«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անբուժելի համաճարակ է տարածվել ադրբեջանական բանակում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ «նորակոչիկների» ծնողներին և հարազատներին հորդորում է որոշակի ժամանակահատվածում չայցելել զորամասեր: Ըստ հաղորդագրության՝ զորամասերի փակումը հնարավորություն կտա հրամանատարությանը և բուժանձնակազմին զինծառայողների առողջության պահպանման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

Այնուհետև Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ նորակոչիկների շրջանում բացատրական աշխատանքի անհրաժեշտություն կա՝ կապված անձնական հիգիենայի և ճիշտ սնվելու կանոնների ուսուցման հետ, որպեսզի կանխվի հիվանդությունների տարածումը: Նախարարությունը ծնողների խնդրում է խնայողաբար վերաբերվել զինծառայողների առողջությանը, ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին և ձեռնպահ մնալ զորամասեր այցելությունից՝ հատկապես զինվորական երդման հանդիսավոր արարողություններին: Ադրբեջանական հասանելի լրատվամիջոցներից ոչ մեկն այս առթիվ հավելյան տեղեկություն չի փոխանցել։ Ադրբեջանում ոչ միայն բանակին, այլև այն տարածքներին, որտեղ զորամասեր են տեղաբաշխված, վերաբերող բոլոր տեղեկությունները նախագահի հրամանագրով համարվում են պետական գաղտնիք, այդ շրջաններում լրագրողների աշխատանքի հատուկ կարգ է սահմանված, զինվորականներին խստիվ արգելված է ունենալ և օգտագործել տեսանկարահանող սարքավորումներ և բջջային հեռախոսներ։

Եթե գաղտնիության նման պայմաններում Բաքվի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել նման հայտարարությամբ, պետք է ենթադրել, որ այսպես կոչված «կարանտինային զինծառայողների» շրջանում սուր վարակիչ հիվանդություններ են տարածվել։ Ընդ որում՝ անձնական հիգիենայի և ճիշտ սնվելու կանոնների վերաբերյալ բացատրական աշխատանքների անհրաժեշտության մասին ընդգծումներից կարելի է ենթադրել, որ խոսքը ոչ միայն «շնչառական ուղիների սեզոնային», այլև սննդային թունավորման հիվանդությունների մասին է։

Փաստացի ծնողներին արգելվում է ներկա գտնվել զինվորական երդման արարողությանը։ Այսինքն առաջիկա մեկ-երկու ամիսներին բոլոր զորամասերը զինծառայողներին այցելության համար փակ են լինելու։ Ըստ երևույթին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նպատակ ունի փակ պահել ձմեռային զորակոչի զինծառայողների հետագա տեղաբաշխման մասին տեղեկատվությունը։

Զինվորական երդում ընդունած նորակոչիկներն այցի եկած ծնողներին կարող են հայտնել, թե որ զորամասում և ինչ զորատեսակներում են անցկացնելու հետագա ծառայությունը, իսկ դա, երևում է, նույնպես դասվել է պետական-ռազմական գաղտնիքի շարքը։ Վերջերս ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ պահեստազորի շարքայինների «ուսումնա-վարժական հավաքներ են կազմակերպվել»։ Ըստ այդմ, «պահեստազորայինները բարձրացնում են որոնողա-փրկարարական գործողություններում մասնագիտական ունակությունները»։

Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի զինված ուժերում ինչ-որ նախապատրաստական քայլեր են ձեռնարկվում։ Հատուկ նշանակության զորքերի մի ստորաբաժանում բոլորովին վերջերս Կարսում մասնակցել է Թուրքիայի համասեռ ուժերի հետ համատեղ զորավարժության, որի ընթացքում փորձարկվել է ձմեռային և բարձր լեռնային պայմաններում հատուկ գործողություններ իրականացնելու նրանց պատրաստվածությունը։

Այս ֆոնին նորակոչիկների շրջանում հիվանդությունների կանխարգելման մասին տեղեկատվությունը կարող է հետապնդել ուշադրություն շեղելու նպատակ։ Ադրբեջանի հյուսիսային շրջաններում շաբաթասկզբից փաստացի արտակարգ դրություն է հայտարարված: Ռուսաստանի հետ սահմանի ողջ երկայնքով, ներառյալ բարձր լեռնային բնակավայրերում, հարակից անտառային զանգվածներում Պետական անվտանգության ծառայության և ՆԳՆ զորքերը հսկիչ կետեր են տեղակայել։ Մի շարք լեզգիաբնակ գյուղերում արձանագրվել են զինված ընդհարումների դեպքեր։ Ի՞նչ համաճարակ է ադրբեջանական բանակում։ Արդյոք դա քաղաքական չէ՞։

Կարդալ սկզբնաղբյուրում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան