«Եվրատեսիլ»-ը քայքայիչ հակարժեքների ճահճում է, իսկ Հայաստանը շարունակում է նետվել այդ ճահճի մեջ

Մշակութային

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Հայաստանը պատրաստվում է մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթին: Արդեն իսկ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է մասնակիցներին եւ նրանց երգերը, որոնց միջեւ պետք է լինի ընտրություն, եւ որոշվի, թե ում է բախտ վիճակվելու այս տարի հայտնվել եվրատեսիլյան բեմում:

Այս ամենը բնական կհամարվեր եւ նույնիսկ քննարկման չէր դրվի, եթե չլիներ մի կարեւոր հարց՝ մեր ինչի՞ն է պետք «Եվրատեսիլ»-ը: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այն բացի խիստ քաղաքականացված լինելուց, նաեւ վերջին տարիներին առավել պրոպագանդում է համասեռամոլություն, սատանիզմ, անհասկանալի երեւույթներ եւ այլն: Այսինքն՝ բացի գեղեցիկ երաժշտությունից, որն իսպառ բացակայում է այդ մրցույթում, առկա է ամեն բան:

«Իրավունք»-ը բազմիցս անդրադարձ է կատարել այս թեմային, նույնիսկ տարիներ առաջ ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ԱԺ ամբիոնից է իր մտահոգությունը հայտնել, որ «Եվրատեսիլ» մրցույթն ընկղմվում է անբարոյականության, հակաքրիստոնեական, անբարո, քայքայիչ հակարժեքների ճահիճը:

«Ակնհայտ է, որոշ ուժեր աշխարհում փորձում են վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Ավելին` այդ այլասերված երեւույթները` կոնչիտաները, որոնցից ցանկացած նորմալ մարդ պետք է զզվի, իրեն է հպում մեր պետական դրոշը: Դա բոլոր սահմաններն անցնելու նշան է: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` բոյկոտել «Եվրատեսիլը»»,- հորդորել էր նա:

Եթե այն ժամանակ չէին հրաժարվում ​​«Եվրատեսիլ»-ից, որովհետեւ այլընտրանք չկար, ապա այսօր այդ խնդիրն էլ է լուծվել: Ստեղծվել է նոր, այլընտրանքային մրցույթ, որը անցկացվելու է ՌԴ-ում եւ կոչվելու է «Ինտերվիդենիե»: Սա ​​«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ռուսական այլընտրանքային տարբերակն է, որը տեղի կունենա 2025 թվականի աշնանը՝ Մոսկվայում: Ստացվում է, որ մեր հայ արտիստներն, այնուամենայնիվ, ունեն այլընտրանք՝ արտահայտվելու, երգելու եւ մեր մշակույթը ներկայացնելու: Հետեւաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ «Եվրատեսիլ», ինչո՞ւ մի տեղ, որտեղ դեռեւս չենք գրանցել ոչ մի հաղթանակ: Թերեւս այս հարցով պետք է զբաղվի Հանրային հեռուստաընկերությունը եւ վերջնական որոշմամբ հրաժարվի այդ ոչինչ չտվող, կամ տալուց էլ միայն անբարո բարքեր փոխանցող մրցույթից, որին դժվար է երաժշտական անվանելը: Էլ չասենք պետբյուջեից անիմաստ վատնվող միլիոնների մասին՝ այդ մրցույթին մասնակցության համար:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում