«Իրավունք». Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետեւից է գալիս» շոուն

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Նիկոլը որոշել է նորից ավտոբուսներով զբաղվել: Գնացել է կանգառ. «Մարդիկ այդքան բողոքում են տրանսպորտից, ես գնում եմ կանգառներ, ուզում եմ հասկանալ` մարդ ինչի միջոցով է անցնում...»: Այնուհետեւ նա մեծ ոգեւորությամբ պատմում է. «Այսօր առավոտյան մի որոշ ժամանակ կանգառում կանգնել եմ, ավտոբուսների այդպիսի մեծ հոսք մեկ էլ տեսել եմ Խորհրդային ժամանակներում»,- ոգեւորությամբ պատմում է Նիկոլը:

Այսինքն` նույնիսկ նա, կամա թե ակամա, հաստատում է, Խորհրդային ժամանակներից ավելի լավ «անկախ» Հայաստանում երբեք չի եղել: Բա այդ դեպքում ա՛յ Նիկոլ, ինչո՞ւ ես Հայաստանը քարշ տալիս ոչ թե դեպի Միութենական պետություն, այլ քո սիրելի Եվրոպա:

Այնուհետեւ Նիկոլը զարմանում է, թե, թեեւ «խորհրդային ժամանակների» նման շատ ավտոբուսներ են գալիս, սակայն մի մասը դատարկ է: Բայց ի՞նչ կա զարմանալու: Խորհրդային Հայաստանի համեմատ  «անկախ» Հայաստանի բնակչությունը կիսով չափ պակասել է: Ամեն տարի Նիկոլի Հայաստանից շուրջ 50 հազար հայ է փախնում: Դրա համար էլ ավտոբուսները դատարկ են:

«Ավտոբուս է, որ գալիս է, գալիս ու գալիս է»,- հռճվում է Նիկոլը: Այստեղ տեղին է հիշել ժողովրդկան ասացվածքը. «Դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնում»: Բա պարզ չի, որ Նիկոլը, երբ կանգառ է գնում իր հետ այդտեղ է գնում ոչ միայն ամբողջ ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, այլեւ ամբողջ կառավարությունն ու քաղաքապետարանը: Ու այդ «ավտբուսը` ավտոբուսի հետեւից» հիմա Նիկոլի համար են սարքում, թե՞ Նիկոլն է ժողովրդի համար սարքում, արդեն էական չէ:

Էականն այն է, որ մարդիկ կանգառներում կես ժամ 40 րոպե ավտոբուս են սպասում: Կանգառները  կարգավորված չեն, հայտնի չէ ավտոբուսների ժամանման գրաֆիկը: Ի տարբերություն խորհրդային երանելի ժամանակների կանգառում գրված չէ անգամ ավտոբուսների  աշխատանքի գրաֆիկը: Այնպես որ, գեղից  քաղաք եկած Համբոն թող շատ չհռճվի: Այսպիսի հասարակական տրանսպորտի համակարգ ունենալը 21-րդ դարում խայտառակություն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում