«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնող Պարգը փակագծեր է բացում

Մշակութային

 «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող ՊԱՐԳԸ՝ նույն ինքը՝ Պարգեւ Վարդանյանը, «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հաղթանակից հետո՝ կիսվել է իր զգացողություններով:

«ՃԻՇՏՆ ԱՍԱԾ, ՀԱՂԹԵԼ-ՉՀԱՂԹԵԼՈՒ ՄԻՏՔԸ ԲԱՑ ԷԻ ԹՈՂԵԼ»

«Շատ խառը զգացողություններ ունեմ, իսկապես, ուրախ եմ եւ հույս ունեմ, որ 2026 թվականին «Եվրատեսիլ»-ը կարող է եւ կայանա Հայաստանում: Շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր ընտրել են ինձ: Շնորհակալ եմ իմ թիմին, իմ պրոդյուսերին, որովհետեւ եթե նրանք չլինեին, չէր կարող այս ամենը իրականանալ»,- չափազանց հուզված իր խոսքը սկսեց Պարգը:

Այն հարցին, թե որքանով էր սպասելի այս հաղթանակը, նա պատասխանեց, որ իր աշխատասիրության արդյունքն է համարում այն. «Ես իրականում աշխատասեր եմ եւ պատրաստ եմ հետագայում նաեւ էլ ավելի զարգացնել ելույթս եւ կրկնակի լավ ներկայանալ հետագայում: Ինչ վերաբերում է սպասումներիս, ապա կասեմ, որ երբ լսում էի տարբեր մարդկանց կարծիքները, մտածում էի, որ՝ այո, ֆավորիտներում եմ: Նաեւ լավ գիտեի, որ ես միայնակ չէի ֆավորիտներում՝ Սիմոն, Աթենա եւ մյուսներ: Նպատակս՝ մաքսիմալ միավոր ստանալն էր եւ իմ բոլոր էմոցիաները փոխանցելը: Ճիշտն ասած, հաղթել-չհաղթելու միտքը բաց էի թողել, սակայն հիմա շատ երջանիկ եմ, որ հաղթեցի»:

«Դեպի Եվրատեսիլ 2025»-ի հաղթողն անդրադառնալով երգին՝ պատմեց, որ ունի «Առաջ» վերնագրով մի երգ, որը պատմում է այն մասին, թե մարդ պետք է միշտ քայլի առաջ՝ չնայելով դժվարություններին: Survivor երգը նա համարում է այս երգի երկրորդ մասը. «Այս երգի միտքն այն է, որ ոչ մի դեպքում չպետք է հանձնվել եւ պետք է գնալ առաջ: Բոլորս էլ ունենք դժվարություններ, բայց չպետք է կորցնենք մեզ այդ ճանապարհին»

«ՄԵԶ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍԻ ԹԵԺ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍՊԱՍՈՒՄ»
«Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պրոդյուսեր, պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ԾԵՐՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ՝ «Դեպի Եվրատեսիլ 2025» նախագիծը շատ ստացված էր եւ տարբերվող՝ հեռուստադիտողների ակտիվ քվեարկության առումով եւս:

«Հեռուստադիտողի ակտիվությունը եւս մեկ անգամ ցուցանիշ է, որ մարդիկ հետաքրքրված են «Եվրատեսիլ» մրցույթով եւ անտարբեր չեն մնում այս նախընտրական գործընթացին: Կարծում եմ՝ սա ֆանտաստիկ հնարավորություն է, որ ընձեռվել է Հանրային հեռուստաընկերության կողմից, մեր հեռուստադիտողներին՝ որոշում կայացնել եւ հնարավորություն ունենալ իրենց ձայնը տալու: Մարդիկ շատ երկար աշխատել են, որպեսզի հեռուստադիտողները ականատես լինեն հետաքրքիր շոու ծրագրի: Կարծես թե, կարծիքները լավն են, եւ բոլորը ոգեւորված են», - նշեց Ծերունյանը՝ շեշտելով, որ հեռուստադիողը պրոֆեսիոնալ է եղել իր քվեարկությամբ՝ սպասել են, որ ելույթները ավարտվեն, ապա նոր իրենց կարծիքն են արտահայտել քվեարկության միջոցով:

Ինչ վերաբերում է հետագա աշխատանքներին, ապա «Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պրոդյուսերն ընդգծեց. «Պարգը լավ գիտի, որ մեզ մի քանի ամսից թեժ աշխատանք է սպասում: Մենք արդեն իսկ ունենք հանդիպում Հանրային հեռուստատեսությունում, որպեսզի քննարկենք, թե մեզ ինչ է սպասվում առաջիկայում: Իսկ մեզ դեռ սպասվում է տեսահոլովակի նկարահանում,  բեմադրության աշխատանքներ: Շատ երկար փիառ աշխատանք, ռազմավարություն»:

Ի ԴԵՊ

Գեղարքունիքի մարզի Հայրավանքում գյուղում ծնված երգիչ-երգահան Պարգը հանրության լայն շրջանակներին հայտնի է դարձել վերջին մի քանի տարիներին: Նրա առաջին երաժշտական փորձը եղել է տեղի եկեղեցու երգչախմբում՝ մինչեւ վեց տարեկան հասակը: Այնուհետեւ ընտանիքի հետ տեղափոխվել են Ռուսաստան՝ Վոլգոգրադ: Այնտեղ նա հաճախել է տեղի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտ ու ավարտել Թատերական արվեստի եւ դերասանության բաժինը։ Իսկ հետո դարձել է համահիմնադիրը The Edge Chronicles անվանումով խմբի: 2017-2019 թթ.-երի ընթացքում խումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում։ Արդեն 2021 թվականին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Գինին ու Գրելը»: Պարգը 2022 թվականին վերադարձել է Հայաստան: Նույն թվականի հունիսին բացել է Զազի համերգը Երեւանի ՀԱՅԱ փառատոնում: Այդ ժամանակից ի վեր նա կատարել է Ռոզա Լինի երգերի «քավըրները» եւ համագործակցել է երգչուհի Բրյունետի հետ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում