Սա անբարոյական սիստեմ է՝ ամեն մեկը մյուսի մասին ինչ վատ բան ասես գրում եւ ասում է. Ռոբերտ Ամիրխանյան

Մշակութային

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ ձեւավորվում է Հանրային խորհրդի անդամների նոր կազմը: Հիշեցնենք, որ սա սահմանադրական մարմին է, որը պարտադիր պետք է գործի՝ խորհրդատվական գործառույթ իրականացնելով կառավարության համար: Խորհրդի կազմում է նաեւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ, ում հետ փորձել է զրուցել «Իրավունք»-ը: Սկզբում պարոն Ամիրխանյանը չցանկացավ խոսել, սակայն մեր պնդումներից հետո՝ այնուամենայնիվ, պատասխանեց մի քանի հարցերի:

Այն հարցին թե, որպես Հանրային խորհրդի անդամ, ի՞նչ խորհուրդ է պատրաստվում տալ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, պարզվում է՝ Ռոբերտ Ամիրխանյանը դեռ մտորում է:

«Փորձում եմ մտորել ավելի բազմազան հարցերի շուրջ՝ բանը հասել է նրան, որ մեզ մոտ մարդ արարածն անպաշտպան է: Դա լինի կրթության, կազմակերպչական, թե հրատապ հարց: Մեզ պետք է միավորվել»,- ասաց Ամիրխանյանը:

Թե կոնկրետացնելով` նշած խնդիրներից որի՞ վրա այս շրջանում շեշտն առավել կդնի կոմպոզիտորը, նա շեշտեց, որ մարդ արարածի պաշտպանված լինելն է առաջնային: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նա ներդաշնակ է այսօրվա կառավարության որոշումների հետ, պատասխանեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում.
«Ես իմ գործերով եմ զբաղվում եւ խնդրում եմ՝ մի նայեք ինձ այդ ասպեկտի մեջ, սակայն ինձ անհանգստացնում է այն, որ մենք տեղից չենք շարժվում: Մեզ հարկավոր է կառուցել մեր երկիրը, ոչ թե ուրիշի թելադրանքով ապրել, այլ վարել մեր քաղաքականությունը: Իսրայելը փոքր երկիր է, բայց տեսեք ինչեր է անում»:

Երբ փորձեցինք առավել հստակեցնել, թե ուրիշ ասելով, ի՞նչ նկատի ունի կոմպոզիտորը, նա նշեց, որ իմաստ չունի խորացնել հարցերը:

«Ես ձեզ ցույց կտամ, որ մենք գտնվում ենք որոշակի անորոշության մեջ եւ մեզ հարկավոր է գտնել մեր անելիքների գաղափարը: Օգնել մյուսներին, որպեսզի բոլորը ներգրավված լինեն գործի մեջ, ու աջ ու ձախ չթքենք իրար վրա: Սա անբարոյական սիստեմ է: Ամեն մեկը մյուսի մասին ինչ վատ բան ասես գրում եւ ասում է»,- վրդովվեց Ամիրխանյանը:

Ազգի պառակտման հարցն այդպես էլ թողնելով անպատասխան՝ նա խորհուրդ տվեց բոլորին մտորել այդ հարցի շուրջ.
«Պետք է մտածել` ի՞նչը մեզ կօգնի: Ոչ թե ես պետք է ասեմ, այլ մենք բոլորս պետք է մտածենք այդ հարցի շուրջ, թե ինչու պառակտվեց ազգը»:

Այնուհանդերձ, երբ փորձեցինք հստակեցնել, թե ի՞նչ նկատի ունի կոմպոզիտորը, նա մեզ խորհուրդ տվեց չքրքրել այդ հարցը եւ այլ ուղղությամբ չտանել:

«Ես մտավորական եմ, քաղաքական գործերի մեջ չեմ մտել, ես ուղղակի անհանգիստ եմ մեր կուլտուրայի համար եւ ուզում եմ հասկանալ իրականության պատկերի մեջ մեր բոլորի պատկերացումները, թե մենք ինչպես պետք է լինենք երջանիկ: Ամեն մարդ մտածում է միայն ինքն իր մասին, բա՞ կողքինդ»,- այսքանով սահմանափակելով զրույցը՝ Ամիրխանյանը այդպես էլ չտվեց ոչ մի հստակ պատասխան, թե ի՞նչ է անելու խորհրդի կազմում, ո՞ւմ եւ ի՞նչ խորհուրդ է տալու:

Տպավորությունը մեկն էր՝ Ռոբերտ Ամիրխանյանն շատ շնորհակալ կոմպոզիտոր է եւ չի ուրանում այն փաստը, որ իր ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորանք է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից: Իսկ հինգ տարի առաջ՝ Փաշինյանը Ռոբերտ Ամիրխանյանին 80-ամյա հոբելյանի առթիվ էր շնորհավորել ու հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան: Գուցե դա է պատճառը, որ կոմպոզիտորն այլեւս համարձակ չէ իր արտահայտություններում, քանի որ անհնար է չտեսնել իրական աղետը, որը պատել է թե՛ մշակույթում, թե՛ սոցիալ- տնտեսության, եւ թե՛ կրթության ու գիտության մեջ:

Ստացվում է, որ մեր մտավորականներն այս օրհասական պահին, երբ կորցրինք հողեր, ունեցանք զոհեր եւ վիրավորներ, դեռեւս կան անհետ կորածներ ու գերիներ, խոսելու եւ աղաղակելու փոխարեն՝ շարունակում են մնալ լուռ՝ այն փաթեթավորելով «մենք չենք զբաղվում քաղաքականությամբ» շաբլոն արտահայտությամբ: Հարմար պատասխան է, այնպես չէ՞: Հարմար պատասխան եւ հարմար տեղավորվածություն, եւ սա ընդգծում ենք ցավով ու ամենային հարգանքով…
Սակայն, որպես վերջաբան, հիշեցնենք մեր հարգարժան մտավորականներին, որ սա այլեւս քաղաքականություն չէ, սա արդեն երկիր, մշակույթ, ինքնություն եւ ազգ պահելու գերխնդիր է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=305165&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը