«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայկ Մարությանն անհետացե՞լ է տրանսպորտի թանկացման պայքարից. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Գյումրիի նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, որը պատրաստվում է մասնակցել տեղի արտահերթ ՏԻՄ ընտրություններին, որպես քաղաքապետի թեկնածու, հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, թե Գյումրու զարգացման միջոցներից մեկը կլինի «Ակադեմիական քաղաքը» Գյումրի տեղափոխելը։ Նա բոլոր թեկնածուներին, Շիրակի դաշտավայրի բոլոր բնակիչներին կոչ է արել միանալ իր սկսած պայքարին, որը զանգվածային քաղաքական արշավ է՝ «Ակադեմիական քաղաքը» Գյումրիում կառուցելու: Փաստորեն, ի՞նչ է ստացվում, Գյումրիի նախկին քաղաքապետը չդիմացավ գոնե մինչեւ քարոզարշավի մեկնարկն ու ավարտը եւ արդեն իսկ սկսել է Նիկոլ Փաշինյանի «ջրաղացին ջուր լցնել»: Երբ կրթության փորձագետները գրեթե միաբերան ասում են, որ սա խայտառակ նախաձեռնություն է, եթե անգամ «Ակադեմիական քաղաքը» կառուցվի Երեւանին մոտ՝ Արտաշատում, այն բերելու է կրթական ոլորտի կոլապսի, Վարդանիկը զբաղված է դրա փիառով ու երեւանյան պատմություն կերտած կրթօջախները դատարկելով: Չէ, Վարդանիկ, էս քո խելքի բանը չէ, դու ավելի լավ է՝ ճվա՛…

Ուշագրավ հարց է բարձրացրել քաղակտիվիստ Արթուր Չախոյանը: Նա հետաքրքրվում է, թե ինչպես են երեւանցիները վերաբերվում ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ անհետանալուն՝ տրանսպորտի թանկացման պայքարից: «Օրինակ` ինձ համար շատ անսպասելի էր Հայկ Մարությանի անհետանալը, եւ դա անընդունելի է, քանի որ նա, հանդիսանալով ընդդիմադիր քաղաքական ուժ, հանրությանը կոչ արեց բոյկոտել տրանսպորտի թանկացումը, սակայն պայքարից անհետացավ՝ իր կոչ արած քաղաքացիներին թողեց անհասկանալի անորոշության մեջ։ Շատ մտածելու տեղիք է տալիս Հայկ Մարությանի անհետանալը բոյկոտի ամենաակտիվ փուլում, չէ՞ որ իր քաղաքական ուժը ի զորու է մեծ ազդեցություն ունենալ բոյկոտի արդյունքի վրա, սակայն այդ ուղղությամբ ոչ մի գործողություն տեղի չունեցավ», - նշում է Չախոյանը եւ եզրահանգում, որ քայլերի այս հաջորդականությունը հուշում է, որ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքը Մարությանի համար պարզապես քաղաքական դիվիդենտներ քաղելու PR-ի միջոց էր, քանի որ այլ բացատրություն չի տեսնում։ Ի՞նչ ասես, ճիշտ են ասում էլի, որ նախկին ՔՊ-ական չի լինում:

Իսկ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ որոշել է բենզին լցնել, առանց այն էլ վատթար վիճակում գտնող հայ-բելառուսական հարաբերությունների վրա: Նա լուսանկար է հրապարակել Բելառուսի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ եւ գրել. «Այս տարի որոշեցի հրավիրել Հայաստան՝ կարեւոր առիթի շրջանակներում։ Եթե հաջողվի հաղթահարել որոշ խոչընդոտներ, ապա նա կլինի մեր հյուրը»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Մինչ ԱՄՆ-ն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, բանակցում է Բելառուսի հետ` ամերիկա-֊բելառուսական հարաբերությունները որոշ չափով կարգավորելու նպատակով` փաստորեն, հրաժարվելով նաեւ իր պրոյեկտ Տիխանովսկայայից, մերձնիկոլյան շրջապատի այս կերպարն այդ կնոջը հրավիրում է Հայաստան... Հետաքրքիր է, ի՞նչ օգուտ դա կտա մեզ... Պատասխանը շատ պարզ է` ոչ մի... Բայց «зато» դրանով շատ կհրճվեն «անպարտելի» Նիկոլի երկրպագուները եւ արեւմտամետները... Բացարձակ չզարմանաք նաեւ, որ սրան ի պատասխան Մինսկն էլ Ադրբեջանին հանձնի Բաքվի պահանջով ձերբակալված, ըստ լուրերի` նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող, բլոգեր Բելլային...»:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան