Լոս Անջելեսի հազարավոր բնակիչների սեզոնի ամենահզոր ձմեռային փոթորկի մասին տարհանման նախազգուշացումներ են տրվել

Հասարակություն

Հարավային Կալիֆորնիայի ամենահզոր ձմեռային փոթորիկն այս սեզոնին Լոս Անջելեսի իշխանություններին ստիպել է հազարավոր մարդկանց տարհանման նախազգուշացում անել, քանի որ կյանքին սպառնացող ջրհեղեղների և սելավների մասին մտավախությունները մեծանում են, հաղորդում է NBC News-ը:

Նախազգուշացումները, որոնք ուժի մեջ են մտնում երեկոյան խաղաղօվկիանոսյան ժամանակով 7:00-ին (10:00-ին՝ արևեյլան ժամանակով) և տևում են մինչև ուրբաթ կեսօր, ընդգրկում են անցյալ ամիս Փալիսեյդսի զանգվածային հրդեհից տուժած տարածքները, ինչպես նաև Իտոն, Հերստ, Ֆրանկլին, Բրիջ և Սանսեթ հրդեհներից տուժած համայնքները:

Թեև ներկայում նախազգուշացումները հրամաններ չեն, Լոս Անջելեսի հրշեջ վարչությունից  հայտարարել են, որ հրշեջները կուղարկվեն «բարձր ռիսկային» շրջաններում տեղակայված տներ և տարհանման կոնկրետ հրամաններ կտան: Կախված նրանից, թե ինչպես կզարգանա փոթորիկը, կարող են լայնածավալ կարգադրություններ հետևել։

Օդերևութաբանական ազգային ծառայությունից հայտնել են, որ ջրհեղեղներ սպասվում են ամբողջ տարածաշրջանի քաղաքային շրջաններում, որոնց վտանգը «ամենաբարձրն է Հարավային Կալիֆոռնիայի շրջաններում»:

«Վերջերս այրված տարածքների մերձակայքում գտնվողները պետք է ուշադիր լսեն տեղական իշխանությունների հրահանգները: Այրված հատվածներում հեղեղումները կարող են վտանգավորև լինել կյանքի համար»,- հավելել են օդերեւութաբանական ծառայությունից:

Նահանգի  արձագանքման շրջանակում, Հարավային Կալիֆոռնիայի շրջակայքում տեղադրվել են գրեթե 120 մղոն երկարությամբ պատնեշներ՝ ջրհեղեղները կանխելու և անձրևների հոսքը և բեկորները գետեր և լճեր լցվելուց պաշտպանելու համար: Զանգվածային գործողության համար ութ շրջաններում պատրաստվել են 319 հազար ավազի պարկեր, ավելի քան 240 հրշեջ մեքենաներ և անձնակազմի 400 անդամներ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում