Արեւմուտքը տանուլ է տվել տնտեսական մրցակցությունը, շուտով կտեսնենք, թե որքան կդիմանա. Շաքարյանց

Ներքաղաքական

Անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ հիշեցնում է, որ Սովետական Միության առաջին տարիներին ասվում էր, թե իբր թշնամիներ են Չինաստանն ու Խորհրդային Միությունը: Մինչդեռ, ըստ նրա, մի հարցում հարյուր տոկոս նույն կարծիքն ունեն եւ համախոհներ են: «Իրավունք»-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ խոսքը Պանամայի ջրանցքի մասին է, եւ սա հայտնի է 20-րդ դարի սկզբից։

Չինաստանի եւ Ռուսաստանի տեսակետն այն էր, որ այդ այլընտրանքային ճանապարհը, այսինքն՝ Խաղաղ օվկիանոսի եւ Ատլանդյան օվկիանոսի միջեւ պետք է տեղի ունենար Նիկարագուայով, եւ մեկ օրն անգամ բավական չի լինի, որպեսզի մենք կարողանանք արդեն բացահայտել, թե ինչն է եղել պատճառը, որ Արեւմուտքն այդպես խիստ նեղացել է եւ խիստ վախեցել է, բայց այդ ամենը մեզ շատ պարզ մի բան է նաեւ հիշեցնում։ Մի քանի տարի առաջ Չինաստանը հայտարարել է իր ռազմավարական տնտեսական նախաձեռնության մասին, որը նշանակում է մի ճանապարհ, մի գոտի։

Այո՛, Չինաստանը գալիս է այդպես, համաշխարհային որպես իշխանության գլուխ, կանգնելու իր նախընտրած ինչ-որ ճանապարհով։ Այո՛, Ռուսաստանը դրան դեմ չէ, այո՛, Իրանը դրան դեմ չէ։ Ի՞նչ է, Արեւմո՞ւտքն է դեմ։ Շուտով կտեսնենք, թե Արեւմուտքը որքան կդիմանա, որովհետեւ Նիկարագուան ամեն ինչը վերապրելուց հետո դեռեւս նոր վերադարձել է ու հիմա (չեմ ասում այսօր կամ վաղը) կսկսվի այդ շինարարությունը։ Բայց նույնիսկ դրանով հանդերձ, որ 2008 թվականից հետո Նիկարագուան այն պետություններից է, որը ճանաչեց ե՛ւ Աբխազիայի, ե՛ւ Հարավային Ասիայի անկախությունը՝ դա եւս մի ակնարկ է առ այն, որ ես ձեզ հետ եմ ընկերներ։ Այսինքն՝ Արեւելյան Եվրասիական ճամբարում են նույնիսկ այդ փաստը, որ վերջերս իբր թե ամերիկամետ, իբր թե ԱՄՆ դրածո, իբր թե ԱՄՆ խամաճիկ Արգենտինայի նախագահ Միլեյը վազում է Պեկին` ներողություն խնդրելու, ներդրումներ խնդրելու, որպեսզի Չինաստանը փորձի Արգենտինայի մեծագույն արտաքին պարտքը մարել։

Պարոն Շաքարյանց, իսկ Ձեր կողմից թվարկված դետալներն ինչի՞ մասին են վկայում։

Այդ մանր-մանր բոլոր դետալները վկայում են միայն մի բանի մասին, որը քիչ, թե շատ, բայց պետք է խոստովանել, որ Արեւմուտքը տանուլ է տվել նախեւառաջ տնտեսական մրցակցությունը նույն Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։ Գուցե շատերը կծիծաղեն, բայց՝ այո՛, քանի որ նրանք համագործակցում են։ Օրինակ` Իրանը արտոնյալ կամ ոչ արտոնյալ պայմաններով նավթ է առաքում դեպի Չինաստան։ Հավանաբար, շատերն են լսել այս մասին: Ռուսաստանը գազ է առաքում Չինաստանին։ Մի գազամուղ կա, մի հատ էլ երկրորդն են կառուցում, որպեսզի ինչ-որ մի հեռավոր Արեւելքի հայաստանյան, ասենք, տարբերակի հեղափոխականները չխանգարեն։ Նայեք, խնդրեմ ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Ռուսաստանը ուշադրություն են դարձրել ինչ-որ մի Մոնղոլիային, որ թիկունքից չխանգարի իրենց ծրագրերին։ Եթե մենք մի փոքր խորությամբ ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ տանուլ է տվել Արեւմուտքը, որովհետեւ ամբողջությամբ այսօրվա էներգակիրների ռեսուրսը գնում է դեպի Չինաստան։ Հիմա մարդկանց վախեցրել և ասել են, թե ուզում ես հարվածել Իրանի՞ն, հարվածի՛ր։ Պատասխան հարված է լինելու բոլոր նավթահանքերին, գազահանքերին Մերձավոր Արեւելքում։

Իսկ եթե մեր ուշադրությունը սեւեռենք ստորջրյա իրողություններին , ինչպսիսի՞ հանգամանքներ պետք է հաշվի առնվեն։

Օրինակ` 90-ական թվականների վերջում կար այսպիսի արտահայտություն՝ «Իրան կոնտրաս»։ Ոչ ոք չի մտածում այդ մասին, իսկ իրենց կոնտրասի մասնակիցը՝ Ամերիկայի հետախույզներից մեկը, հետո հայտնվել է մեր տարածաշրջանում եւ օգնել է ադրբեջանցիներին՝ զենք մատակարարելով, բայց նավթային ընկերության տեսքով։ Հասկանու՞մ եք, ամեն ինչ փոխկապակցված է մեր աշխարհում։ Որքան էլ, որ մարդիկ չպատկերացնեն, որ դա անհնարին է՝ պետք է ասեմ, որ ո՛չ, հնարավոր է։ Երբ կային արգելքներ` Իրանին զենք մատակարարելու, ստացվեց հետաքրքիր բան։ Նիկարագուայի կառավարությունը խլում էր, այդպես ասած, հակակառավարական ուժերից, որոնք ԱՄՆ-ի հովանու ներքո գործել են, հենց այդ նույն զենքներն էլ ուղարկվել են Իրան։ Ամերիկացիներն իմացել են եւ նեղացել՝ ասելով, որ մենք էլ ենք մասնակցում եւ այդ դեպքում եկեք այլ կերպ անենք։ Իբրև թե, մեր դրացիներին ենք ուղարկում զենք, բայց ուղարկվում է այդ զենքը Նիկարագուա երկրին, իսկ դուք ինչ ուզում եք, անում եք։ Այսինքն՝ ԱՄՆ-ն իր արգելքի դեմ մատակարարել է Իրան զենք, եւ դա դեռեւս իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ։ Այդ արգելքն ինչի՞ հետ էր կապված, որովհետեւ Սադամ Հուսեյնը կատարում էր Լոնդոնի եւ Վաշինգտոնի պրակտիկորեն պատվերը՝ պատերազմն Իրանի դեմ, ու այդ ամենից ստացվեց մի, այսպես ասած, «կաշա»։ Չգիտես, թե որ պոչը ինչպես բռնես։ Մի կողմից, իբր թե, նրանք բոլորը Իրանի դեմ են, բայց նրանք, կարծես թե, համոզվել են, որ երկարաժամկետ պատերազմ է սպասվում, եւ դա իրենց ձեռնտու չէ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում