«Իրավունք». Դեսպան «не взаконе», Թորոսյանի զգուշացումն «ասնավանի՞» չի

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս երկու տարի առաջ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Ներքին գործերի նախարարությունից պահանջում էր արգելել պաշտոնյաների մեքենաների վրա ապօրինի ամրացված առկայծող փարոսիկները, այսպես կոչված, «միգալկաները»: Այն ժամանակ նա նշում էր, որ արդեն մեկ տարի է, դիմել է այդ պահանջով: Ավելին՝ «սպառնում» էր, որ եթե հարցը վերջապես չկարգավորվի, ինքն էլ է այդ փարոսիկներից դնելու իր մեքենայի վրա՝ դե թող փորձեն իրեն կանգնեցնել:

«Թող ինձնից չնեղանան իմ շատ հարգելի դիվանագետները, բայց ի՞նչ իրավունք ունի ԱՄՆ դեսպանին սպասարկող մեքենան կրել կարմիր եւ կապույտ առկայծող փարոսիկներ… Մեր դիվանագետներն ուրիշ երկրներում շատ օրինակելի վարքագիծ են դրսեւորում: Ես ակնկալում եմ, որ իրենք էլ մեր երկրում պետք է օրինակելի վարքագիծ դրսեւորեն: Ըստ Վիեննայի կոնվենցիայի ՝ պետք է հյուրընկալ երկրի բոլոր օրենքները պահպանվեն դիվանագետների կողմից»,- պնդում էր իշխանական պատգամավորը:

Եվ եթե հաշվի առնենք, որ ասվածից անցել է երկու տարի, ինքն էլ նշել էր, որ մեկ տարի է, ինչ դիմել էր պատկան մարմիններին այս հարցով, ստացվում է, որ երեք տարի է պատգամավորի խոսքը որեւէ մեկի համար «ասնավանի» չէ: Այս մասին է փաստում այն, ինչ օրերս մատնանշել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

«Հետաքրքիր է՝ ԱՄՆ դեսպանին սպասարկող սպիտակ գույնի «Նիսսան Պատրոլ» 01D001ARM դիվանագիտական կարմիր համարներով մեքենան ի՞նչ հիմքերով է երթեւեկում գույնզգույն փարոսիկները միացրած եւ մգեցված ապակիներով: «Նառուշիլովկա՞» ունի դեսպանը, թե՞ այս հարցը կարգավորվել է հայ-ամերիկյան վերջին «դարակազմիկ» պայմանագրով», - հարց է բարձրացրել միջազգայնագետը:

Այսքանից հետո Թորոսյան Արսենին էլ ոչինչ չի մնում, քան «դուխ» հավաքել եւ անել այն, ինչի մասին զգուշացնում էր երկու տարի առաջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=305068&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ