Հնարավո՞ր է, որ փորձված Ալիեւը զույգ ոտքով թակարդն ընկնի

Վերլուծություն

Այս օրերին, երբ Մոսկ­վա­յից ազ­դակ­նե­ր են գա­լիս Նի­կո­լին՝ վե­րա­դառ­նալ ռու­սա­կան ե­ռա­կողմ հար­թակ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=305123&l=am), կա նաեւ մեկ այլ հարց՝ իսկ Ա­լիե­ւը պատ­րա՞ստ է այդ հար­թա­կում գոր­ծել: Հաշ­վի առ­նե­լով այն հե­տե­ւո­ղա­կան հա­կա­ռու­սա­կան կուր­սը, ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս Հեյ­դա­րո­վի­չը գնա­լով ան­թա­քույց է ի ցույց դնում:

Այս­պի­սով, այս ի­րա­վի­ճա­կում Բա­քուն կցան­կա­նա՞ վե­րա­դառ­նալ մոս­կով­յան ե­ռա­կողմ հար­թակ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու: Հաշ­վի առ­նե­լով, որ Ս­յու­նի­քի մա­սին ե­րա­զանք­ներն էլ մյուս կող­մից են Ա­լիե­ւին տա­նում առ­հա­սա­րակ ո­րե­ւէ պայ­մա­նա­գիր չկնքե­լու դաշտ:

­Թե ին­չու է Ա­լիեւն այս պա­հին նման կուր­սի մեջ մտել, ի­հար­կե, կա­րե­լի է հաս­կա­նալ: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս նա հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ամ­րապն­դում է Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, իսկ Թ­րամ­փը, չմո­ռա­նանք, Իս­րա­յե­լի լա­վա­գույն բա­րե­կամն է: Այ­սինքն, կա­րող են Ա­լիե­ւի մոտ ա­ռա­ջա­նալ ոչ ան­հիմն հույ­սեր, որ կա­րող է հի­մա էլ հեն­վել Թ­րամ­փի վրա՝ փոր­ձե­լով տե­ղա­փոխ­վել հա­կա­ռու­սա­կան դաշտ եւ պա­հե­լով Ս­յու­նիքն ի­րե­նով ա­նե­լու հույ­սե­րը: Ա­ռա­վել եւս, որ ներ­կա փու­լում Թ­րամ­փը միան­գա­մայն կոշտ սպառ­նա­լիք էր նաեւ Ի­րա­նի հան­դեպ, եւ ինչ ի­մա­նաս, այս նոր ի­րո­ղությ­ուն­նե­րից ին­չեր կա­րե­լի է քա­ղել:

Ի­հար­կե` ա­սել, թե Ա­լիե­ւի նման մո­տե­ցում­ները լիո­վին զուրկ են հիմ­քե­րից, սխալ կլի­ներ: Միայն թե այս­տեղ մեկ մեծ «բայց» կա. իսկ Ա­լիեւն այդ­քան վստա՞հ է, որ Թ­րամփն իր, այս­պես ա­սենք, «բարձր տո­նայ­նութ­յան» քա­ղա­քա­կա­նութ­յու­նը պատ­րաստ է տե­ղա­փո­խել ու­ժա­յին, պետք ե­ղավ՝ ռազ­մա­կան դաշտ: Ա­ռա­վել եւս՝ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

Ի­րա­կա­նութ­յունն այն է, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս հա­մաշ­խար­հա­յին թիվ մեկ հարց է դար­ձել, թե Թ­րամփն ար­դեն ու­ղիղ կա­պի մեջ մտե՞լ է Պու­տի­նի հետ: Ու թեեւ հար­ցին ար­դեն եր­րորդ ան­գամ ան­ձամբ Թ­րամփն է պա­տաս­խա­նում, որ Պու­տի­նի հետ հե­ռա­խո­սազ­րույց­ներ ու­նե­ցել է, սա­կայն այն տպա­վո­րութ­յունն է, որ շա­տերն են դժվա­րա­նում դրան հա­վա­տալ՝ նո­րից ու նո­րից նույն հար­ցը տա­լով: Ա­սենք, թեր­հա­վատ­նե­րին կա­րե­լի է հաս­կա­նալ. շրջա­նառ­վում է հիմ­նա­կա­նում այն թե­զը, որ Պու­տին-Թ­րամփ օ­րա­կար­գում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հարցն ա­մե­նե­ւին էլ ա­մե­նաա­ռաջ­նա­յի­նը չէ, այլ խոս­քը ռուս-ա­մե­րիկ­յան ընդ­հա­նուր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի եւ ըն­դու­նե­լի խա­ղի կա­նոն­ներ սահ­մա­նե­լու մա­սին է: Եվ նման է, որ ար­դեն նաեւ Կիե­ւում են դա պարզ գի­տակ­ցում: Ա­մեն դեպ­քում, ուկ­րաի­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը գրում է. «Մինչ Զե­լենս­կին սպա­սում է Թ­րամ­փի հե­ռա­խո­սա­զան­գին եւ հու­սով է «վա­ճա­ռել» պա­ղես­տին­ցի փախս­տա­կան­նե­րին Ուկ­րաի­նա­յում տե­ղա­վո­րե­լու թե­ման Վա­շինգ­տո­նի ա­ջակ­ցութ­յան դի­մաց, ի­րա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում այլ տեղ: ԱՄՆ-ի եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­նե­րը ոչ միայն ար­դեն անց­կաց­րել են հե­ռա­խո­սա­յին բա­նակ­ցութ­յուն­նե­րի մի քա­նի փուլ, այլ հա­մա­ձայ­նեց­նում են կոնկ­րետ փաս­տաթղ­թերն ու ի­րա­կա­նաց­ման կար­գը»:

Եվ­րո­պան, ի­հար­կե, դեռ աղմ­կում է: Բայց ա­հա, Թրամ­փի թի­մից եվ­րո­պա­ցի­նե­րին էա­կան մե­սիջ հղվեց. ռուս-ուկ­րաի­նա­կան պայ­մա­նագ­րից հե­տո հենց Եվ­րո­պան է պար­տա­վոր­վե­լու ա­պա­հո­վել Ուկ­րաի­նա­յի անվ­տան­գութ­յու­նը: Ա­վե­լի պազ ա­սած, ե­թե Ուկ­րաի­նա­յի հա­մար այդ­քան դարդ եք ա­նում, ու­րեմն ինք­ներդ էլ վճա­րեք ողջ ծախ­սը: Իսկ դա նշա­նա­կում է նախ՝ կե­րակ­րել Ուկ­րաի­նա­յին, ա­պա՝ տնտե­սութ­յու­նը վե­րա­կանգ­նել, վեր­ջում էլ՝ եր­կա­րա­ժամկետ հե­ռան­կա­րով ա­պա­հո­վել այդ երկ­րի անվ­տան­գութ­յու­նը: Վերջ, Վա­շինգ­տո­նը ձեռ­քե­րը լվա­նում է: Ե­թե պատ­րաստ չեք վճա­րել, ու­րեմն ձայն­ներդ կտրեք: Այս շա­բաթ էլ փոխ­նա­խա­գահ Վեն­սը գա­լու է Եվ­րո­պա՝ Մ­յուն­խե­նի գա­գա­թա­ժո­ղո­վին՝ ակն­կա­լի­քով, որ ինչ­պես Եվ­րո­պան, այն­պես էլ Զե­լենս­կին պետք է տան պարզ հար­ցե­րի պա­տաս­խան: Եվ­րո­պան պատ­րա՞ստ է վճա­րել: Իսկ ե­թե ոչ, Զե­լենս­կին պատ­րա՞ստ է ստո­րագ­րել այն «կոնկ­րետ փաս­տաթղ­թերն ու ի­րա­կա­նաց­ման կար­գը», որն այս պա­հին մշա­կում, մի­գու­ցե մշա­կել-ա­վար­տել են ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը:

Եվ­րո­պան հա­զիվ թե պատ­րաստ լի­նի Ուկ­րաի­նա­յին եր­կար ու եր­կար տա­րի­ներ կե­րակ­րել-պաշտ­պա­նել: Ա­ռա­վել եւս, որ ան­գամ ինքն ի­րեն պաշտ­պա­նել չի կա­րող, իսկ տնտե­սութ­յան մեջ խո­րը ռե­ցե­սիա է սկսվել: Զե­լենս­կին դեռ փոր­ձում է խա­ղալ, բայց ինչ կա­րող է ա­նել, ե­թե ԱՄՆ-ն ս­պառ­նա առ­հա­սա­րակ նրա­նից հրա­ժար­վել:

Ա­հա, հենց այս ի­րո­ղութ­յու­նն­երի ա­ռաջ է ստիպ­ված լի­նե­լու կանգ­նել Ա­լիե­ւը, որ, որ­պես եր­կու հիմ­նա­կան մի­ջու­կա­յին տե­րութ­յուն, ՌԴ-ն­ եւ ԱՄՆ-ն կա­րող են պայ­մա­նա­վոր­վել բո­լոր տա­րա­ծաշր­ջան­նե­րի հար­ցով, այդ թվում՝ կան լու­ծում­ներ Ի­րա­նի հետ կապ­ված: Եվ այն, որ վեր­ջին օ­րե­րին Թ­րամփն ան­ցել է նման բա­ռա­պա­շա­րի, թե բա հո Ի­րա­նին չե՞նք ռմբա­կո­ծե­լու, դա ակ­նարկ է, որ այս ուղ­ղութ­յամբ եւս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը միան­գա­մայն հա­վա­նա­կան են: Որ ո´չ Ի­րա­նը ոչն­չա­նա եւ ո´չ­ էլ՝ Իս­րա­յե­լը: Եվ այդ ֆո­նին էլ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սը ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան հե­տաքրք­րութ­յան գո­տի է՝ Ի­րա­նի հետ կա­պի օ­ղակ:

Ս­խալ­վել է Հեյ­դա­րո­վիչն իր հաշ­վարկ­նե­րում, թե՝ ոչ, դեռ կտես­նենք: Բայց որ այս պա­հին Ռու­սաս­տա­նում հան­րա­յին-փոր­ձա­գի­տա­կան եւ որ շատ ա­վե­լի վտան­գա­վոր է՝ ազ­գայ­նա­կան ողջ հա­մա­կար­գը սկսել է նրան պատ­կե­րել թշնա­մու կեր­պա­րով, հաս­տատ նրան լավ բան չի խոս­տա­նում: Իսկ ե­թե նաեւ հրա­ժար­վի խոս­տու­մից՝ Հա­յաս­տա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքել ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով, դա նրան նաեւ Կ­րեմ­լի հա­մար թշնա­մի կա­րող է դարձ­նել:

https://iravunk.com/sim/?p=305124&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան