Չեմ կարծում, թե Զախարյանն այն աստղն է, որը պետք է խաղա Իսպանիայում. Լովչև
Սպորտ
Ռուս լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Եվգենի Լովչևը խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հաղորդում է Матч ТВ-ն:
«Ես չէի էլ մտածում, որ Զախարյանը հաջողելու է Իսպանիայում: Նա մեր մեծ աստղը չէ՞ր: Հիմա կասեն, թե վնասվածքներն են խնդիրը, բայց դրանք միշտ էլ լինում են: Ֆուտբոլիստները պետք է մտածեն պատճառների մասին: Չեմ կարծում, թե Զախարյանն այն աստղն է, որը պետք է խաղա Իսպանիայում. «Ռեալ Սոսյեդադում» հիասթափվել են նրանից:
Թող վարձավճարով վերադառնա «Դինամո», միգուցե այնտեղ կարողանա վերականգնել մարզավիճակը»,- ասել է հանրահայտ մասնագետը:
https://iravunk.com/sim/?p=305347&l=am/