Առնետաբանության ինստիտուտից հայտնում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԳՈՐԾԵՐԸ ՃԱՆՏՐԱԿՈՒԼԻ Ա
Ըստ քաղտեխնոլոգների` ախուրյանցի Անոյին նիկոլից հրաժարվելուց հետո մնում ա Աննան էլ նրանից հրաժարվի ու պրծ։
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(«ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սահմանազատման հանձնաժողովից հայտնում են, որ արտառոց ոչինչ էլ տեղի չի ունենում, ուղղակի Նիկոլ տվիչը երկիրը թուրքերին տալուց առաջ ուզում ա պարսիկներին ու վրացիներին էլ փայ տա։
**
ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ
(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԻԿՈԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Աղազարյան Հովիկը սկսվող գործընթացը հաջողվելու համար նախաձեռնող հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշել էր նշանակել ախուրյանցի Անոյին, բայց նրա` դեպի Նիկոլ «դարձի» գալուց հետո շվարել ա։
**
ԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍԸ
(ԱԺ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԿԻԵՎ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Առնետաբանության ինստիտուտից հայտնում են` մինչ ամբողջ աշխարհը ձգտում է լքել Ուկրաինա կոչված խորտակվող նավը, Նիկոլն անում է հակառակը եւ փորձում է տեղավորվել այնտեղ։
**
ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ
(«ՌԵՆՋ ՌՈՎԵՐ» ՄԵՔԵՆԱ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հռենջով էկա, Անուլ ջան,
Ակները կլոր, ակները կլոր...
https://iravunk.com/sim/?p=305658&l=am/