Զորի Բալայանը բոլորեց 90-ամյակը. հայտնի վիրաբույժ որդին բացառիկ մանրամասներ է պատմել տարեդարձից. ՖՈՏՈ

Մշակութային

Մեծանուն գրող, հրապարակախոս, արցախյան ազատագրական պայքարի ակունքներում կանգնած ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ բոլորեց 90-ամյակը: Թե ինչպես է մտավորականը նշել տարեդարձը, «Իրավունք» բացառիկ մանրամասներ է պարզել որդուց՝ հայտնի վիրաբույժ ՀԱՅԿ ԲԱԼԱՅԱՆԻՑ:

— Պարոն Բալայան, ինչպե՞ս եք նշել հայրիկի տարեդարձը:

Մեր երկրի այս ծանր վիճակով եւ իր առողջական խնդիրներով պայմանավորված՝ մեծ շուքով, ինչ-որ ռեստորանում չենք նշել, այլ` տանը: Բայց տարեդարձն անցավ շատ ջերմ, ուրախ մթնոլորտում՝ ընտանիքի անդամների, թոռնիկների հետ:

— Ումի՞ց է շնորհավորանքներ ստացել 90-ամյա Բալայանը:

— Ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր հատվածներից զանգերի տարափ էր: Շնորհավորանքներ է ստացել թե՛ գրչակիցներից, թե՛ գաղափարակիցներից, թե՛, պարզապես, իր բարին կամեցողներից: Ես էի անընդհատ հեռախոսազանգերին պատասխանում, միացնում էի բարձրախոսը, որպեսզի ինքն էլ լսեր: Գրողների միությունից է շնորհավորական նամակ ստացել, անգամ բարոնուհի Քերոլայն Քոքսն է իր բարեմաղթանքները հղել: Շատերն օրվա ընթացքում այցելեցին՝ թեկուզ 5-10 րոպեով նրան տեսնելու, ձեռքը սեղմելու եւ շնորհավորելու համար:

— Իսկ ինչպե՞ս է հիմա պարոն Բալայանի առողջական վիճակը:

Որ այսպես մնա, էլի, փառք Աստծո: Կարեւորը՝ թող մեր կողքին լինի: Իրականում մենք բոլորս ավելի շատ ենք ուրախացել՝ հոբելյանի առթիվ, որովհետեւ սկսած իր 50 տարեկանից, միշտ անհանգստանում էինք հայրիկի առողջության համար: Երկու վիրահատություն է տարել, անցել արցախյան ծանրի տարիների բովով: Նա անբացատրելի ռեժիմ ուներ, միշտ վախենում էինք, որ իրեն մի բան կլինի: Բայց, փառք Աստծո, 90 տարեկանն ենք նշում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.- «Իրավունք» թերթի եւ ՍԻՄ կուսակցության անունից ի սրտե շնորհավորում ենք Զորի Բալայանին՝ նրա 90-ամյակի կապակցությամբ։ Հոբելյանը լավագույն առիթն է` հիշելու նրա անուրանալի ու գաղափարական պայքարի մասին, որը նա թողել է մեր ժողովրդի պատմության մեջ։ Նրա անսահման նվիրվածությունը հայրենիքին, գրական ու հրապարակախոսական աշխատանքները միշտ ոգեշնչել են սերունդներին՝ շարունակելու պայքարել ազատության ու արդարության համար։ Նա վառ օրինակն է, թե ինչպիսի ուժով ու նվիրումով է անհրաժեշտ գործել՝ հայրենիքի ու նրա ժողովրդի համար ճակատագրական պահերին։ Զորի Բալայանի խոսքը միշտ համարձակ է եղել, ուղենիշ՝ ճշմարտության, որոնք բազմիցս հրապարակվել են նաեւ «Իրավունք» թերթի էջերում: Մաղթում ենք ամենակարեւորը՝ քաջառողջություն եւ վերականգնված ու վերամիավորված Հայաստան ու Արցախ՝ հանուն ինչի նվիրել է իր ողջ կյանքը:

https://iravunk.com/sim/?p=305149&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ