2013 թ.֊ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը

Ներքաղաքական

ժամանակս չծախսեմ Ազգային Ժողովում ևս մեկ ելույթով քպականների մանիպուլյացիաներին արձագանքելու վրա:

Ստորև ներկայացնում եմ Մեդիամաքսին տված իմ մեկնաբանությունից մի հատված՝ այնտեղ բոլոր հնչած ստերի պատասխանները կան:

«Շատ է խոսվել 2013 թվականի Հայաստանի այն ժամանակ Մաքսային միություն, իսկ այժմ ԵԱՏՄ անդամ դառնալու գործընթացի մասին։ Որոշ շրջանակներ այդ իրադարձությունը բնորոշում են այսպես կոչված «u turn» կամ կտրուկ շրջադարձ։ Սրա խորքային պատճառն այն է, որ այդ պնդումն անող մարդիկ, բնականաբար, խոսքս չի վերաբերում պատվիրված քարոզչանյութերին, ամբողջապես չեն պատկերացնում Արևելյան գործընկերության փիլիսոփայությունը՝ առնվազն, երբ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը մեկնարկային փուլում։ Արևելյան գործընկերությունը չի հիմնադրվել «կամ-կամ»-ի տրամաբանությամբ։ Հայաստանի Հանրապետությունը բանակցությունների առաջին իսկ փուլից սկսած մեր եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական հետաքրքրվածությունն այն ժամանակ Մաքսային միության միասնական շուկայով։ Թե' ԵՄ և թե' Մաքսային միության գործընկերները տեղյակ էին զուգահեռ ընթացող բանակցություններից։ Սակայն ինչ-որ պահի ԵՄ մեր գործընկերները մեզ տեղեկացրին իրենց դիրքորոշման փոփոխության մասին։ Առաջին անգամ ասվեց երկու բանակցային գործընթացների անհամադրելիության մասին, և բանակցությունները «և-և»-ից միակողմանի վերածվեցին «կամ-կամ»-ի։ Հայաստանն անմիջապես արձագանքեց, որ կամ-կամի տրամաբանության մասին խոսք երբևէ չի գնացել և գնալ չի կարող։ Նախաձեռնողականություն դրսևորելով՝ հայկական կողմն առաջարկեց ստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն առաջին մասը՝ քաղաքական բլոկը, որը բացառում էր երկու միասնական տնտեսական շուկաների անհամադրելիության հետ կապված մեր ԵՄ գործընկերների նոր առաջ քաշած մտավախությունները։ Եվրոպական կողմը մերժեց առաջարկը՝ նշելով դրա անհնարինության մասին։ Սակայն նշեմ, որ այդ բանակցություններից մեկ ամիս էլ չանցած հենց այդ տրամաբանությամբ Ուկրաինայի հետ ստորագրվեց Ասոցացման համաձայնագիր՝ առանց տնտեսական բլոկի։  
 
Մյուս կողմից, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը: Հետագայում Հայաստանը դարձավ Մաքսային միության լիիրավ անդամ։ Սա Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքն էր։ Այն, որ դա ճիշտ որոշում էր, վկայում են վերջին տարիների ՀՀ տնտեսական ցուցանիշները, որոնք այսօրվա կառավարիչները վերագրում են իրենց։ Հատկանշական է նաև, որ այդ որոշման ճիշտ լինելը փաստում են ոչ միայն այսօրվա վիճակագրական տվյալները, այլ նաև այն ժամանակ ԵՄ-ի կողմից իրականացված հետազոտություններն ու կանխատեսումները՝ համաձայն որոնց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարճաժամկետ հեռանկարում բերելու էր 1% տնտեսական աճի, իսկ միջնաժամկետում՝ 1.5% տնտեսական աճի։ Նույնն էին վկայում նաև ՀՀ կառավարության իրականացրած ուսումնասիրությունները։ Համեմատության համար նշեմ, որ մեր երկրի տնտեսական ցուցանիշների վրա գազի սակագնի անգամ 10 ԱՄՆ դոլարի տատանումն ավելի մեծ հետևանքներ էր թողնելու։
 
Չծանրաբեռնելու համար ընթերցողին տնտեսական ու վիճակագրական ապացույցներով՝ կնշեմ միայն մեկ թիվ՝ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 300 000 գյուղացիական տնտեսությունների մթերքներն արտահանվում էին Ռուսաստանի Դաշնություն։ Ուստի որևէ շրջադարձի մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Երկու զուգահեռ ընթացող բանակցություններից մեկում մեր գործընկերները կեսից փոխել են ողջ բանակցության տրամաբանությունը, իսկ Հայաստանը պարզապես երկու բանակցային հարթակներում էլ իր խոսքի տերն է եղել։
 
Թե' սկզբնական փուլում «և-և»-ի տրամաբանությունը, թե' բանակցությունների կեսից մեր եվրոպացի գործընկերների կողմից փոփոխված կամ կեսից առաջ քաշած կամ-կամի տրամաբանությունը Հայաստանի Հանրապետությանը ներկայացվել են ԵՄ անունից պատվիրակված բանակցողների կողմից:»

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում