«Փաստ». Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական ու հատկապես թուրքական լրատվամիջոցների, իսկ ավելի ճիշտ՝ քարոզչամիջոցների թեկուզ թռուցիկ դիտարկումը թույլ է տալիս ընդհանրացնել մի քանի հիմնական թեզեր: Հպանցիկ արժե հիշեցնել, որ թշնամական քարոզչամիջոցների ճնշող մեծամասնությունը պետական «գաղափարախոսության» ու «գծերի մեջ» են: Այսինքն, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն զուտ քարոզչության մասին է, այլ դրանցում թուրքական ու ադրբեջանական իշխող շրջանակների ռեալ մոտեցումների արտացոլման:

Թուրքադրբեջանական քարոզչության ընդհանրական թեզերից առաջինն այն է, որ իրենք Հայաստանից ունեն պահանջներ, Հայաստանի հետ «հարաբերություններում» ունեն պայմաններ, իսկ դրանք կատարելու առումով Փաշինյանն ու նրա իշխանությունը պարզապես իդեալական են, որից ավել ին թուրք-ադրբեջանական տանդեմը չէր էլ կարող երազել: Մի խոսքով, թուրքական քարոզչությունը բավականին օբյեկտիվ է գնահատում իրավիճակը այդ տեսանկյունից՝ նկատելով, որ Փաշինյանը և նրա իշխանությունը համահունչ են գործում իրենց պահանջներին ու այդքանով ձեռնտու են:

Հիմնականը, ինչ անհանգստացնում է թուրքական ու ադրբեջանական քարոզչամեքենային, այն է, որ Փաշինյանին «խանգարողներ չլինեն», Փաշինյանի «թանին թթու ասող չլինի»: Դա, իրենց ընկալմամբ, ամենից կարևորն է:

Այստեղից էլ արտածվում է դրանց մյուս թեզը, այսպես կոչված՝ «ռևանշիստների» մասին: Ըստ այնմ, «ռևանշիստ» են բնորոշվում բոլոր այն հայերը, այն գործիչները, քաղաքական ուժերը, որոնք Փաշինյանի «թուրքական քայլերգին» համընթաց չեն:

Առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն, որ հատկապես թուրքական քարոզչամիջոցները բավականին կենտրոնացած են Ռոբերտ Քոչարյանի վրա: Սա իսկապես բնութագրական է. մարդն արդեն 17 տարի է, ինչ իշխանության ղեկին չէ, բայց թուրքական մամուլը, քարոզչամեքենան նրա դեմ կռիվ են տալիս, ստեղնաշարն ու միկրոֆոններն առած՝ պայքարում են Քոչարյանի ստվերի դեմ, նշում են, որ նա անզիջում է, նրա հետ հնարավոր չէ պայմանավորվել և այլն:

Ինչ վերաբերում է «ռևանշիզմի» թուրք-ադրբեջանական տեսությանը, ապա այն շրջանառող քարոզչության հիմնական փորացավն այն է, որ «իրենց» Փաշինյանին հանկարծ ձեռք չտան, հանկարծ Հայաստանում իշխանություն չփոխվի, մանավանդ՝ հանկարծ ազգային, «չզիջող» ուժեր չգան իշխանության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=305278&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ