«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գյումրիում, որ շատ թեժ է, չէի ասի, վերջում է իրավիճակն ավելի խառը լինելու. Սուքիաս Ավետիսյան

Ներքաղաքական

Թեպետ Գյումրիի արտահերթ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտի կեսերին, բայց քաղաքապետի պաշտոնակատար ու ՔՊ-ի քաղաքապետի ապագա թեկնածու Սարիկ Մինասյանը դե ֆակտո սկսել է այն: Կամաց-կամաց հայրաքաղաքում ակտիվանում են նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «ռասկռուտկա» անելով իրենց հնարավոր թեկնածուներին: Ի՞նչ սպասել Գյումրիում տեղի ունենալիք առաջիկա քաղաքական գործընթացներից, «Իրավունք»-ը պարզել է Ազգային ժողովի մի քանի գումարման նախկին պատգամավոր, գյումրեցի ՀՀԿ-ական ՍՈՒՔԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ տեսակետը:

«ՊԵՏՔ Է ԿՈՒՌ  ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ»

— Արդեն խոսվում է, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի թիվը հասնելու են շուրջ տասնյակի: Փաստրոնե, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից, Երեւանի ավագանու վերջին ընտրություններից ընդդիմությունը դասեր չքաղե՞ց, որ պետք է միավորվել, եթե իրականում ուզում են հեռացնել այս իշխանությանը:

— Մենք, ցավոք սրտի, արդեն մի քանի տարի է ոչինչից դասեր չենք քաղում: Ու դա, ճիշտ եք, շատ վատ է, որովհետեւ եթե հարց ենք ուզում լուծել, ուրեմն՝ պետք է կուռ ընդդիմություն լինի, կուռ համախմբվածություն, որպեսզի կարողանաս արդյունքի հասնել: Եթե ամեն մեկը փորձում է յուրովի այդ հարցը լուծել, դա դառնում է բարդ ու անլուծելի: Այնպես որ, այդ դասերը դեռ չենք քաղել:

— Ամեն դեպքում, Գյումրիում արդեն իսկ թեժ նախընտրական պրոցես է անոնսավորվում, ինչպե՞ս կգնահատեք առկա իրավիճակը:

— Նորմալ եմ համարում, բայց, որ շատ թեժ է, չէի ասի: Համենայնդեպս, տարբեր անձնավորություններ, տարբեր քաղաքական ուժեր փորձում են իրենց ներդրումն ունենալ ընդհանուր եռուզեռի մեջ: Արդեն գյումրեցին է որոշելու, թե ում է նախընտրելու: Այն, որ վերջում է իրավիճակն ավելի խառը լինելու, չեմ էլ կասկածում: Իհարկե, ցանկալի է, որ նորմալ հունով, բարեկիրթ ձեւով ընթանա, ամեն ինչ, որպեսզի մարդիկ, իրոք, հնարավորություն ունենան իրենց նախընտրելի թեկնածուին ընտրել:

— Իսկ Գյումրիում նախկինների վերադարձ հնարավոր համարո՞ւմ եք՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմքով:

— Ես նախկին-ներկա դիսկուրսը երբեւիցե չեմ ընդունել, չեմ էլ ընդունելու: Համենայնդեպս, նույն Վարդան Ղուկասյանը մեծ գործ է արել Գյումրիի համար, հետեւապես, եթե մարդը գործ է արել, ապա իրեն իրավունք է վերապահում նորից առաջադրվել: Ի վերջո, դատարկ տեղն առաջադրվելն անիմաստ է, պետք է ինչ-որ բազա ունենաս, որպեսզի կարողանաս առաջադրվել:

«ՀՀԿ-ՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ…»

— Հիմա նաեւ խոսվում է, որպես քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հնարավոր առաջադրման մասին: Ինչպե՞ս կգնահատեք նրա շանսերը:

— Անկեղծ ասած, այդ խոսակցություններն ինձ համար սովորական են, որովհետեւ կարող է ինչ-որ մեկը կողքից ուզում է, որ այդ թեման շոշափվի: Մինչեւ չառաջադրվեն՝ չենք կարող հստակ բան ասել, որովհետեւ տարբեր խոսակցություններ լինում են:

— Իսկ Հանրապետական կուսակցությունը մասնակցություն ունենալո՞ւ է այս ընտրություններին:

— Ուզում է մասնակցություն ունենալ, բայց գիտեք, մասնակցությունն էլ կախված պետք է լինի նրանից, թե այդ մասնակցությունով ինչ կունենանք: Դրա պատասխանը երբ ունենանք, արդեն հստակ մասնակցել-չմասնակցելը կորոշվի, բայց այսպես ասեմ՝ տրամադրվածություն կա:

«ԻՐԱՎԻՃԱԿ Է ՎԱՏԱՑԵԼ, ՈՉ ԹԵ ՓՈԽՎԵԼ Է»

— Գյումրիում իշխանության անցկացրած, այսպես կոչված, փրայմերիզը, ցույց տվեց, որ քաղաքապետի պաշտոնակատար դարձավ մեջներից ոչ ՔՊ-ականը: Ի՞նչ եք կարծում՝ ընտրություններին գյումրեցին «Քաղաքացիական պայմանագրին» ձայն կտա՞:

— Այսպես ասեմ՝ բոլորն էլ իրենց թեկնածուն էին: Իրենց համար կարեւոր էր ընդհանրապես թեկնածու գտնելը, որը կարող էր նաեւ ՔՊ-անդամ չլինել, այդպես էլ եղավ: Ես, անկեղծ ասած, չէի էլ կասկածում: Հիմա թե հետագան ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա:

— Լավատե՞ս եք, որ Գյումրիում 7 տարի անց իրավիճակ փոխվել է: Ի վերջո, 2018-ի նիկոլական իշխանափոխության մեկնարկը տրվեց հենց հայրաքաղաքից:

— Ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ հանրապետությունում եթե խորը վերլուծություն կատարենք, պետք է նկատենք, որ իրավիճակ է վատացել, ոչ թե փոխվել է՝ ժողովրդի սոցիալական վիճակի եւ ընդհանուր տրամադրվածության առումով: Նույնն էլ, բնական է, որ Գյումրիի վրա պետք է ազդեր, որովհետեւ չմոռանանք, որ Գյումրին մինչեւ այդ էլ բազում խնդիրներ ուներ, որոնք տարիներ շարունակ դեռեւս լուծում չեն ստացել: Գաղտնիք չէ, որ մինչեւ օրս էլ Շիրակը համարվում է մեր հանրապետության ամենասոցիալապես ծանր վիճակում գտնող մարզը՝ ե՛ւ գործազրկության, ե՛ւ ընդհանուր կենսամակարդակի իմաստով: Այնպես որ, տա Աստված, որ գան ուժեր, որոնք կկարողանան լուրջ փոփոխություններ անել, որովհետեւ դրա կարիքն արդեն վաղուց զգացվում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան