«Իրավունք». ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի
Մամուլի տեսություն
«Իրավունք» թերթը գրում է. «2014թ. հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց ղժղժալ, թե իբր նախորդ օրը հայ-ռուսական պատգամավորական ակումբի քննարկման ժամանակ հնչել են ինչ-ինչ վիրավորական արտահայտություններ. «Տիկնայք եւ պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդվի նահատակների եւ հայոց լեզվի հասցեին։ Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովի ՀՀ տարածքում... անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»։
Հասկանալի է, որ մինչեւ ուղն ու ծուծը ռուսատյաց եւ օտարների կամքը արտահայտող Նիկոլը փնտրում էր ցանկացած առիթ փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները:
Սակայն անդրադառնանք Նիկոլի այն տեսակետին, որ «հայ ժողովրդի նահատակների» վերաբերյալ «անհարգալից տոնով» արտահայտվելու համար այդ արտահատվողը պետք է ՀՀ-ի տարածքում անցանկալի անձ ճանաչվի: Սա այն հազվադեպ մտքերից է, որի հետ պետք է համաձայնվենք: Հետեւաբար, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշելով, որ Արցախը հանդիսանում է իբր Ադրբեջանի հող եւ դրանով նա անհարգա՛ից վերաբերմունք է դրսեւորել տասնյակ-հազարավոր հայ ժողովրդի նահատակների նկատմամբ, որոնք զհովել են Արցախը պաշտպանելով: Ստացվում է, որ տասնյակ-հազարավոր հայ նահատակներ զոհվել են ոչ թե սեփական հայրենի հողը թուրքից պաշտպանելու սրբազան պայքարում, այլ եղել են ագրեսոր: Սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների հանդեպ:
Ավելին, հայոց Ցեղասպանության հանդեպ Նիկոլի այն արտահայտությունները, որոնք նպատակ ունեն վերաքննել 1915-23թթ. Թուրքիայի կողմից Արեւմտյան Հայաստանում կատարած Ցեղասպանությունը ոչ այլ ինչ են, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի 3 մլն նահատակների հանդեպ:
Այսպիսով` 2022-25թթ. Նիկոլ Փաշինյանը բազմիցս թույլ է տվել անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների նկատմամբ եւ ըստ Նիկոլ Փաշինյանի 2014թ. արտահայտած պնդման Նիկոլ Փաշինյանը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարվի անցանկալի անձ: Ստացվում է ինչպես հայտնի ֆիլմի` «Նիկոլն ընդդեմ Նիկոլի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=305170&l=am/