Կա՞ն Իրանի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ

Վերլուծություն

Այն, որ ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յով ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ կա­յին, ի սկզբա­նե էր են­թադ­րե­լի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=305426&l=am): Բայց ա­հա, Պու­տին-Թ­րամփ հե­ռա­խո­սազ­րույ­ցը ի ցույց դրեց մեկ այլ նրբե­րանգ, ո­րը, ինչ­պես ա­վե­լի վաղ են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ռուս-ա­մե­րիկ­յան ներ­կա բա­նակ­ցութ­յուն­նե­րի հիմ­նա­կան կռվանն էր:Այս­պես, Թ­րամ­փը հայտ­նեց նաեւ, որ զրույ­ցի ըն­թաց­քում անդ­րա­դարձ է ե­ղել մեր­ձա­վո­րար­եւել­յան կար­գա­վոր­մա­նը, Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րին: Գու­մա­րենք նաեւ բուն փաս­տը՝ գա­գա­թա­ժո­ղո­վը կա­յա­նա­լու է հենց Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, ո­րը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ:

Այս­պի­սով, ամ­բողջ հարցն այն է, որ Թ­րամ­փը, մինչ այս ի­րեն ներ­կա­յաց­նե­լով, որ­պես Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում հիմ­նա­կան «ա­սող», որ պատ­րաստ­վում է ան­գամ Գա­զան «գնել»՝ ոչ մե­կին չհարց­նե­լով, հի­մա այդ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րը քննար­կում է նաեւ Պու­տի­նի հետ: Ե­թե կա քննար­կում, նշա­նա­կում է՝ կան նաեւ լու­ծում­նե­րի առն­վազն ակն­կա­լիք­ներ, Թ­րամ­փի ա­սա­ծով՝ «լավ գոր­ծար­քի» հե­ռան­կար: Կոնկ­րետ ի՞նչ:

Այս­պես, մինչ այս Թ­րամ­փը միան­շա­նակ խո­սում էր նաեւ Ի­րա­նի մա­սին՝ պետք է պա­հանջ­ներս կա­տա­րեք, այ­լա­պես կռմբա­կո­ծեմ: Ու հան­կարծ, Պու­տի­նի հետ, որ­պես հա­վա­սա­րի, քննար­կում է Ի­րա­նի «մի­ջու­կա­յին ծրագ­րի» հար­ցը: Ու­րեմն, ի՞նչ կե­տում է հնա­րա­վոր կոմպ­րո­միս: Երբ Թ­րամ­փը խո­սում է Գա­զա­յի կամ Գ­րե­լան­դիա­յի մա­սին, Մոսկ­վա­յից այդ թե­մա­յով, գո­նե մինչ հի­մա, ակ­նարկ ան­գամ չի ե­ղել: Ն­ման է, որ Մոսկ­վան փոր­ձում է ա­ռանձ­նա­պես չխառն­վել նաեւ Սի­րիա, Իս­րա­յել, Թուր­քիա, քրդեր թե­մա­տի­կա­յին: Իսկ ա­հա Ի­րա­նի հետ, դեռ Թ­րամ­փը Ս­պի­տակ տուն չմտած, կնքվեց ռազ­մա­վա­րա­կան գոր­ծարք, ո­րը Ռու­սաս­տա­նի հա­մար նշա­նա­կում է նաեւ «Հ­յու­սիս-­Հա­րավ» ծրա­գիր, այն է՝ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան պե­տա­կան շահ: Իր հերթին, ռուսական հիմնական ստրատեգ Դուգինը Իրանը ներկայացնում է, որպես Ռուսաստանի «միութենական պետություն»: Իսկ Մոսկվան հայտարարել է, որ Միութենական պետությունը կպաշտպանի բոլոր միջոցնեոց, դրա ցանկացած հատվածի վրա հարձակումը կհամարվի հարձակում ՌԴ-ի վրա: Իսկ «բոլոր միջոցների» տակ հասկացվում է նաեւ միջուկայինը:

Այ­սինքն, հի­մա Թ­րամ­փը կա­րող է ռմբա­կո­ծել Ի­րա­նը, ո­րը, սա­կայն, կա­րող է նշա­նա­կել Մոսկ­վա­յի հետ ուղիղ բա­խում: Իսկ դա կձա­խո­ղի մնա­ցած բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րը: Մ­յուս կող­մից, ինչ է պետք Թ­րամ­փին Ի­րա­նում. այս պա­հին ա­մե­նա­քի­չը, որ կա­րո­ղա­նա աշ­խար­հով մեկ հայ­տա­րա­րել, որ լու­ծել է ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին ծրագ­րի հար­ցը: Ն­ման ե­րաշ­խիք կա­րող է տալ միա­յն Մոսկ­վան, բայց պայ­մա­նով, որ դրա­նից հե­տո Թ­րամ­փը հե­ռու է մնում Ի­րա­նից՝ հա­մա­րե­լով խնդիր­նե­րը լուծ­ված եւ զբաղ­վում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի մյուս հատ­ված­նե­րով: Ու երբ Թ­րամ­փը հայ­տա­րա­րում է, որ քննար­կել են Ի­րա­նի թե­ման, ա­վե­լին, որ այս հե­ռա­խո­սազ­րույ­ցը կա­յա­ցավ, դրանք բո­լորն ակ­նարկ են, որ մո­տա­վո­րա­պես նման մի կոմպ­րո­մի­սի գո­նե նախ­նա­կան տար­բե­րակ ար­դեն կա:

­Բայց գանք մեր տա­րա­ծաշր­ջա­նին: Այս­պի­սով, հա­վա­նա­կա՞ն է արդ­յոք Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի եւ կոնկ­րետ Ի­րա­նի հետ կապ­ված գո­նե նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ Պու­տի­նի եւ Թ­րամ­փի մի­ջեւ: Ա­մեն բան խո­սում է դրա օգ­տին, բայց դեռ ժա­մա­նա­կից ա­ռաջ չընկ­նենք: Սա­կայն, ե­թե ի հայտ գան նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ա­պա դա են­թադ­րում է, որ պետք է պայ­մա­նա­վոր­վեն նաեւ Ռու­սաս­տա­նից Ի­րան տա­նող լո­գիս­տի­կա­նե­րի հետ կապ­ված, եւ այս դեպ­քում խո­սքը հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի մա­սին է:

Այն, որ Ռու­սաս­տա­նի հետ վեր­ջին ժա­մա­նակ­ներս «քյալ­լա տվող» Ա­լիեւ­նը նա­խօ­րեին հաս­տա­տեց «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» հետ կապ­ված Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­ձայ­նա­գի­րը, ի­հար­կե, ակ­նար­կում է այն մա­սին, որ նա էլ է քաջ գի­տակ­ցում, որ Պու­տին-Թ­րամփ գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դեպ­քում ի­րեն ա­ռանձ­նա­պես խա­ղա­լու դիա­պա­զոն չի մնում: Գու­մա­րած դրան, ռու­սա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րը բա­ռա­ցիո­րեն պա­տե­րազմ են հայ­տա­րա­րել Ռու­սաս­տա­նում ադր­բե­ջա­նա­կան խո­շոր բիզ­նե­սին, ո­րի հիմ­քե­րում հենց Ա­լիեւն է կանգ­նած:

Այս­պես, ռուս մի­լիար­դա­տեր, «Ցարգ­րադ» ըն­կե­րութ­յուն­նե­րի խմբի տնօ­րեն­նե­րի խորհր­դի նա­խա­գահ եւ «Царьград ТВ»-ի հիմ­նա­դիր, նաեւ` գործ­նա­կա­նում ողջ ա­րեւմտ­յան աշ­խար­հի պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ գտնվող եւ ռու­սա­կան ազ­գայ­նա­կա­նութ­յան կար­կա­ռուն ներ­կա­յա­ցուց­չի հա­մա­րում ու­նե­ցող Կոնս­տան­տին Մա­լո­ֆեե­ւը տե­լեգ­րամ­յան իր ա­լի­քում գրում է. «Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­ներն «ա­ռանց պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու» ար­գե­լե­ցին «Ռոս­սոտ­րուդ­նի­չեստ­վո­յի» գոր­ծու­նեութ­յու­նը ի­րենց երկ­րում։ «Ցարգ­րա­դի» քա­ղա­քա­կան դի­տորդ Անդ­րեյ Պին­չուկն, ի պա­տաս­խան, խոր­հուրդ է տվել կար­գա­վո­րել Սա­դո­վո­դի շու­կան եւ­ ադր­բե­ջա­նա­կան այլ շա­հե­րը Մոսկ­վա­յում։ Եվ հե­տո Ադր­բե­ջա­նից սկսե­ցին թռչել բա­ցա­հայտ սպառ­նա­լիք­նե­րը: «Պին­չու­կը, ով ման­դատ է ստա­ցել Ուկ­րաի­նա­յի Դո­նեց­կի մար­զում ան­ջա­տո­ղա­կան գոր­ծու­նեութ­յան «հա­ջո­ղութ­յուն­նե­րի» հա­մար, ա­պա­գա­յում կա­րող է կի­սել Հա­րութ­յուն­յա­նի ճա­կա­տա­գի­րը» (ԼՂՀ նախ­կին ղե­կա­վար, ներ­կա­յումս Ադր­բե­ջա­նում դատ­վում է)»։

Ան­հայտ է, թե մեր հար­եւան­ներն ինչ ման­դատ էին պատ­կե­րաց­նում քա­ղա­քա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պաշ­տո­նա­թող գնդա­պետ, Դոն­բա­սի կա­մա­վոր­նե­րի միութ­յան հիմ­նա­դիր­նե­րից, ԴԺՀ-ի հե­րոս, հան­րա­պե­տութ­յան պե­տա­կան ​​անվ­տան­գութ­յան ա­ռա­ջին նա­խա­րար, «Բարս-13» կա­մա­վո­րա­կան ջո­կա­տի հրա­մա­նա­տար Անդ­րեյ Պին­չու­կի հա­մար, բայց այդ սպառ­նա­լիք­նե­րը նշա­նա­կում են, որ նա հար­վա­ծել է ճիշտ կե­տին։ Որ այս­տեղ է թաքն­ված Կոշ­չեի ա­սե­ղը։ Սա նշա­նա­կում է, որ անհ­րա­ժեշտ է կոտ­րել հա­մա­պա­տաս­խան ձուն: «Ցարգ­րա­դը» հե­տաքն­նութ­յուն է սկսում Մոսկ­վա­յի եր­կու խո­շո­րա­գույն ադր­բե­ջա­նա­կան անկ­լավ­նե­րից՝ Սա­դո­վոդ եւ Ֆուդ Սի­թի շու­կա­նե­րից ֆի­նան­սա­կան հոս­քե­րի վե­րա­բեր­յալ: Քնն­չա­կան բա­ժի­նը ցույց կտա, թե ուր են գնում ֆի­նան­սա­կան հոս­քե­րը, կնշա­նա­կի՝ ի­րա­կան սե­փա­կա­նա­տե­րե­րին ու հո­վա­նա­վոր­նե­րին»։

Ինչ­պես Մե­լո­ֆեե­ւը, այն­պես էլ Պին­չու­կը, ին­չը նաեւ հու­շում է նրանց զբա­ղեց­րած դիր­քը, ի­հար­կե, պա­տա­հա­կան մար­դիկ չեն: Եվ այս նա­խազ­գու­շա­ցու­մը, թե­րեւս, Ա­լիե­ւին պետք է որ հու­շի, թե ինչ­քան է չա­փերն ան­ցել:

Ինչ վե­րա­բե­րում է Նի­կո­լին, ա­պա, ինչ­պես ցույց տվեց նրա «մաս­նա­վոր» ԱԺ-ի վեր­ջին ո­րո­շու­մը, դեռ շա­րու­նա­կում է Եվ­րո­պա խա­ղալ: Ա­սել, թե Նի­կո­լը չի հաս­կա­նում, թե աշ­խար­հում ինչ է կա­տար­վում, միամ­տութ­յուն կլի­ներ: Նաեւ, որ ե­թե ըն­դա­մե­նը հաշ­ված ա­միս­ներ ա­ռաջ նա այն հարցն էր ա­ռաջ տա­նում՝ ԵՄ-ն Հա­յաս­տա­նին կըն­դու­նի, թե՝ ոչ, հի­մա ար­դեն թե­ման բո­լո­րո­վին այլ է՝ ԵՄ-ն­ իր ներ­կա տես­քով կմնա՞, որ մի բան էլ Հա­յաս­տա­նի հարց ո­րո­շի:

Այ­սինքն, որ ո­րո­շումն աբ­սուրդ է, պարզ է: Բայց ին­չո՞ւ Նի­կոլն այդ աբ­սուր­դին գնաց, պայ­ման­ներ է ստեղ­ծում, որ ի­րեն ա­վե­լի թա՞նկ ծա­խի: Բայց ո՞ւմ: Թ­րամ­փի թի­մը ցույց տվեց, որ Նի­կոլն ի­րենց հե­տաք­րքիր չէ: Ֆ­րան­սիա­յի այ­ցը իր հեր­թին հու­շեց, որ մե­կը լի­նի, Մակ­րո­նին առ­նի, ուր մնաց, թե նա Նի­կո­լին «տա­նիք» լի­նի: Ռուս­նե­րից կար ա­ռա­ջարկ, բայց այս վեր­ջին քայ­լից հե­տո Մոսկ­վա­յին նա հե­տաքր­քի՞ր է: Ե­րե­ւի ար­դեն` ոչ: Ե­թե վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն լի­նի Թ­րամ­փի հետ, դե­պի Ի­րան տա­նող ու­ղին, այն է՝ Հա­րա­վա­յին Կով­կասն ա­ռանց Նի­կո­լի ու­զել-չու­զե­լու էլ մնում է ռու­սա­կան շա­հե­րի գո­տի:

https://iravunk.com/sim/?p=305428&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան