Ուրիշ մասնագետի սինդրոմ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՎԱՐԻԱՆՏ ԿԱ
(ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԾԱՆՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ, ՉԵՍ ԿԱՐՈՂ 2 ԱԹՈՌԻ ՎՐԱ ՆՍՏԵԼ. ՔԱՄԱԿԴ ՊԻՏԻ 3-ՄԵՏՐԱՆՈՑ ԼԻՆԻ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ մարդակերների` կարող է եւ 3 -մետրանոց չլինել, բայց պճղովի դեղձ լինել։
**
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
(ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻՆ, ՆԻԿՈԼԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ ՈՒ ՆՈՐԻՑ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վլադիմի՛ր, էլ չսեղմես այս ստախոս մարդու ձեռքը։
**
ԴԱՍԱԿԱՆ
Ըստ քաղտեխնոլոգների` Քոչարյանը իր մամուլի ասուլիսում ցույց տվեց, որ համապատասխան լոժաներ արդեն որոշել են, որ Նիկոլը արեց իր գործը, Նիկոլը կարող է հեռանալ։
**
НИКОЛУ ДОВОСТРЕБОВАНИЕ
«Ասում է՝ մի՛ բանավիճիր ապուշի հետ, նա իր փորձով քեզ կջախջախի».
Ռոբերտ Քոչարյան
**
ՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՍԻՆԴՐՈՄ
(ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԹՂԹԵՐԸ ՄԵԿԻ ՏՐՈՒՍԻԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ի պատասխան Քոչարյանի վերոնշյալ հայտարարության` նախկին 6 նախարարները հայտնում են, որ իրենց տրուսիկներում վափշե ոչ մի բան չկա։
https://iravunk.com/sim/?p=305747&l=am/