Քաղաքային իշխանությունը բառի բուն իմաստով մտել է քաղաքացու գրպանը եւ նրան դարձրել տուգանքի մատերյալ. Ալբերտ Մովսիսյան

Ներքաղաքական

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը շարունակվում է: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու անկախ անդամ, «Արդար խոսք» կուսակցության նախագահ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

«Արդար խոսք» կուսակցության դիրքորոշումն ինչպիսի՞ն է տրանսպորտի թանկացման եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ:

— Մենք դատապարտում ենք անհիմն թանկացումները եւ համարում, որ ներկայիս քաղաքային իշխանությունը բառի բուն իմաստով մտել է քաղաքացու գրպանը եւ նրան դարձրել տուգանքի եւ գումար կորզելու մատերյալ: Անշուշտ, մասնակցում ենք բոյկոտին: Ես ինքս, որպես «Արդար խոսք» կուսակցության նախագահ, հանդես եմ եկել հայտարարությամբ: Ստացվում է, որ իշխանությունը մարդկանց խաբում է՝ սկզբում ասելով, որ ուղեվճարը պետք է լինի 300 դրամ, այնուհետ դարձնում 150 դրամ եւ կրկին առանց հիմնավոր եւ հասկանալի բացատրության: Ես անգամ ավագանու նիստին ասացի, որ սա ընդամենը գնային առեւտուր է ու նման կերպ նրանք մարդկանց համակերպում են նոր գների հետ: Ինչ վերաբերում է 150 դրամներին՝ ասեմ, որ քաղաքային տրանսպորտն ունի սուբսիդային մեխանիզմ, որի շնորհիվ միանշանակ կարող էր 100 դրամը թողնել ամփոփոխ: Բոյկոտի վերաբերյալ կասեմ, որ շատ-շատերը, նույնիսկ ընդդիմադիր ներկայացողներն այն փորձում են իրենցով անել եւ, որպես կազմակերպիչ, ներկայացնել մեկ անձի՝ օրինակ՝ Հայկ Մարությանին կամ Անդրանիկ Թեւանյանին, անընդունելի է, քանի որ սա բոլորիս խնդիրն է, եւ սա բոլորիս շնորհիվ է իրականանում: Չի՛ կարելի այս թեմայի շուրջ դիվիդենտներ հավաքել: Չմոռանանք, որ քաղաքային տրանսպորտից օգտվում են քաղաքացիների մի ստվար զանգված, ովքեր չեն կարող ավել վճարել եւ, ի վերջո՝ ինչո՞ւ վճարեն թանկ: Սա մի այնպիսի հարց է, որի շուրջ ընդդիմադիրները պետք է համախմբվեն եւ վերջնական լուծում գտնեն՝ ի նպաստ քաղաքացու:

Ի՞նչ եք կարծում, վերջապես ընդդիմությունը կհամախմբվի՞, թե կրկին ամեն մեկն իր հերթին կփորձի «վերմակն իր վրա քաշել»:

— Խնդիրը հենց դա է, որ ամեն մեկը փորձում է «իր վրա քաշել վերմակը» եւ հնարավորինս իրենց անունով դնել այս պայքարի վերնագիրը: Այլ խնդիր էլ կա՝ քաղաքացիներն ամաչում են չվճարել, սակայն սրտանց չեն ցանկանում, որպեսզի թանկանա տրանսպորտը: Նաեւ քաղաքային իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել՝ հսկիչների միջոցով: Իսկ բոլորս էլ լավ գիտենք, որ հսկիչի հաստիք, որպես այդպիսին, չկա: Կարող է թաղապետարանից մի քանի աշխատողների ուղարկեն, ասեն՝ գնացեք, հսկեք: Բայց պետք է մեր քաղաքացիները լավ գիտակցեն, որ ո՛չ ամաչելու եւ ո՛չ էլ վախենալու առիթ չունեն: Սա իրենց իրավունքն է, որը պետք է պահել մինչեւ վերջ:

Ինչպես արդեն բացահայտվեց, թաղապետարանի ինչ-ինչ աշխատակիցներ հրահանգ ստանալով՝ նստում են տրանսպորտ եւ հակաքարոզ անցկացնում, իբրեւ շատ հարմար է իրենց այս թանկացումները: Դրան ի՞նչ կասեք:

— Մինշանակ նրանք հրահանգ են կատարում: Ինչպե՞ս կարող է թանկացումը ինչ-որ մեկին դուր գալ,երբ փոխարենը չի բարձրացվում ո՛չ աշխատավարձ, ո՛չ թոշակ, ո՛չ նպաստ: Այդ հրահանգները տրվում է քաղաքային իշխանության կողմից: Լավ, սա հնարավոր է ինչ-որ տեղ հասկանալ, բայց անհասկանալի է մնում, որ որոշ «ընդդիմադիրներ» փորձում են սատարել իշխանությանը: Օրինակ, երբ իշխանությունը փորձում է նման կերպ պռովակացիայի ենթարկել, անշուշտ, դա վատ է, բայց երբ ընդդիմադիր կողմն է փորձում դա անել, արդեն անընդունելի է:

Ավտոբուսների մեջ տեղադրվեց մետաղադրամը գցելու արկղեր, որոնց արժեքը կազմում է  հատը 144.000 դրամ եւ նմանատիպ արկղեր են գնվել թվով 55 հատ:  Ի՞նչ է լինելու այդ արկղերի ճակատագիրը: Այդ գումարները համարենք կորա՞ծ:

— Ինչի մասին է խոսքը, երբ Տիգրան Ավինյանն անգամ տեղյակ չի եղել, թե ինչ արժեքի տոմսով է մեկնել Միացյալ Նահանգներ: Այսինքն՝ այստեղ այդքան արկղերի ճակատագրի հարցը չէ, որքան իշխանության գումար վատնելու վարպետությունն է: Քաղաքացիների հարկերից կուտակված գումարներին վերաբերում են անփույթ ու անտարբեր: Փաստն այն է, որ քաղաքային իշխանությունը զբաղվում է միայն թալանով եւ ոչ մի տեսակի հաշվարկ գոյություն չունի: Ես ավագանու նիստի ընթացքում հարց եմ տվել՝ կոնկրետ մեկ տոմսի արժեք ասեք: Երեւանի փոխքաղաքապետ ՍուրենԳրիգորյանը տոմսի արժեք չի կարողանում ասել: Իբրեւ թե տուրիստականն այլ է, սովորական փաթեթներն՝ այլ եւ նմանատիպ անորոշ պատասխաններ: Մարդկանց գցում են շփոթմունքի մեջ եւ քաղաքացին չի հասկանում՝ ինչը որքան արժե: Կամ այդ ինչպե՞ս են որոշում, որ քաղաքացին պետք է 2-3 անգամ երթեւեկի:Կամ քաղաքացին գնի մեկ ամսվա համար փաթեթ ու չօգտագործի, ստացվում է, որ անտեղի գումա՞ր է վատնվում: Նախապես գումար են վերցնում՝ ծառայության համար, սակայն, մարդը կարող է նույն պահին վճարել եւ երթեւեկել, կարիք չկա նախապես մեկ ամսվա գումար վերցնել: Արդեն նաեւ խնդիրներ են առաջացել քարտերի հետ կապված: Քաղաքացիները բողոքում են, որ բանկային քարտերից գումարներ են գանձվում՝ այն ժամանակ, երբ նրանք տանը քնած են լինում: Սուրեն Գրիգորյանը բանկային քարտերի հետ կապված պատասխանեց, որ կուսումնասիրեն եւ հարկ եղած դեպքում կփոխհատուցեն քաղաքացուն: Այսինքն՝ մարդկանց գումարը թալանեն, հետո ամիսներ անց այդ գումարը հետ վերադարձնեն, իսկ քանի՞ քաղաքացի էլ անգամ չի նկատել այդ քարտի միջի գումարի կորուստը, կամ քանի՞ քաղաքացի հետեւողական կլինի, որ վերադարձնի իր գումարը: Ստացվում է, ու ումից հնարավոր է կքերեն, ումից էլ չէ՝ բարի ճանապարհ…

— Պարոն Մովսիսյան, այս խնդիրների շարքի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Կոչ եմ անում մեր բնակիչներին միանալ բոյկոտին եւ չամաչել չվճարելու համար: Պետք է հասկանալ, որ քաղաքային իշխանությունը թալանում է մեզ՝ բոլորիս: Միահամուռ կերպով մինչեւ վերջ պետք է պայքարենք սրա դեմ: Սա՛ է միակ հանգուցալուծումը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ      

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում