Խելագարության հասնող աբսուրդ է այն, ինչի մեջ մենք ապրում ենք այսօր. Անժելա Էլիբեգովա

Ներքաղաքական

 

Երեւանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգուպարի տեսանյութը, որը հրապարակվեց համացանցում, զարմացրեց ու զայրացրեց շատերին: Նրանք երգում էին «Ղարաբաղ, Ղարաբաղ»՝ ադրբեջանական բովանդակությամբ: Սակայն պատկան մարմինները ոչ թե գնացին նրանց հետեւից, այլ` տեսանյութը հրապարակողի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ հետ:

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում հրապարակում ադրբեջաներեն երգուպարը, սա արհամարհա՞նք էր հայի հանդեպ, թե՞ ավելի խորքային նպատակներ էր հետապնդում:

— Ես չէի անվանի դա արհամարհանք, այլ հակառակը՝ նրանք ամբողջովին ադրբեջանամետ կեցվածք ընդունեցին: Կարծում եմ՝ բավականին կոշտ եւ բուռն հանրային արձագանքը դրանով էր առաջին հերթին պայմանավորված, որ մարդիկ իրենց այլեւս Հայաստանում անվտանգ չեն զգում: Առաջ, եթե իրենց համար այդ խնդիրը շատ հեռու էր, շոշափելի չէր, ընկալելի չէր, ապա այսօր մենք արդեն տեսնում ենք, որ ամեն վայրկյան այդ սպառնացող վտանգը կա: Եվ հաջորդ անգամ դա կարող է լինել արդեն ագրեսիայի կերպով, քանի որ մամուլում եւս արդեն հայտնվեցին տեղեկություններ, որ այդ տեսանյութի «հերոսներից» մեկը նաեւ հաջորդ օրը ինչ-որ ծեծկռտուք է հրահրել նաեւ հանրային երթուղիներում: Այսինքն՝ այս առումով հանրությունն արդեն զգում է, որ անվտանգ չէ նույնիսկ Երեւանում կամ Հայաստանի այլ քաղաքներում ու իրավապահ համակարգը, Ազգային անվտանգության ծառայությունը իրենց գործառույթն իրականացնելու, կամ հանրային անվտանգությունը մեծացնելու փոխարեն՝ փաստացի սլաքներն ուղղեցին դեպի այդ տեսանյութը հրապարակող մարդուն, այլ ոչ թե բուն գործողությունն իրականացնողներին: Ամբողջ ուշադրությունը շեղել այդ մարդու ուղղությամբ, ինքնին ընդունելի չէր նաեւ հանրության համար: Դա բացարձակ որեւէ կերպ չի ազդում մեր անվտանգության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, նախ տեղում պետք է արգելել նման գործողությունը, որովհետեւ վիրավորական է, երբ մեր օկուպացված տարածքների մասին գրված, այսպես ասած, փառաբանող երգն ադրբեջաներենով երգում են Երեւանի սրտում ու, բնականաբար, դա հանրության մոտ պետք է առաջացներ վրդովմունք, ցասում: Սրանով հոգեբանորեն ճնշում են գործադրում մեզ վրա: Այդ ամենը նախ առաջին հերթին պետք է հենց սկզբից կասեցվեր, որպեսզի տեղի չունենար առհասարակ Երեւանում, ինչպես տեղի չէր ունենում նախկինում: Եթե նույնիսկ տեղի է ունեցել, եւ եթե նույնիսկ իրավապահ համակարգի հետ ունեցած աշխատանքի արդյունքում բացթողում է եղել, պետք է քննվեր, պետք է պատժվեին այն մարդիկ, որոնք իրականացրել են գործողությունը, այլ ոչ թե` մարդիկ, որ դա ի ցույց են դրել: Բայց մենք նաեւ տեսանք, որ նույնիսկ շատ արագ-արագ քննիչներ, դատախազներ բերեցին դատարան եւ կալանքի չտարան այդ մարդուն: Այնուամենայնիվ, իր խոսքի ազատությունը սահմանափակվեց, վարչական վերահսկողության տակ էր մարդը գտնվում, իսկ թե ինչի՞ համար՝ պարզ չէ: Պարզապես, բոլորիս իրազեկելու համար, որ նման բան է տեղի ունենում: Այսինքն՝ փաստացի հիմա նույնիսկ այս հարցազրույցն էլ, որը ես Ձեզ տալիս եմ՝ դա էլ կարող է լինել հիմք՝ ինձ վրա քրեական գործ հարուցելու համար, ինչն ուղղակի աբսուրդ է: Հատկապես, իրավական տեսանկյունից խելագարության հասնող աբսուրդ է այն, ինչի մեջ մենք ապրում ենք այսօր Հայաստանում: Բայց դրանք այն փաստերն են, որոնց մենք առնչվում ենք: Փաստորեն, ստացվում է, որ հակահայկական գործողություն կատարել կարելի է եւ դրա մասին ահազանգել չի կարելի: Այ դա է մեր իրականությունը:

Օրերս նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը ռեպորտաժ էր պատրաստել Հայաստանում գործող քաղաքացիական հրաձգարանի վերաբերյալ՝ պնդելով, թե այնտեղ ինչ-որ ահաբեկիչներ ու զինյալներ են վարժանքներ անցկացնում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նոր բան չկա այդտեղ : Իրենք պարբերաբար հայտնի եւ գործող ռազմամարզական կառույցների մասին հրապարակումներ են կատարում ՝ նշելով, որ դրանք ահաբեկչական կառույցներ են, եւ դա զուտ իրենց ներքին քարոզչության համար է, որպեսզի ներքին ու արտաքին աշխարհին ցույց տան, թե՝ տեսեք, Հայաստանը ֆաշիստական պետություն է, պատրաստվում է պատերազմի, եւ մենք պետք է նախահարձակ լինենք: Այսինքն՝ այս ամեն ինչը տեղավորվում է իրենց ընդհանուր քարոզչական կոնսեսուսի մեջ: Դա իրենց ստանդարտ քարոզչական տեխնոլոգիան է:

Վաշինգտոնում Փաշինյանը ասել է, թե 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով` ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

— Ես նման ցնդաբանությաւնները չեմ մեկնաբանում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=304999&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ