Երթա՞մ քեզի համար Range Rover բերեմ…

Ներքաղաքական

­Նի­կոլ Փա­շին­յա­նը «հա­տիկ առ հա­տիկ» հեշ­թե­գով գրա­ռումն է ա­րել սոց­ցան­ցում եւ տե­ղե­կաց­րել, որ դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ (հաշ­տութ­յան հա­մա­ձայ­նութ­յամբ)՝ որ­պես սե­փա­կա­նութ­յուն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յանն է փո­խանց­վել ա­պօ­րի­նի ձեռք­բեր­ված Range Rover Sport Supercharged 5.0 մակ­նի­շի տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը` 2010 թվա­կա­նի ար­տադ­րութ­յան:

«­Սա գրում եմ ոչ թե նրա հա­մար, որ վե­րա­դարձ­վա­ծը ինչ-որ նշա­նա­կա­լի գույք է, այլ ո­րով­հե­տեւ՝ հա­տիկ առ հա­տի­կը, ի­րոք, հա­տիկ առ հա­տիկ է», - ինքն ի­րե­նից գոհ գրել է Նի­կոլ Փա­շին­յա­նը՝ իր ան­կում ապ­րող վար­կա­նի­շը փոր­ձե­լով փրկել՝ ստեղ­ծե­լով միֆ, թե հա­տիկ առ հա­տիկ ա­մեն բան վե­րա­դարձ­վում է պե­տութ­յա­նը։ Ու սա այն ֆո­նին, երբ իր օ­րոք հանձն­վել է Ար­ցա­խը՝ շատ ա­վե­լի թան­կար­ժեք ավ­տո­մե­քե­նա­նե­րով հան­դերձ, քան 16 հա­զար ԱՄՆ դո­լար ար­ժե­ցող այս հին մե­քե­նան է:

Ին­չե­ւէ, վե­րա­դառ­նանք «Range Rover» օ­պե­րա­ցիա­յին, ին­չի վե­րա­բեր­յալ ու­շագ­րավ բա­ցա­հայ­տում է ա­րել «Ապ­րե­լու եր­կիր» կու­սակ­ցութ­յան հա­մա­հիմ­նա­դիր Մես­րոպ Ա­ռա­քել­յա­նը:

«Այդ պաշ­տոն­յա­յի մա­սով դա­տա­րա­նը ա­պօ­րի­նի գույք է հա­մա­րել տու­նը եւ դրա­մա­կան մի­ջոց­նե­րը ու տան փո­խա­րեն՝ պե­տութ­յանն է փո­խանց­վել ա­պօ­րի­նի գույք չճա­նաչ­ված ավ­տո­մե­քե­նան, ավ­տոտ­նա­կը եւ ո­րո­շա­կի գու­մար։ Բայց սա չի կա­րե­ւոր։ Դա­տա­րա­նը այդ ո­րո­շու­մը կա­յաց­րել է 2023թ. հոկ­տեմ­բե­րին, 2023թ. դեկ­տեմ­բե­րին մե­քե­նան փո­խանց­վել է պետ­գույ­քի վար­չութ­յա­նը, եւ ա­հա պետ­գույ­քի վար­չութ­յու­նը միայն 14 ա­միս հե­տո ո­րո­շել է այդ գույ­քը դնել ա­ճուր­դի։ Այ­սինքն՝ 14 ա­միս է տե­ւում մի մե­քե­նա ա­ճուր­դի դնե­լը», - նշում է Ա­ռա­քել­յա­նը։

Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ըստ Ա­ռա­քել­յա­նի, դա­տա­րա­նը այդ մե­քե­նան հաշ­վել է 10,200,000 դրամ, բայց դրա փո­խա­րեն՝ այն ա­ճուր­դի է դրվում 5,500,000 դրա­մով։ Եր­կու գնա­հա­տումն էլ ա­րել են պե­տա­կան կա­ռույց­նե­րը։

«Այ­սինքն՝ դեռ բա­վա­կան չէ, որ մե­քե­նան ա­պօ­րի­նի ճա­նաչ­ված գույ­քի դի­մաց ո­չինչ է, մյուս կող­մից՝ այս գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կել է դեռ վա­ղուց, սա­կայն հա­սա­րա­կութ­յա­նը գոր­ծո­ղութ­յուն ցույց տա­լու հա­մար Փա­շին­յա­նը հի­մա է գրա­ռում ա­նում», - եզ­րա­հան­գում է «Ապ­րե­լու եր­կիր» կու­սակ­ցութ­յան հա­մա­հիմ­նա­դի­րը:

Ի­հար­կե, ա­մեն ինչ զա­վեշ­տա­լի կլի­ներ, ե­թե այս­քան տխուր չլի­ներ, չնա­յած նրան, որ դեռ կգտնվեն ինչ-որ նի­կո­լա­պաշտ­նե­րին, ո­րոնք հա­մոզ­ված կլի­նեն, թե «Range Rover»-ը վա­ճա­ռե­լու են եւ դրա­նով փա­կեն այս իշ­խա­նութ­յան օ­րոք կու­տա­կած ՀՀ մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի հաս­նող ար­տա­քին պարտ­քը։ Այս ա­մենն այլ բա­ցատ­րութ­յուն չու­նի, քան այն, որ ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում Նի­կոլ Փա­շին­յանն անց­նում է իր հին ու փորձ­ված մե­թո­դին՝ ի­րեն գժի տեղ է դնում: Սա հաս­կա­նում են նաեւ ՔՊ-ում, եւ այս ա­մե­նից ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի հոտ է գա­լիս: Բա­ռիս ու­ղիղ ի­մաս­տով` Փա­շին­յան Նի­կոլն էլ չի ձգում:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է 2021-Ի ՍՑԵՆԱՐԸ

Իսկ ինչ է կա­տար­վում ընդ­դի­մա­դիր դաշ­տում, թե­րեւս թիվ մեկ քննարկ­ման ա­ռար­կան ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նի ա­սու­լիսն է:

­Թե­պետ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի կողմ­նա­կից­նե­րը սպա­սում էին, որ տե­ւա­կան լռութ­յու­նից հե­տո նա նա­խան­շե­լու է օր­վա իշ­խա­նութ­յա­նը հե­ռաց­նե­լու նոր եւ վճռա­կան պայ­քա­րի մա­սին ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը, Ռո­բերտ Քո­չար­յա­նը ուղ­ղա­կի եւ ա­նուղ­ղա­կի ակ­նար­կեց, որ նո­րից մտա­դիր է գնալ 2021 թվա­կա­նի սցե­նա­րով: Այն է՝ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­ներ՝ Նի­կոլ Փա­շին­յա­նի հետ, լի­նի ար­տա­հերթ, թե՝ հեր­թա­կան:

«­Մի քա­նի օր ա­ռաջ էի գրել, որ ե­թե օ­կու­պա­ցիոն ռե­ժի­մին չծա­ռա­յող քա­ղա­քա­կան բո­լոր ու­ժե­րը ռե­սուրս­նե­րը չմիա­վո­րեն, ա­պա նզով­յա­լը կրկին լե­գի­տի­մաց­նե­լու է իր ե՛ւ ար­դեն գոր­ծած հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը, ե՛ւ դեռ մեր գլխին գա­լիք հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը... Ռո­բերտ Քո­չար­յա­նը փաս­տա­ցի հայ­տա­րա­րեց, որ գնա­լու է ընտ­րութ­յուն­նե­րի, եւ որ ընդ­դի­մութ­յան միա­վո­րու­մը «ի­ռա­ցիո­նալ քայլ է»: Իր խոս­քից եզ­րա­կաց­նում եմ, որ 2021-ի բո­լոր սխալ­նե­րը նույ­նութ­յամբ կրկնվե­լու են, - միան­գա­մայն տե­ղին ար­ձա­նագ­րում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վր­թա­նես­յա­նը։

­Բայց այս­տեղ հար­ցե­րի հար­ցը մնում է այն, թե արդ­յոք այս ան­գամ Ռո­բերտ Քո­չար­յա­նը կու­նե­նա նույն­քան ա­ջա­կից­ներ, որ­քան 2021-ին էր, երբ վստահ հայ­տա­րա­րում էր, թե «կրե­լու են», իսկ հե­տո՝ ման­դատ­ներ վերց­նե­լը հիմ­նա­վո­րում նրա­նով, թե լուրջ ման­դատ են ստա­ցել՝ պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու հա­մար, եւ խորհր­դա­րա­նա­կան պայ­քա­րը միայն ու­ժե­ղաց­նե­լու է ի­րենց դիր­քե­րը, չնա­յած որ դրան զու­գա­հեռ չեն բա­ցա­ռում նաեւ փո­ղո­ցա­յին պայ­քա­րը։ Ժո­ղո­վուր­դը տե­սավ, թե ինչ­պես ու­ժե­ղաց­րին դիր­քե­րը, միայն թե` Նի­կոլ Փա­շին­յա­նի: Եվ այ­սօր բա­նը հա­սել է նրան, որ ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր­ներն ու Նի­կոլն ան­ձամբ հեգ­նում են ընդ­դի­մութ­յա­նը: Ա­վե­լին՝ Ա­լեն Սի­մոն­յանն այս­պի­սի ընդ­դի­մութ­յու­նը մե­ծա­գույն պար­գեւ է հա­մա­րում: Իսկ ի՞նչ ե­ղավ փո­ղո­ցա­յին պայ­քա­րը, մա­շեց ու մա­շեց­րեց հան­րութ­յան հույ­սերն ու սպա­սում­նե­րը: Ու այս ի­րա­վի­ճա­կում միակ բա­նը, որ ա­ռա­ջարկ­վում է ժո­ղովր­դին, երկ­րորդ ան­գամ նստել ոչ մի տեղ չտա­նող նա­վը:

Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ «ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴՈՒ» ՍԻՆԴՐՈՄԸ

Ինչ վե­րա­բե­րում է ընդ­դի­մութ­յան միաս­նա­կան ճա­կատ կազ­մե­լուն, նա վերջ­նա­կա­նա­պես փա­կեց այդ ճա­նա­պար­հը՝ ընգ­ծե­լով, որ ու­նի կողմ­նա­կից­ներ, ո­րոնք դեմ են այլ ընդ­դի­մա­դիր լի­դեր­նե­րին, ինչ­պես եւ այլ ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րի կողմ­նա­կից­նե­րի ու կու­սա­կից­նե­րի շար­քե­րում կան մար­դիկ, ով­քեր դեմ են ի­րեն: Հե­տե­ւա­պես, նա մտա­վա­խութ­յուն ու­նի, որ միաս­նա­կան ճա­կա­տի դեպ­քում՝ կկորց­նի նաեւ իր կողմ­նա­կից­նե­րի մի զգա­լի հատ­վա­ծին: Փաս­տո­րեն, ի՞նչ է ստաց­վում, ընդ­դի­մա­դիր դաշ­տում շա­րու­նա­կում են հար­մար տե­ղա­վոր­ված մնալ նրանք, ո­րոնց թիվ մեկ խնդիրն ա­մե­նե­ւին էլ Նի­կոլ Փա­շին­յա­նի հե­ռա­ցու­մը չէ:

Ա­վե­լին՝ ե­թե մինչ այս թվում էր, որ ՀՀ նախ­կին նա­խա­գահ­ներն ու­նեն կոն­սե­սուս ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի գնա­հատ­մամբ՝ «ազ­գա­կոր­ծան պա­տու­հա­սից» ա­զատ­վե­լու հա­մար, Լե­ւոն Տեր-­Պետ­րոս­յա­նի մա­սին մի քա­նի ար­տա­հայ­տութ­յուն­նե­րից հե­տո՝ վեր­ջի­նիս մա­մու­լի խոս­նակ Ար­ման Մու­սին­յա­նը հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ. «Ի պա­տաս­խան լրատ­վա­մի­ջոց­նե­րի հար­ցում­նե­րի՝ տե­ղե­կաց­նում եմ, որ նա­խա­գահ ՏերՊետ­րոս­յա­նը մտա­դիր չէ պա­տաս­խա­նել Ռո­բերտ Քո­չար­յա­նի՝ ա­սու­լի­սում ար­տա­հայ­տած ստե­րին եւ հե­տին թվով մո­գո­նած հե­քիաթ­նե­րին»:

Այս­պի­սով՝ գնա­հա­տե­լով, որ Նի­կոլ Փա­շին­յա­նը ոչ­մի­թի­զա­կան Ռեմ­բո­յից ՀՀ իշ­խա­նութ­յու­նը դարձ­րել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան Գի­քոր, Ռո­բերտ Քո­չար­յա­նը կրկին ստանձ­նում է Համ­բո­յի դե­րը, որն ակ­տի­վա­նում է՝ Գի­քո­րին պա­հե­լու ա­ռա­քե­լութ­յամբ: Գի­տակց­վա՞ծ է Քո­չար­յա­նը գնում այս քայ­լին, թե՝ ոչ, թող գնա­հա­տի ժո­ղո­վուր­դը, բայց փաստն այն է, որ, իր իսկ ա­սած, ա­ռողջ բա­նա­կա­նութ­յա­նը կրկին հաղ­թում է «միակ տղա­մար­դու» սինդ­րո­մը: Բայց սա՞ է Հա­յաս­տա­նում Դո­նալդ Թ­րամփ դառ­նա­լու ճա­նա­պար­հը, ին­չի մա­սին օ­րի­նակ էր բե­րում ա­սու­լի­սին, ար­ձա­նագ­րենք, որ` դժվար թե:

Ոչ պա­կաս հատ­կան­շա­կան էր ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի դի­տար­կում­ներն ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան վե­րա­բեր­յալ: Նա, կար­ծես թե, շա­րու­նա­կում է մնալ իր իշ­խա­նութ­յան օ­րոք ի­րա­կա­նաց­վող կոմպ­լի­մեն­տար քա­ղա­քա­կա­նութ­յան կողմ­նա­կի­ցը: Ա­յո՛, նա ար­ձա­նագ­րում է, որ Հա­յաս­տա­նի հա­մար Եվ­րա­միութ­յուն մտնե­լու հե­ռան­կար չի տես­նում, հնա­րա­վո­րութ­յու­նը հա­մա­րում է զրո­յա­կան, ո­րով­հե­տեւ «եվ­րո­պա­կան պրո­յեկտն ինքն այ­սօր ճգնա­ժա­մի մեջ է», բայ­ցեւ ո­րե­ւէ բա­ցատ­րութ­յուն չի տա­լիս, թե իր ա­ռաջ­նոր­դած դա­շինքն ին­չո՞ւ Ազ­գա­յին ժո­ղո­վում դեմ քվեար­կե­լու փո­խա­րեն՝ նա­խընտ­րեց չմաս­նակ­ցել քվեար­կութ­յա­նը: Մի խոս­քով՝ մի շարք հար­ցե­րի պա­տաս­խան­ներ այդ­պես էլ չու­նե­նա­լով, միակ ա­ռա­ջի­կա քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ա­նոն­սա­վո­րու­մը, որն ար­վեց Ռո­բերտ Քո­չար­յա­նի կող­մից, այն էր, որ է­լի մի քա­նի տասն­յակ ու­ժե­րով գնա­լու են ընտ­րութ­յուն­նե­րի՝ ո­մանք ձայ­ներ փո­շիաց­նե­լու, ո­մանք էլ ման­դատ ստա­նա­լու, իսկ ինչ­պե՞ս է ընդ­դի­մութ­յու­նը տես­նում նի­կո­լիզ­մից ա­զա­տագ­րու­մը, կո­րո­շի ոչ թե ընդ­դի­մութ­յունն ու ժո­ղո­վուրդն, այլ` Նի­կո­լի Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=305651&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան