ելույթներից՝ կարելի է ասել, որ շատ խելամիտ եւ հասկացող անձնավորություն է: Համենայնդեպս, նման տպավորություններ են ստեղծվում, եւ դա դրական է, քանի որ, փաստորեն, Թրամփը լինելով բիզնեսմեն եւ քաղաքական գործիչ՝ փորձում է մի փոքր կարգավորել բոլորովին քաոտիկ իրավիճակում գտնվող աշխարհը, որը ստեղծել են ուժերը, որից USAID-ի նման կազմակերպություններն էին օգտվում: Նա փորձում է մի փոքր ավելի ընդունելի դարձնել այս աշխարհը:

Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ԱՄՆ նորընտիր նախագահը պաշտոնավարման առաջին իսկ օրերին հայտարարություններ արեց կոնկրետ Կանադայի դեմ:

Այն հայտարարությունները, որոնք Թրամփը արեց՝ ուղղված Կանադայի դեմ, ուղղված են Գրելանդիան վերցնելուն եւ նաեւ Մեքսիկայի դեմ: Դրանք վկայում են այն մասին, որ այժմ Միացյալ Նահանգների նոր իշխանությունը, որն ունի 33 միլիոնից ավել պարտք եւ գտնվում է բավական ծանր վիճակում (անգամ՝ տնտեսապես) փորձում են առավել իրատես լինել եւ հիմնականում կենտրոնանալ իրենց աշխարհագրական տարածքների վրա՝ հսկողությունը ուժեղացնելու եւ այլ հարցերի համար: Սա ավելի ակտիվ պաշտպանողական քաղաքականություն է, որը Թրամփը վարում է, եւ Ռուսաստանը դեմ չէ դրան, որովհետեւ նաեւ դառնում է Եվրասիական, այսպես ասած, կայսրություն, որպես այդպիսին վերականգնում է իր բոլոր իրավունքները: Ուղղակի մեկ տարբերությամբ՝ այն է, թե Ռուսաստանի ուժեղությունն ու թուլությունը ինչո՞ւմն է:

Ռուսաստանը միակ բազմազգ կայսրությունն է, մնացած բոլորը շատ միատարր են այդ առումով, բայց կարողանում է քաղաքակրթորեն բոլորին միաբանել, այդ թվում նաեւ, օրինակ, մահմեդականներին, բուդդիստներին եւ այլն: Մնում է տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի: Բայց, ամեն դեպքում, կարծես թե, դրական քայլեր էին եւ այս շաբաթվանից արդեն սկսելու են Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել խնդիրները՝ առանց եվրոպական միջնորդների (առայժմ՝ առանց Ուկրաինայի նախագահ Զելենսկու): Տեսնենք, թե ինչպիսի արդյունք դա կտա:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=305835&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ