«Պատրաստ եմ գալ Հայաստան՝ տեսնելու ձեզ եւ ձեր անզուգական երկիրը». Նանդիշ Սինգh (Տեսանյութ)
Արխիվ 16-20«Իրավունքն» անդրադարձել էր, որ երգիչ, «Տնից հեռու» հեղինակային հաղորդման հաղորդավար ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ այցելել է Հնդկաստան եւ Մումբայում հանդիպել ու բացառիկ հարցազրույցներ է ունեցել հայ հեռուստադիտողի կողմից սիրված հնդկական սերիալների հերոսների հետ: Այսօր նա հեռուստադիողի դատին է հանձնել իր առաջին հանդիպման մասին պատմող տեսանյութը, որտեղ Վ. Սարգսյանը զրուցում է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Մերժվածը» հեռուստասերիալի գլխավոր հերոսի՝ Վիրի հետ, ով իրականում մոդել, պարող եւ դերասան ՆԱՆԴԻՇ ՍԻՆԳՀՆ է: Ի դեպ, պարզվում է, որ դերասանը բնավորությամբ նման է սերիալում իր կերտած հերոսին, հետաքրքրված է Հայաստանով ու պատրաստ է գալ այստեղ: Մանրամասները դիտե՛ք տեսանյութում՝ 19:34 վայրկյանից.
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=30483&l=am/

