«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իմ անվախ Սպիտակ Մարտիկը. Հուշեր Արցախի դժոխային օրերից

Իմ Անվախ Սպիտակ Մարտիկը

Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր. Հայաստանում և Արցախում ամեն տարի նշվում է այդ օրը ու տարեցտարի ավելի մեծ արձագանք գտնում հանրության շրջանում և ստանում համազգային բնույթ: Իսկ եթե ինձանից հարցնեին, թե ում կնվիրեի ես այդ օրը գիրք, առանց մտածելու կասեի, որ ոչ թե կնվիրեի, այլ կգրեի գիրք նրա մասին ՝ Անվախ Սպիտակ Մարտիկի ՝ Գոհար Տոնյանի մասին:Արցախի Մարտունու շրջանային բուժմիավորման « գոհարը»  ողջ պատերազմի ընթացքում անձնուրաց ծառայեց իր հայրենիքին, անտեսելով թշնամու արկերը, որոնք անձրևի նման թափվում էին շտապ օգնության մեքենայի աջ ու ձախ կողմերին, երբ բժշկական փոքրիկ անձնակազմը Գոհարի գլխավորությամբ Մարտունուց Ստեփանակերտ էր տեղափոխում արյան մեջ շաղախված զինվորին: Երբ առանց մի վայրկյան մտածելու առաջ էր նետվում դիմավորելու շտապօգնության մեքենան ՝ հերթական զինվորի կյանքը փրկելուն համար: Հիշում եմ...կեսգիշեր էր, գիտեի, որ իր մասին չէր մտածելու, տաք հագուստ տարա հվանդանոց, որ գոնե չմչսեր..նրա սառը քրտինքով պատած ճակատը համբուրեցի կարծես թե վերջին անգամ... բոլորն իրենց կորցրած   այս ու այն կողմ էին գնում, ամենուր խուճապ էր, իսկ նա.. իսկ նա հերթական կեսարյան վիրահատությունն էր անում, Արցախում ծնված վերջին բալիկներին էր օգնում լույս աշխարհ գալ: Դժոխային գաղթի ճանապարհին նույնիսկ հանգիստ չմնաց:Երկունքի ցավերի մեջ գտնվող կնոջն ու նրա ամուսնու մեքենան, որ անհնար էր թվում կարողանար հասներ Ստեփանակերտ, ռուսական խաղաղապահ զորքի տանկն էր անցնում մեր կողքով, կանգնեցրեց ու ստիպեց ճանապարհ բացել ՝ նրանց հիվանդանոց հասցնելու համար...Նա հիմա էլ իր քաջ գործը շարունակում է Երևանում ՝ կյանք տալով հարյուրավոր բալիկների, որոնք անպայման պետք է իմանան իրենց բժշկուհու սխրանքները: Նրա մասին կարելի է անվերջ գրել հազարավոր բառեր, հարյուրավոր տողեր, տասնյակ էջեր...  Եվ եթե երբևիցե, ինչ որ մի ժամանակ, որևէ տեղում ինձ բախտ վիճակվի գիրք գրել ՝ նա կլինի իմ հերոսը, գիրք նվիրելու օրը կնվիրեմ նրան...իմ  Անվախ Սպիտակ Մարտիկին:                 

   

 Հեղինակ ՝ Անի  Գասպարյան                                                          

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան