«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դուրգարյան եղբայրների «արկածները»

Մշակութային

Ըստ մամուլում տարածված լուրերի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի եղբայր, երգիչ դերասան Հայկ Դուրգարյանին ձերբակալել էին ու նախաձեռնել  քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով՝ թմրանյութի իրացում: Նրա մեքենայից «Կրիստալ» էին են հայտնաբերել։ Ավելի ուշ Հայկ Դուրգարյանը ազատ էր արձակվել:

Իսկ Կարեն Դուրգարյանի մյուս եղբայրը՝ Վրեժ Դուրգարյանը (այս դեպքում՝ ոչ հարազատ) սոցցանցերում ուշադրության կենտրոնում էր հայտնվել՝ այն տեղեկություններից հետո, որ լինելով Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի օգնական՝ զբաղվում է ամեն ինչով, բացի իրեն պատկանող անմիջական պարտականություններից: Նույնիսկ գրել էին, թե վերջինս անպարկեշտ առաջարկներ է անում թատրոնում աշխատող կանանց, փոխարենը՝ խոստանում լավ եւ գլխավոր դերեր: Ինչպես նաեւ նույն աղբյուրի տեղեկությամբ՝ Վրեժ Դուրգարյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս սեփականաշնորհում է թատրոնի գույքը եւ տեղափոխում իր տուն:

Ո՞րն է իրականությունը, ինչո՞ւ են Դուրգարյան եղբայրները հայտնվել այսպիսի պատմությունների մեջ, «Իրավունք»-ը փորձեց պարզել թատրոնի տնօրեն ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՑ: Սակայն, նա գերնյարդային վիճակում պատասխանեց, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս: Թե սա ինչ նոր ֆոբիա է մաեստրոյի մոտ, այդպես էլ մնաց անհասկանալի: Այնուհանդերձ, վերջինս առաջարկեց այլ ֆորմատով զրուցել, քանի որ անհանգստացած էր, որ լրագրողն իր աշխատանքը կատարում է հեռախոսազրույցի միջոցով: Դե, կներեք, որ լրագրողը բալետ չի պարում: Իսկ այ թե ինչու են Դուրգարյան եղբայրները հայտնվում սկանդալի կենտրոնում եւ ի՞նչ օրինակ է նրանց ծառայում օպերային թատրոնի տնօրենը շարունակում է մնալ անպատասխան: Համենայնդեպս, վերոնշյալի վերաբերյալ որեւէ հերքում չի եղել, Կարեն Դուրգարյանն էլ, ըստ էության, խուսանավելով պատասխանից՝ ի ցույց դրեց, որ ինչ-որ մի բան այն չէ, ոչ միայն իր ղեկավարած թատրոնում, այլեւ՝ ընտանիքում:

Ի դեպ, մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ երգիչ Հայկ Դուրգարյանի հետ, սակայն նույնքան համառորեն նա եւս անպատասխան է թողնում մեր բազմաթիվ զանգերը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան