Նազիկ Ավդալյանը բացահայտում է`ինչու ամուսնալուծվեցին ինքն ու ամուսինը. մանրամասներ

Հասարակություն

«Ռանդևու» հաղորդման հյուրն էր Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

StarNews-ը հետևեց զրույցին։

Նազիկը բազմաթիվ հարցազրույցներ է տվել վերջին շրջանում, չնայած բազմազբաղ լինելուն՝ բազմաթիվ անգամներ խոսել կյանքի մանրամասների մասին։

Ինչ էր զգում նա,երբ սպորտին տրվելով` չէր կարողանում վայելել որդու մանկության տարիները.

«Էդ մասին խոսելը և´ դժվար է ինձ ,և´ էդ ամեն ինչը վերհիշելն ու անդրադառնալը։ Գնացի իմ նպատակի հետևից, որտեղ ինչ-որ չափով տուժեց իմ տղայի մանկությունը։ Հիմա 11 տարեկան է, ու երբ զրույցներ ենք ունենում, ասում է ՝«ոչինչ, ես փոքր էի, չէի հասկանում, բայց հիմա հասկանում եմ…»:

Ավտովթարի դեպքի մասին խոսելով` Նազիկը հարցազրույցներից մեկում ասել է, որ վիրահատությունից հետո սկսել է լավ ճանաչել մարդկանց։ Կարող ենք ենթադրել, որ այդ ժամանակահատվածում եղան մարդիկ, որոնք անհետացան կամ նեղացրին ու երես թեքեցին Նազիկ Ավդալյան սպորտսմենից.

«Բնականաբար, բայց ես առողջ եմ նայում այդ ամեն ինչին։ Բնականաբար նորմալ էր, որ մտածում էին չեմ վերադառնա, և հույսները կորցրել էին։ Հիմնականում մենք նեղանում, վիրավորվում ենք այն մարդկանցից, որոնց շատ մոտ ենք համարում մեզ, և դա է ավելի շատ ցավ պատճառում քեզ»։

Եկավ կյանքի մի դաժան որոշում, որ Նազիկ Ավդալյանն ամուսնալուծվում է։ Արդյոք չկային ուղիներ` ընտանիքը պահպանելու.

«Դա այնպիսի մի դաշտ է, որ տաս րոպեով զրուցենք, կիսատ է մնալու ու տարբեր մարդկանց մոտ, տարբեր հարցեր են առաջանալու։ Ընտանիքն էնքան բազմաշերտ է ու էնքան նրբություններ կան, որ երբեք անձնական հարցերի հետ կապված ես չեմ փորձում որևէ  խուրհուրդ, քննադատություն տալ, որովհետև չես իմանա այդ մարդն ինչերի միջով է անցնում։ Բնականաբար, ով ամուսնանում է, չի ուզում բաժանվի։ Գալիս է մի պահ, երբ որ զգում ես` շատ անառողջ է մթնոլորտը, և ամենաճիշտ քայլը բաժանվելն է։ Սերը պահելն ամենօրյա աշխատանք է, ու եթե չի արվում դա մի պահ, ապա գնում է դեպի այլ կողմ։ Համենայն դեպս մենք երկուսով ենք եկել այդ որոշմանը»։

Նյութի աղբյուր` https://starnews.am/01271919101/?fbclid=IwY2xjawIgI3hleHRuA2FlbQIxMQABHWSPDGFTe8OikCyClLaW0mv4V3vDXcIKJXqArRaSalppTKrJa837fgrWKQ_aem_QiXaFb7h4H_1lxvxa7bZ4Q

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի