Նման կերպ մանևրելով Նիկոլը փորձում է խայտառակությունից փրկել նաև Ալիևին

Ներքաղաքական

Ինչպես և կանխատեսվում էր՝ երեկ խորհրդարանում տեսարանների, հոգեկան ցնցումների, մարազմատիկ զեղումների ու տրագիկ պատկերների պակաս չունեցանք։ Շատ եմ խոսել այն մասին, որ Նիկոլին հունից հանելու ու հավասարակշռությունը կորցնելու համար մի քանի բանալի բառեր են պետք՝ «Արցախի հանձնում», «բանակցությունների տապալում», «պետականության քանդում»։ Այս երեք տերմինը բավարար է, որպեսզի տվյալ անձը ցույց տա իր իրական դեմքը։ Նշածս երեք տերմիններն էլ երեկ հնչեցին ԱԺ դահլիճում, դե իսկ ի՞նչ եղավ հետո՝ տեսանք բոլորս․ գոռգոռոց, հստերիկ պահվածք, անադեկվատ շարժումներ, հոգեկան մոլագարության դրսևորումներ։ 

Հիմա ըստ էության․ տևական ժամանակ է Նիկոլն անընդհատ հայտարարում է, թե «Արցախի հարցի այլ լուծման տարբերակ չկար և միշտ էլ բանակցվել է այն Ադրբեջանի մաս ճանաչելու շուրջ» և նշում, թե թող երեք նագահաները գան այս հարցի վերաբերյալ բանվեճի՝ թեկուզ ուղիղ եթերում։ Երեկ էլ ընդգծեց, թե՝ «որ շատ ուզենային ուրիշ բան բանակցել, չէին կարող, իրենց թույլ չէին տա»։ Այս առիթով նախկին երեք նախագահներն էլ հայտարարել են, որ Նիկոլը հրապարակի Արցախի բանակցային գործընթացի մասին գոյություն ունեցող բանակցային փաստաթղթերը, որոնք գաղտնի գրիֆով են։ Սրան ի պատասխան Նիկոլն ասում է, թե «հենա ամերիկացիք հրապարակեցին», հետո շարունակում, թե՝ «ներկայումս գույքագրում ենք առկա բոլոր փաթեթները և առաջիկայում կհանրայնացնենք»։ 

Յուրաքանչյուր բանական մարդու մոտ լեգիտիմ հարց է առաջանում․ ինչո՞ւ չի Նիկոլը հրապարակում բանակցային կարևոր նյուանսներ պարունակող փաստաթղթերը, եթե իր ասած պնդումները ճիշտ են, քանի որ դրանք հանրայանցնելուց հետո հանրությունը կտեսնի, որ ինքը ճիշտ է։ Ավելին, ես մի վայրկյան կասկած չունեմ, որ նա դա կաներ իր իշխանության գալու հենց հաջորդ օրը: 

Տեսեք երեկ Նիկոլն ի՞նչ բառախաղեր է անում և ի՞նչ ասում․ նա հպարտ հայտարարում է, թե՝ «ես 2019-ին ոչ մի բան չեմ բանակցել, այդ ժամանակ սեղանին դրված փաստաթղթի վրա գրված է եղել «ՀՀ նախագահ և Ադրբեջանի նախագահ» բառերը, բա ես ՀՀ նախագահն ե՞մ»։ Միանգամից հիշեցի Հանրայինում 2020-ին տրված իր հարցազրույցը, երբ հայտարարում էր, թե՝ «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորն ե՞մ»։ 

Ակնհայտն է, որ գործ ունենք հերթական միմիոսության հետ, երբ նա փորձում է բուն թեման շեղել, քանի որ հասկանում է, որ առաջին հերթին դա հենց իր ամոթն է, որովհետև այդ փաստաթղթերը հանրայնացնելուց հետո բոլորը պետք է տեսնեն, թե ինչպես է, Նիկոլն իր ապաշնորհության ու տգիտության պատճառով, ամբողջովին փակուղի մտցրել և ձախողել ողջ բանակցային գործընթացը, ինչի արդյունքում այսօր ունենք նման ողբերգական ու ողորմելի իրավիճակ: 

 

Ի դեպ, այստեղ առկա է նաև երկրորդ, շատ առնացքային, հանգամանք ևս, որը ոչ պակաս է, քան իր խայտառակ լինելը․խոսքը Ալիևի գործոնի մասին է։ Նման կերպ մանևրելով Նիկոլը փորձում է խայտառակությունից փրկել նաև Ալիևին, քանի որ այդ փաստերի հրապարակումից հետո բոլորը պետք է տեսնեն, թե ինչպես են հայ և որդի Ալիևները գլուխները կախ 20 և ավել տարի բանակցել Արցախին կարգավիճակ տալու, այն հայկական վերահսկողության հանձնելու և Արցախին ինքնորոշում տալու շուրջ։ 

 

Այլ կերպ ասած՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ-Ալիև տանդեմը, որը ձևավորվել է արդեն 7 տարի, փայլուն աշխատում է համայն հայության դեմ և ընդդիմության ցանկացած նման հարցադրումներ, ունենում են նմաօրինակ տեսարանային պատասխաններ։ Ավելին Ալիևը հստակ հսկում է հայաստանյան ներքաղաքական կյանքն ու անցուդարձը և ձեռքը պահում զարկերակին. նա ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլի իշխանությունը ոչ մի կերպ չվնասվի: Ի դեպ, Ալիևը դա նաև անում է հայ ազգի մոտ «ուժեղի» կերպարում մնալու նպատակով:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում