Ինչու Թրամփն այդպես ստորացրեց Եվրոպային

Վերլուծություն

Եվ այսպես, ի՞նչ հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը երեկ` Մյունխենում: Ավելի ճիշտ, դա կարելի է համարել Թրամփի հայտարարությունը, հաշվի առնելով, որ նա չհապաղեց լիակատար հավանության արժամացնել Վենսի բոլոր խոսքերը` դա համարելով «փայլուն ելույթ»:

Ունեմն, ի՞նչ միանգամայն պարզ մեսիջ հղեցին Թրամփն ու Վենսը ԵՄ-ին: Ըստ էության` հետեւյալը. Եվրոպայում եւ ԵՄ ամենաբարձր մակարդակներով ընտրաձայներ կեղծող հանցագործներ են, որոնք նաեւ հետ են կանգնել դեմոկրատական արժեքներից եւ վախենումեն ինչպես սեփական ժողովուրդներից, այնպես էլ ամեն մի ազատ ընտրությունից եւ այլն: Նաեւ, որ երոպացիների համար թշնամին ոչ թե Ռուսաստանն է կամ` Չինաստանը, այլ` սեփական ղեկավարությունը: Եվ եթե հանցագործներ են, բնական է, Թրամփն էլ չի պատրաստվում նմանների հետ ճամփա գնալ, իսկ հիմնական հաշվարկները կապված են եվրոպական աջակողմյան ուժերի հետ:

Իսկ ի՞նչ եւ ուզում Եվրոպայի աջ` ազգայնական ուժերը: Հիմնական գաղափարներից մեկը ԵՄ-ի փլուզումն է եւ իշխանությունն ազգային պետություններին վերադարձնելը: Ի՞նչ կտա դա Թրամփին. քանդված ԵՄ, եւ, որ թերեւս ամենագլխավորն է, եվրոյի ոչնչացում: Դրամական միավոր, որը դոլարի հետ կիսում է շուկան, եւ երբ դոլարի համաշխարհային ծավալը նվազում է, եվրոն արդեն ոչ թե պարզապես մրցակից է, այլ` շուկայի որոշակի հատված դոլարից խլող գործոն: Իսկ եթե հնարավոր չէ դոլարի գլոբալ ծավալն ավելացնել (դրա միակ տարբերակը 6 հազար միջուկային մարտագլխիկ ունեցող Ռուսաստանի մասնատումն է եւ չինական տնտեսության ոչնչացումը), ընդհակառակը` այն նվազում է աչքի առաջ, ԱՄՆ-ի պետպարտքն էլ միայն նորանոր ռեկորդներ է սահմանում, ուրեմն մնում է խլել եվրոյի մասնաբաժինը: Իսկ դրա միակ տարբերամը ԵՄ-ն եւ եվրոն ոչնչացնելն է` փոխարինելու բերելով երբեմնի եվրոպական ազգային արժույթները: Դրանք սեփական երկրներում ինչ-որ ծավալ կզբաղեցնեն, բայց չեն ունենա համաշխարհային արժույթային զամբյուղում մասնաբաժին: Ասել է, թե եվրոյի մասնաբաժինը վերցնելու ռեալ շանս կունենա դոլարը: Կամ ասպես. եթե հնարավոր չէ Չինաստանին ոչնչացնել, ուրեմն մնում է ոչնչացնել ԵՄ-ն: Այլապես մահացու վտանգի տակ կմնա դոլարը: Եվ երբ Թրամփը բացահայտ խոսում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ գագաթաժողովից, այն է` նոր «Պոտսդամից», դրանից նույնպես այդ վերջին միտքն է բխում:

Կարճ ասած, այս պահին, երբ, ինչպես Վաշինգտոնին է թվում, վերջապես այրվել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև բոլոր կամուրջները, ժամանակն է վերջնական հարվածը հասցնել եվրոպական միասնությանը. իշխանության բերել հնարավորինս շատ աջակողմյան կուսակցություններ, որից հետո հնարավոր կլինի վերջնականապես դուրս գրել ԱՄՆ-ի միակ իրական մրցակցին տեխնոլոգիական առումով, ինչպես կարծում են:

Իսկ ի՞նչ կարող են անել եվրալիդերները, երբ Թրամփը նրանց բոլորին աշխարհի աչքի առաջ այդպես ստորացրեց: Միակ սցենարը, որի շրջանակներում Եվրոպայում ներկայումս կարողանում են մտածել, դա ամեն մի վտանգի «Պուտինի գործակալ» կնքելն է` դրանով ամեն ինչում մեղադրելով «ռուսական քարոչությանը»: Ու հիմա, պետք է  կա´մ այս պաշտոնական նվաստացումից հետո նույնպես պետք է պաշտոնապես Թրամփին հռչակեն «Պուտինի գործակալ»: Բնականաբար, հաշվի առնելով, որ անմիջապես էլ պետք է խզեն բոլոր կապերը «Պուտինի գործակալի» ղեկավարած պետության հետ, գոնե մինչեւ այնտեղ այլ առաջնորդ կգա: Նաեւ ընդունելով, որ Պուտինը մեծ է և ավելի սառը առաջնորդ է, քան Արեւմուտքում բոլորը միասին վերցրած, քանի որ կարողացել է երկրորդ անգամ «իր գործակալին» նստեցնել աշխարհի ամենահզոր պետության ղեկին: Կա´մ եվրոպացի քաղաքական գործիչներին կմնա լռել` դրանով ընդունելով, որ Վանսի բոլոր մեղադրանքները տեղին են, իրենք բոլորը դատարկ խոսողներ, ստախոսներ են, առավել եւս` ընտրություններ կեղծող եւ իշխանությունները խլող հանցագործներ: Իսկ այդ դեպքում ի՞նչ են անելու արդեն իսկ Եվրոպական երկրներում սկսված ընտրությունենրի շարանի հետ` աջերի դեմ պայքարում, եթե ողջ եվրչոպական հանրությունը ներկա եվրալիդերների մեջ տեսնի սովորական հանցագործների...

Իսկ իրականում, իհարկե, Ռուսաստանի համար Թրամփը հարազատ եղբայր կամ գոնե` մորաքրոջ տղա չէ: Մոսկվայի համար նա շատ ավելի վտանգավոր վտանգավոր հակառակորդ է, քան բացահայտ ռուսաֆոբն ու մառազմատիկ Բայդենը։ Բայց նաեւ` այս պահին Թրամփն ու Մոսկվան ունեն ընդհանուր թշնամի` ուլտրալիբերալիզմը, որը, չսխալվենք, դեռ միանգամայն հզոր է: Իսկ ընդհանուր թշնամի ունենալը Թրամփի եւ Մոսկվայի համար փոխզիջումների բավականին ընդարձակ դաշտ է բացում, որը պետք է օգտագործել: Ու քանի դեռ Թրամփը աչքի առաջ դառնում է ուլտրալիբերալիզմի թիվ 1 թշնամի եւ այդ թեւերը սկսում են իրար ուտել, Մոսկվան ստանում է ամենակարեւորը` ժամանակ: Ինչքանով կկարողանա դա տեղին օգտագործել, կտեսնենք:

https://iravunk.com/sim/?p=305482&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը