«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հանրապետությունում շրջանառվում են օդակաթիլային ինֆեկցիաների մի քանի հարուցիչներ.Ահազանգում է համաճարակաբանը

Առողջապահական

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ այս պահին հանրապետությունում շրջանառվում են օդակաթիլային ինֆեկցիաների մի քանի հարուցիչներ՝ սեզոնային վերելքի հետ կապված. 

- Իհարկե, մենք նշում ենք, որ այսօր գրիպը դոմինանտ է և ավելի հաճախ հանդիպում է գրիպը, բայց կան տարբեր վիրուսներ, «Բոկա», «Գրիպ Բ» որոշ չափով հայտնաբերվում է։ Հավանականությունը, որ մարդը մեկ վիրուսից առողջանալով՝ կարող է միաժամանակ վարակվել մեկ այլ վիրուսով, նույնպես չի բացառվում։ Բարդությունը կարող է արտահայտվել նախ բրոնխիտ թոքաբորբով, որովհետև օդակաթիլայինների բարդությունը հենց սա է, այսինքն՝ կլինիկորեն դա արտահայտվելու է հազով, ընդհանուր թուլությամբ, ջերմությամբ։ Կարող է բարդանալ ավելի լուրջ խնդիրներով՝ սիրտ-անոթային, նյարդային համակարգի կողմից, որ պահանջում են նեղ մասնագիտական բուժում:

Ինչ վերաբերում է տարածված՝ «թաքնված թոքաբորբ» արտահայտությանը և դրա նախանշաններին, մեր զրուցակիցը նախ ասաց, որ «թաքնված թոքաբորբն» ավելի շատ ժողովրդական տերմին է, քան բժշկական։

- Թոքաբորբն արտահայտվում է թուլությամբ, գիշերային քրտնարտադրությամբ, հազով, 37.2-37.5 ջերմությամբ, որոշ դեպքերում՝ է՛լ ավելի բարձր ջերմությամբ։ Սրանք են թոքաբոբի ահազանգող նշանները, ինչը, իհարկե, պահանջում է բժշկի խորհրդատվություն և գործիքային հետազոտություն, որպեսզի այն ախտորոշվի։

Եթե ջերմություն չկա, բայց պահպանվում է թուլությունը, քրտնարտադրությունը, քթահոսությունը, հազը, լիարժեք չեն լավացել, ուրեմն ավելի լավ կլինի դիմեն բժշկի։ Չբուժված թոքաբոբը կարող է հետագայում ավելի լուրջ խնդիրների պատճառ դառնալ: 

Հնարավոր է լինեն նաև բարդություններ, լիարժեք չապաքինված, վիրուսը դեռևս օրգանիզմում լինի, և նորից ունենա կլինիկական ինչ-որ դրսևորում։

Ինչ վերաբերում է վարակված անձանց մոտ արձանագրվող սրտխառնոցին, մեր զրուցակիցն ասաց, որ այդ ամենն ավելի շուտ բնորոշ է նորովարակին, որն անվանում են նաև աղիքային գրիպ։

- Սրտխառնոցը նորովիրուսին բնորոշ կլինիկական ախտանշան է, որը կարող է ավելի երկար ժամանակ պահպանվել։ Սա սովորաբար ինքնուրույն անցնում է, բայց եթե այն երկար ժամանակ շարունակում է անհանգստացնել, պետք է դիմել բժշկի։ Իսկ վիրուսից պաշտպանվելու համար պետք է մարդաշատ վայրերում հնարավորինս քիչ լինել, անհատական պաշտպանիչ միջոցներ կրել և ամենակարևորը՝ սեզոնային գրիպի դեմ ժամանակին պատվաստվել: 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան