39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր
ՔրեականՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Ամոջ գյուղի 39-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց։
Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները և Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 39-ամյա տղամարդու բնակության վայր։ Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը իրավապահներին է ներկայացրել 15 փաթեթ՝ լցված մոտ 40 գրամ մարիխուանայով և մոտ 61 գրամ կանեփի սերմերով։
Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է այգում աճեցրած կանեփից, իսկ սերմերը պահել է հետագայում ցանելու նպատակով։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
https://iravunk.com/sim/?p=305792&l=am/