«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Կյանքի խոսք»-ի քարոզիչը դարձել է Թրամփի մոտ հասնելու Նիկոլի վերջին հույսը

Ներքաղաքական

Ամիսներ առաջ ԶԼՄ-ներում տարածվեց լուր, թե քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»։ Շարական երգող, տարբեր Հայ Առաքելական եկեղեցիներից նկարներ հրապարկող այս բողոքական քարոզիչը պարզվում է՝ Հայաստանի «Կյանքի խոսք» աղանդում ակտիվ քարոզչություն է իրականացնում:

Իհարկե, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ողբերգական վիճակը, կարծես թե, այս տեղեկատվության մեջ որեւէ արտասովոր բան չկա, սակայն Փաշինյանի վաշինգտոնյան այցերը եւ «Կյանքի խոսք» առաջնորդի հետ ջերմ ձեռքսեղմումը այլ պատկեր է ստեղծում: Ստացվում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ոչ թե հմուտ դիվանագիտական հիմքերի վրա են, այլ կրոնական աղանդների տարբեր խոստումների:

Մենք դեռ 2020-ին էինք գրել, որ «Կյանքի խոսքի» առաջնորդ Արթուր Սիմոնյանը պատերազմի օրերին տեղափոխվել է ԱՄՆ: Անշուշտ, Արթուր Սիմոնյանն այդքան էլ ծանրակշիռ ֆիգուր չէ, սակայն հաշվի առնելով ՀՀ կառավարության աղանդասեր դրսեւորումները եւ «Կյանքի խոսքի» հանդեպ առանձնահատուկ մոտեցումները՝ պարզ է դառնում, որ նույնիսկ փոքրիկ ֆիգուրներին կարելի է քարշ տալ եւ դնել պայքարի մեջ՝ հակակշեռելով Հայ Եկեղեցուն:

Թերևս սա է պատճառը, որ այս իշխանություններն իրենց անհաշտ վերաբերմունքը Հայ Եկեղեցու դեմ բացատրում են եկեղեցականների հանդեպ ունեցած առանձին հակակրանքով, մինչդեռ փաստերը վկայում են, որ նրանք թիրախում պահում են հենց Հայ Եկեղեցուն եւ անգամ, եթե ամբողջ հոգեւոր դասը հնազանդորեն կատարի իշխանությունների պատվերը, իրենք դա շատ արագ կօգտագործեն եկեղեցուն կազմաքանդելու եւ ահավոր թուլացնելու համար:

Ի դեպ, Վաշինգտոնում Փաշինյանի եւ «Կյանքի խոսքի» ներկայացուցիչների հանդիպումը մեծ վնասներ կարող է հասցնել հենց այս աղանդին, որովհետեւ նրանք մեծ թակարդի վրա մի փոքրիկ պանիր են դարձել հենց Փաշինյանի ձեռքում: Եվ երբ այդ թակարդը մի օր աշխատի, այդ պանիրը ոչինչ է դառնալու, ինչպես հին խոսքն է ասում, «Եթե անգամ գայլը հոշոտում է քո թշնամուն, դա դեռ չի նշանակում, որ հաջորդը դու չես»: Կրոնակական հարցերում վստահել Փաշինյանին, ով վախենում է անգամ եկեղեցի այցելել, նշանակում դառնալ «հոգեւոր առեւտրական»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան