«Հրապարակ». Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել, մեկը տեւական լռությունն է խախտում, մյուսը՝ հանրահավաք հրավիրում, երրորդը՝ համագումար անում, ուրիշներն էլ ակտիվության այլ ֆորմատներ են որդեգրել։ Սրան ոչ միայն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններն են նպաստում եւ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ակտիվացումը, այլեւ, ըստ որոշ լուրերի, ռուսական շրջանակներից որոշակի ազդակներ են փոխանցել Հայաստան` հնարավոր փոփոխությունների մասին: Մասնավորապես, Պուտին-Թրամփ հանդիպումից հետո հնարավոր է Ռուսաստանը սկսի զբաղվել Հարավային Կովկասով, ուստի ոմանք կարծում են, որ քաղաքական դաշտը պետք է պատրաստ լինի այդ զարգացումներին, որ զանազան պատահական ծլած ուժեր չհայտնվեն ասպարեզում։

Եվ չնայած ընդդիմության դաշտում աշխուժություն է տիրում, եւ այս փոփոխությունները, ըստ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանի օգտին չեն, սակայն, ինչպես արտահայտվեց ՔՊ ներկայացուցիչներից մեկը, Նիկոլ Փաշինյանի համար վայրկյանների հարց է վտանգ զգալն ու կրոնափոխ լինելը:
Նա շատ արագ կարող է դավաճանել Արեւմուտքին եւ վերադառնալ Ռուսաստանի գիրկը։ Այնպես որ, ընդդիմությունը շատ ճանապարհ ունի անցնելու` մինչեւ ճկուն քաղաքական առաջարկ ներկայացնելը: Իսկ Ռուսաստանին միշտ ձեռնտու կլինի պարտված ու մի քանի տեր փոխած, Ալիեւից վախեցող կառավարչի հետ աշխատելը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=305756&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ