Անօրինական միգրացիայի դեմ Գերմանիայի քաղաքականությունը ճիշտ է․ Շոլց
Միջազգային
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարում իր և իր կառավարության վարած քաղաքականությունը ճիշտ է և տալիս է իր պտուղները։ Ապաստանի դիմումների թիվը, նրա խոսքով, վերջերս նվազել է մեկ երրորդով, գրում է Euromedia24-ը:
«Ես մտցրեցի սահմանային հսկողություն և համոզվեցի, որ Գերմանիայի սահմաններում ավելի քան 40 հազար մուտքի մերժում է գրանցվել։
Հունվարին մենք ունեցել ենք ամենացածր ցուցանիշը շատ ու շատ տարիների ընթացքում։ Ուրեմն, մենք ճիշտ ուղու վրա ենք և չպետք է կանգ առնենք»,-ասել է Շոլցը RBB ռադիոկայանին տված հարցազրույցում։
https://iravunk.com/sim/?p=304743&l=am/