Հանգի՛ստ թողեք մեր հիմնի բառերը. ՀՀ վաստակավոր արտիստ

Մշակութային

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Թագուհի Ղազարյանի առաջարկով՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարել «ՀՀ օրհներգի մասին» օրենքում եւ հիմնի տեքստը վերադասավորել է այնպես, որ ավարտվում է՝ «Թող միշտ պանծա Հայաստան» տողով՝ «Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի» տողի փոխարեն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, նշել է, որ այն ամբողջությամբ համահունչ է պետության կողմից վարվող քաղաքականությանը: Այսպիսով՝ օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ կողմ` 65, դեմ` 1, ձեռնպահ` 32 ձայներով:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Որոշ ժամանակ առաջ լուրերով տեսանք, թե ինչպես ուսապարկերից մեկը ջանում էր ձեռքի ձեւական շարժումներով առաջարկել փոխել մեր պետության հիմնի բառերը: Այդ պահին ջանում էր հնարավորինս գեթ մեկ ակնթարթ ավել երեւալ տեսախցիկով՝ որպես իբրեւ լուրջ գործիչ:

Մեր ժողովուրդը տարիներ շարունակ չի ճանաչում Ազգային ժողովի դահլիճում նստած ուսապարկերից մեծ մասին, ովքեր դահլիճում նստած զբաղված են հեռախոսների մեջ նայելով, որոնք, պարզապես, գլխաքանակ են կազմում՝ անհրաժեշտ պահին հենարան դառնալ ազգադավ պատուհասին՝ քանդելով մեր պետության հիմքերը:

Ցանկանում եմ այդ ուսապարկերին հորդորել, որ իրենց հարմար գործ գտնեն եւ մեր հիմնի բառերը հանգի՛ստ թողնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=305004&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը