Հերթական «գլուխգործոցները» Նիկոլից

Հասարակություն

Տրանսպորտի մասին հերթական «դարակազմիկ» հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլը:

Ըստ նրա` «Մարդիկ այդքան բողոքում են տրանսպորտից, ես գնում եմ կանգառներ, ուզում եմ հասկանալ՝ մարդն  ինչի միջով է անցնում...

Այսօր առավոտյան մի որոշ ժամանակ կանգառում կանգնել եմ, ավտոբուսների այդպիսի մեծ հոսք մեկ էլ տեսել եմ Խորհրդային ժամանակներում: Այսինքն ավտոբուս է, որ գալիս է, գալիս ու գալիս է: Ես նույնիսկ նկարել եմ, ու դա շատ լավ է:

Կիրակի օրը շրջում էի քաղաքում ու տեսա, որ ավտոբուսներ են գնում դատարկ:

Տրանսպորտը ստրատեգիական ենթակառուցվածք է, բա ավտոբուսին դատարկ պտույտի համար ո՞վ է վճարում»:

Լավ է` հասկացել է, որ դատարկ ավտոբուսի համար պետք է վճարել: Այսինքն, եթե կանգնում է կանգառում, տեսնում է, որ «Խորհրդային ժամանակներում» եղածի չափով ավտոբուս է գալիս, ու «դա շատ լավ» է համարում, նշանակում է, որ մեկ բան այդպես էլ մտքով անգամ չի անցել: Այն է` Երեւանում միանշանակ «Խորհրդային ժամանակների» չափով բնակչություն չկա, եւ եթե «Խորհրդային ժամանակներում» եղածի չափ ավտոբուս է գալիս, բնական է, որ մեկը պետք է դրա համար վճարի: Ու եթե հրապարակավ հարցնում է` «բա ավտոբուսին դատարկ պտույտի համար ո՞վ է վճարում», նշանակում է, որ երեւի նոր պետք է այդ «բացահայտումն» իր համար անի:

Բացատրենք. դրա համար վճարում է ժողովուրդը, դրա համար է, որ գներն այսպես թռցրել են: Էլի բացատրենք. չի կարող «Խորհրդային ժամանակների» չափով բնակչություն չլինելու պարագայում` «Խորհրդային ժամանակներում» եղածի չափ ավտոբուս օգտագործել. դրա արդյունքում տրանսպորտը կմնա ոչ օպտիմալ բեռնված, ու թերբեռնվածությունը պետք է քամեն ժողովրդից` ուղեվարձի տեսքով:

Ու այս վիճակում տեսնես գոնե Նիկոլի մտքի ծայրով անցնո՞ւմ է, որ Ալենն ու նրա տրանսպորտային մոնոպոլիստները, մինչեւ գներին հասնելը, նախ պետք է համակարգն օխտիմալացնեն` սկսած երթուղիներից, վերջացրած ավտոբուսների քանալով: Ընդ որում, մեծ ու փոքր ավտոբուսների, նաեւ որոշակի հատվածներում` միկրոավտոբուսների: Միայն օպտիմալ երթեւեկության դեպքում հնարավոր կլինի օպտիմալ ինքնարժեք ստանալ, որ ինչ-որ տեղերում էլ մեքենաները կիսադատարկ վիճակում վրա-վրա չգան, իսկ այլ տեղերում` 20-30 րոպեն մեկ ու ծայրահեղ բեռնված: Ավելին, օպտիմալացում ասվածը վերաբերում է նաեւ օրվա տարբեր ժամերին` պիկ ժամերին ավելացում, ազատ ժամերին` թեթեւացում:

Նիկոլի այսօրվա հայտարարությունները մեկ բան ցույց տվեցին` ոչ մի օպտիմալացում էլ արված չէ: Պարզապես ոլորտից ոչ մի բան չհասկացող ինչ-որ չինեցնիկներ (նաեւ քաղաքային իշխանությունենրը) աչքաչափով որոշել են` այսպես-այսպես, այսքան-այսքան ավտոբուս: Որ ինչ-որ պահի էլ շատ երեւան ու Նիկոլը չնեղվի: Մինչդեռ, այս աչքաչափով աշխատանքն էլ բերել է այսօրվա գներին:

Լավ, նույնիսկ այսքան պարզագույն բանե՞րը սրանք չեն հասկանում: Ու սրանից հետո ինչպե՞ս են կագնում բարձր ամբիոնների մոտ ու երկիր կառավարելուց խոսում:

Չնայած, սրանց կառավարած երկիրն էլ սա պետք է լիներ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում