«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տպավորություն կա, որ նման հայտարարությունները արտաքին պատվեր են. Ստեփանյան

Ներքաղաքական

Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսելով Հայոց ցեղասպանության հարցի մասին,Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական տեսագրության, ասել էր. «Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք։ Այս թեմաների հետ պետք է հարաբերվե՞նք, թե՞ չպետք է հարաբերվենք…»։ Ասվածը լայն արձագանք գտավ ոչ միայն հայաստանյան հասարակությունում, այլ նաեւ Սփյուռքում, իսկ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ իր երեւանյան ասուլիսի ժամանակ վերաշարադրել մտքերը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՊՄՀ Համաշխարհաին պատմության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:


— Պարոն Ստեփանյան, ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 


— Մի փոքր կոռեկտ չի հնչում ինչ-որ մեկին մեկնաբանել, ով խոսում է, չգիտես թե, ո՞ւմ թելադրանքով կամ ի՞նչ տրամաբանությամբ: Ամեն դեպքում, այն մտքերը, որոնք հայտնել է, թե՝ ինչպե՞ս է եղել ցեղասպանությունը, ե՞րբ է եղել, ի՞նչ հանգամանքներում՝ դրանց պատասխանը Հայոց պատմական գիտությունը, ցեղասպանագիտությունը վաղուց տվել է: Ինքը դրանք պետք է իմանար: Սկզբունքային ճշմարտություն են դրանք: Եթե չգիտի՝ շատ վատ է, իսկ եթե գիտի, ապա շատ ավելի վատ է, որովհետեւ ես ինքս ինձ իրավունք եմ վերապահում կարծիք հայտնելու, որ ինչ-որ մեկի թելադրական պայմանն է կատարում Փաշինյանը: Այլ տրամաբանություն չկա իր ասածի մեջ, գոնե ես չեմ տեսնում: Կարող եմ ասել, որ փորձանքի մեջ ենք:


— Կարո՞ղ ենք ասել, որ սա ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ ցեղասպանության ուրացման քաղաքականություն է:


— Այսինքն՝ ցեղասպան թուրքը ոչ մի մեղավորություն չունի՞: Իրականում եթե մի փոքր հետ գնանք, ապա կտեսնենք, որ Թուրքիան պայմաններ է դրել մեր իշխանությունների առաջ, այսպես կոչված, խաղաղության եւ պարտության համար ու թուրքական բոլոր նախապայմանները՝ մասամբ կամ ամբողջությամբ պարբերաբար կատարվում են: Դա կլինի Արարատ լեռը, ցեղասպանությունը, Արցախի հանձնումը Ադրբեջանին եւ բազմաթիվ այլ հարցեր: Մաս-մաս արվում են այդ բոլորը: Հայաստանն ի՞նչ է վերանայում, հենց այս նույն փաթեթի մեջ կարելի է տեղավորել:


— Արդյո՞ք այս ամենից հետո կարող ենք ասել, որ անհրաժեշտ է վերանայել, թե մենք ինչպե՞ս ենք խոսում ցեղասպանության մասին եւ ինչպիսի՞ դասեր պետք է քաղենք:


— Իր ասածը, բնականաբար, հիմք չպետք է ընդունել: Դասեր պետք է քաղել՝ առանց այդ հնչեցված մտքերի վրա հիմնվելու: Պետք է լինել ուժեղ պետություն եւ մեր հնարավորություններով այս հարցը լուծել: Լինել ուժեղ պետություն, վերականգնել Արցախը, պարտադրել հակառակորդին հաշվի նստել քեզ հետ: Կարծում եմ՝ ուժեղ լինելով նախ պետք է ունենալ ուժեղ բանակ: Տա Աստված, որպեսզի մեր բանակը լինի շատ ուժեղ, վերականգնվի հայ սպայի պատիվը, եւ մեր զինվորը կրկին ոսկե տառերով հիշեցնի իր մասին:


ԴԻԱՆԱ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան