Իշխանությունն իրականացնում է Թուրքիայի 30-35 տարի առաջվա ներկայացրած նախապայմանները. Սուրեն Սարգսյան

Ներքաղաքական

Օրերս կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, առանց որեւէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, կարեւորեց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Վերջինիս համոզմամբ՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչո՞ւ եւ ո՞ւմ միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ արդեն Երեւանում իր ասուլիսի ժամանակ ստիպված եղավ խմբագրել նախորդիվ ասվածը՝ լայն արձագանքներից հետո: Այս եւ այլ հարցերի շուրջ, «Իրավունք»-ը զրուցել է միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։


—Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ուզում աշխարհից եւ հայ ժողովրդից ու առհասարակ՝ ո՞րն էր նպատակը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս դիսկուրսն առաջ բերելու:


— Ներկայիս իրավիճակի ամբողջ աբսուրդն այն է, որ աշխարհի խոշոր խաղացողները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ ամենատարբեր մակարդակներում, այդ թվում` նաեւ «ցեղասպանություն» բառը Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների բանաձեւերով ֆիքսած է որպես Հայոց ցեղասպանություն։ Ի դեպ, Սպիտակ տունն էլ արդեն Բայդենի նախագահության օրոք յուրաքանչյուր ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը կիրառել է իր ուղերձում։ Այսինքն, աշխարհը մեծ հաշվով ճանաչել է ցեղասպանության փաստը, եւ բոլորի համար է զարմանալի, թե ինչպես կարող է Հայաստանի իշխանությունը նման մոտեցում որդեգրել՝ ցեղասպանության հարցի վերաբերյալ: Այս առումով, բնականաբար, դժգոհություն կա ոչ միայն մեզ մոտ, համայնքի մոտ, Սփյուռքում, այլ նաեւ կա մեր գործընկերների մոտ, որովհետեւ իրենք ճանաչել են, մինչդեռ հիմա դու ասում ես, որ ես չեմ ճանաչում, իրենք ի՞նչ պետք է անեն, հետ ճանաչե՞ն փաստորեն կամ չեղարկե՞ն ճանաչումը։ Սա նաեւ միջազգային գործընկերների մոտ շատ անհասկանալի մի իրավիճակ է ձեւավորում, ինչի լուծումները ես չգիտեմ, թե ինչպես են տրվելու։


— Իսկ, ըստ Ձեզ, ո՞ւմ պահանջն էր դա։


— Կարծում եմ՝ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն է: Որոշ ժամանակ առաջ ես նաեւ կանխազերծված 90-ականների մի քանի փաստաթուղթ էի հրապարակել, երբ Թուրքիան Հայաստանին ուղղակի ներկայացնում էր այն նախապայմանները, որոնք Հայաստանը պետք է բավարարի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու համար: Եվ ժամանակը ցույց տվեց, որ այդ նույն նախապայմանները, որոնք այն ժամանակ եղել են թղթի վրա եւ հանձնվել են, ի դեպ, ամերիկացի միջնորդների կողմից նաեւ մեզ՝ դրանք լիովին նույն պահանջներն են, որոնք այսօր կան։ Դա Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի չեղարկումն է (ես խոսում եմ Թուրքիայի կողմից ներկայացվող, ոչ թե` Ադրբեջանի)։ Երկրորդը՝ դա ցեղասպանության ճանաչումով Հայաստանին արտաքին քաղաքական օրակարգից հանելն է, տարածքային ամբողջականության ճանաչումն է Թուրքիայի, մեր զինանշանի վրայից Արարատ լեռան հեռացումն է։ Այսինքն` այս բոլոր նախապայմանները 30-35 տարի առաջ արդեն մեզ ներկայացվել են Թուրքիայի այն ժամանակվա իշխանությունների կողմից եւ, ինչպես տեսնում ենք, այժմ եւս ոչինչ չի փոխվել։


— Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Թրամփի հնչեցրած այն հայտարարությունը, թե գալիս է իշխանության՝ խաղաղություն բերելու։ Այս պարագայում ռուս-ուկրաինական ճակատում ի՞նչ կարելի է սպասել, ԱՄՆ-ն ի՞նչ քաղաքականություն կվարի։


— Սա մի հարց է, որը բոլորին է հետաքրքրում, որովհետեւ Թրամփը մի կողմից խաղաղության մասին է խոսել, իսկ մյուս կողմից՝ Իսրայելին անվերապահորեն տրամադրվող աջակցության մասին: Նույնիսկ գիտենք, որ ընդամենն օրեր առաջ պայմանագիր ստորագրեց, եւ Իսրայելին տրամադրվեց օգնություն, որը վերջինս գնել էր, այսպես ասած, գումարը փոխանցել էր, բայց քաղաքական դրդապատճառներով ԱՄՆ նախորդ նախագահ Բայդենի վարչակազմն այդ զենքն ու զինամթերքը չէր փոխանցել Իսրայելին։ Հիմա դա արդեն Թրամփի թիմը կփոխանցի Իսրայելին եւ այլ լրացուցիչ ռազմական տեխնիկա Միացյալ Նահանգներից կստանա։ Սա շատ կարեւոր հարց է, թե որ ճանապարհով Թրամփը կգնա՝ խաղաղության հաստատման տեսանկյունից, որովհետեւ խաղաղություն հաստատում են կա՛մ բանակցությունների միջոցով, կա՛մ պարտադրելու։ 


Այո՛, Թրամփը նպատակ ունի եւ, կարծես թե, ամենակարեւոր իր գերնպատակներից մեկն է ունենալ Նոբելյան մրցանակ։ Դրա մասին անգամ ինքը բազմիցս խոսել է եւ նշել, որ ինքն այդ մրցանակին արժանի է, բայց իրեն չեն տալիս, իսկ Օբամային տվել են, բայց նա որեւէ բան չի արել խաղաղության համար: Մինչդեռ ինքը ցույց է տալիս իր նախորդ չորս տարիների արդյունքում Իսրայելի եւ մի շարք այլ պետությունների միջեւ կնքված խաղաղության համաձայնագրերը, որոնք շատ ֆունդամենտալ նշանակություն ունեցան այդ տարածաշրջանի համար եւ կարծում է, որ Նոբելյան մրցանակի է արժանի։ Հիմա թե ո՞ր ճանապարհով կգնա Թրամփը՝ կարծում եմ՝ առաջիկա օրերին արդեն կտեսնենք։


— Մի կողմից նա խոսում է խաղաղության մասին, իսկ մյուս կողմից արդեն ասում է, որ Կանադան պետք է դառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը: Սա չի՞ հակասում, այսպես ասած, խաղաղության օրակարգին:


— Կանադայի հետ կապված պետք է նշեմ, որ սա առավել քան շատ ճնշում է Կանադայի վրա, որպեսզի տնտեսական ինչ-որ զիջումների գնա, հատկապես` առեւտրային ռեժիմների, ինչպես նաեւ մաքսատուրքերի հետ կապված։ Նա համարում է, որ Կանադան շատ է Միացյալ Նահանգների բիզնեսներից տուրքեր գանձում, քան ԱՄՆ-ն Կանադայից եւ համարում է, որ պետք է վերադառնալ հավասարության սկզբունքին։ 
Այստեղ նաեւ պետք է հասկանալ, թե ինչի համար է Թրամփը ճնշում գործադրում Պանամայի նկատմամբ՝ ջրանցքի հետ կապված, որովհետեւ ասում են, որ այդ ջրանցքը կառուցել են ամերիկացիները, միլիարդավոր գումարներ են ծախսել, տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել այդ շինարարական աշխատանքների ընթացքում, բայց արդյունքում նա ասում է, թե դա տվել են Պանամային, իսկ Պանաման այժմ դա տալիս է չինացիներին, ինչը Միացյալ Նահանգների համար, ազգային անվտանգության տեսանկյունից, շատ խնդրահարույց հարց է։ Չինացիները Միացյալ Նահանգների թիվ մեկ մրցակիցներից են այսօր համարվում ողջ աշխարհում։ Սա իր համար շատ անարդար է, եւ նա փորձելու է ինչ-որ բան այդտեղ փոփոխել։ Ինչ վերաբերում է Գրելանդիային, որը, ինչպես գիտենք, ամենախոշոր կղզին է, պատկանում է Դանիային, բայց Թրամփը շատ հետաքրքիր մի հայտարարություն էր արել առաջին նախագահության տարիներին։ Ասել էր, որ ուզում է գնել այն, որովհետեւ դա իր համար ռազմավարական նշանակություն ունի։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում