Թուրքերից նվեր ստացողները շաբաթական 20.000 դոլար փող են աշխատում. Արամ Մանուկյան

Հասարակություն

Տեղեկատվական պատերազմում մենք աննկարագրելի կերպ ենք պարտվում

Մեր օրերում շատացել են սոցցանցային հայրենասերները, ինչը ողջունելի կլիներ, եթե օֆլայն տիրույթում էլ նրանք ցուցաբերեին նույնպիսի ակտիվություն եւ չունենային հետին նպատակներ: Թեեւ երբեմն տպավորություն է, որ այդ գրառումներով ու ուղիղ եթերներով նույնիսկ Վանն ու Անին ենք վերադարձնելու շուտով, բայց իրականությունը բոլորովին այլ է, հատկապես «Տիկ- Տոկ» հարթակում, որտեղ, այսպես ասած, «բաթլներով» (նշանակում է «ճակատամարտ») թասիբ պահողներն են օր օրի ավելանում:

Բանն այն է, որ «բաթլ» խաղացող հայերը միանում են թուրք կամ ադրբեջանցի «բաթլ» խաղացողների ու ողջ խաղի ընթացքում, որը տեւում է 5 րոպե, գոռում են՝ «թասիբը պահեք», «սա պրինցիպի հարց է, ախպերնե՜ր, ցույց տանք, թե ինչ սպայկա ազգ ենք» եւ նմանատիպ կոչերով գումար են վաստակում: Սակայն, երբ պետք է լինում իրական թասիբ պահելու, բոլորը, կարծես, լռում են, եւ քչերն են խոսում:

Նախ` ավելի բացենք փակագծերը, թե ինչ է «բաթլը». երկու անձ օնլայն միանում են եւ խաղում: Ամեն մեկն ունենում է իր համախոհները, ովքեր գումար են գցում՝ իրենց կողմից նախընտրելի խաղացողի օգտին: Ու ում շատ նվեր կգցեն՝ նա էլ կհաղթի հերթական խաղը: Այստեղ «թասիբի» հարցն այն է, որ հայը չպարտվի հակառակ կողմին, տվյալ դեպքում՝ թշնամի պետության ներկայացուցչին: Սակայն «թասիբ» ասելով՝ գումար են վաստակում մեկ այլ անձինք: Այս ամենն իր հերթին ձեւավորում է հասարակության մեջ չաշխատելու, սակայն լուրջ գումարներ վաստակելու «կուլտուրան»:
Այս հարցին անդրադարձ է կատարել հումորիստ, դերասան ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով եւս «Տիկ- Տոկ» հարթակում վարում է իր բլոգը եւ անցկացնում «բաթլներ»: Արամը տեւական ժամանակ է, ինչ պայքարում է ադրբեջանցի բլոգերի դեմ, ով վատ է արտահայտվել հայերի մասին:

«ԹՈՒՐՔԵՐԻՑ ՆՎԵՐ ՍՏԱՑՈՂՆԵՐԸ ՇԱԲԱԹԱԿԱՆ 20.000 ԴՈԼԱՐ ՓՈՂ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ»

— Արամ, ինչի՞ց սկսվեց Ձեր պայքարը ադրբեջանցի բլոգերի դեմ:

— Երբ նկատեցի այդ ադրբեջանցու տեսանյութերն իմ ազգի հետ կապված, որոնք իրենց բնույթով ամբողջապես ծաղրանք էին ներկայացնում, որոշեցի ես էլ իմ ֆորմատին համապատասխան արձագանքել, որպեսզի այդ պրոպագանդիստը սաստվի, եւ մենք էլ մեր հերթին հակաքարոզ անենք: Առհասարակ, տեղեկատվական պատերազմում մենք աննկարագրելի կերպ ենք պարտվում: Մի Քյամրամ, մեր այս ողջ հայերիս, այս «լոփո-լոփո» խոսացող բլոգեր-տիկտոկեր-սթիմերներին հաղթում է: Մենք ունենալով մեր լծակները, մեր ռեսուրսները՝ պատմություն պահելու եւ ներկայացնելու, բացարձակ դրանով չենք զբաղվում: Բոլորին միայն հետաքրքրում են թոփերը, փողերը: Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, երբ մենք ունենք Արցախից եկած բազում տիկտոկերներ, սթիմերներ եւ բավականին մեծ գումար աշխատողներ, սակայն չկա մեկ անձ, ով կխոսի Արցախից, Արցախի պատմությունից:

— «Տիկ -Տոկում» շատ երեխաներ կան, որոնք լսում են նաեւ թշնամու քարոզը: Դա լրջագույն վտանգ է…

— Այո, ճիշտ եք նկատել: Կան երեխաներ, ովքեր չգիտեն պատմություն եւ չեն էլ ուզում իմանալ: Քյամրամի ասածը լսելով՝ կասկածի տակ են դնում մեր դարավոր պատմությունը: Ես ինքս էլ եմ խաղում, սակայն անտարբեր չեմ կարող անցնել այս ամենի նկատմամբ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ, կարծես թե, բոլորը ասում են՝ մենք չենք խառնվում նման հարցերի մեջ, սակայն երբ փող է պետք լինում, լավ էլ խառնվում են, իբրեւ թե՝ հայի թասիբը պահեք թշնամի ազգի մոտ: Թասիբը խաղով չեն պահում ու վերջում լավ փող հավաքում տվյալ խաղից: Այս վերջին շրջանում ինձ շատ են անհանգստացնում ադրբեջանցիների տեսանյութերը: Ինձ տեսանյութեր են ուղարկում՝ ասելով՝ «Նայիր, դու քեզ այստեղ ճղում ես, սակայն քո հայ աղջիկները հետույքները շարժելով, պարում են մեզ համար, մեր երգերի տակ»: Դա ուղղակի անընդունելի բան է իմ կողմից: Գոնե այդ աղջիկներին մեկը կողքից խորհուրդ տա, որ այսուհետ փակեն նման տեսանյութերը, որ թշանմին ի շահ իրեն չօգտագործի:
Ոչ ոք չի խառնվում ոչնչին: Տրանսպորտի թանկացման մասին ոչ մի տիկտոկեր չխոսեց, ասում են՝ դա քաղաքականություն է, բայց սովորական սունդուկի՝ 100 աչոկի համար «փրթում» են իրար, որը հեչ 100 դրամ չի կազմում: Թող խոսեն ադրբեջանցիների պահվածքի մասին, դա էլ հո քաղաքականություն չի, թող թուրքերից նվերներ ստանալու մասին խոսեն: Ձեռք չի տալիս, չէ՞, որովհետեւ թուրքերից նվեր ստացողները շաբաթական 20.000 դոլար փող են աշխատում: Էլ ի՞նչ թասիբի մասին է խոսքը: Այդ թասիբ ասողները մի օր Արցախի մասին չխոսեցին, որ քյամրամներն էլ ձայները կտրեն:

«ՏՈ ՀԻՄԻԿՎԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԵՉ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ»

— «Տիկ- Տոկում» հայ աղջիկների պահվածքը ինչպե՞ս կբնութագրեք:

— Դուրս չեն գալիս, ամբողջը հետույք է, իհարկե, մի քանի հոգու հանած:

Իսկ գուցե ժամանա՞կն է, որ Հայաստանում փակվի «Տիկ- Տոկը»:

— Փակելը սխալ կլինի: Ընդամենը պետք է վերահսկվի այդ հարթակը: Եթե մի քանիսը չեն կարողանում ճիշտ օգտվել «Տիկ- Տոկից», ինչո՞ւ պետք է մնացածը տուժեն: Պարզապես, հիմա, ցավոք, ազգի մեծամասնությունը նստած, «Տիկ- Տոկով» գումար է աշխատում ՝ փոխարենը ոչինչ չանելով: Ես աշխատում եմ՝ հումոր ներկայացնում, մեկ ուրիշը երգում է եւ այլն: Այսինքն՝ մենք նման կերպ ենք նաեւ պահում մեր հարթակը, սակայն մեծամասնությունը մարմնի մասերը ցուցադրելով կամ, պարզապես, հեռախոսի դիմաց նստելով՝ գումար է աշխատում: Բայց դե մեղադրելու էլ չէ՝ անխելք մարդուց ի՞նչ սպասենք: Նմանները հենց խաղում են, կանչում են մնացածին, թե բա՝ եկեք, նվեր գցեք, լայքեք, խաղս պահեք՝ «թասիբի» հարց է, բայց հենց հարցը հասնում է իրական թասիբին, ոչ ոք չի խառնվում՝ պատճառաբանելով, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Տո հիմիկվա քաղաքական գործիչներն էլ հեչ քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց սա քաղաքականության հետ կապ չունի: Ի՞նչ կապ ունի մասնագիտությունը` ադրբեջանցուն հասկացնելու համար մեր պատմությունը:

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊԱՀԵՔ ԹԱՍԻԲԸ, ՈՉ ԹԵ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Դուք սկզբունքորե՞ն չեք խաղում թուրքերի եւ ադրբեջանցիների հետ:

— Ընդհանրապես չեմ խաղում նրանց հետ: Դա բացառվում է:

Իսկ թշնամու հետ խաղացող հայերին ինչպե՞ս եք վերաբերվում:

— Շատ վատ: Որովհետեւ այստեղ այլ խաղային քաղաքականություն է գործում: Երբ մեկը խաղում է թշնամու հետ, կողքից այլ հայ տեսնում է ու մտածում՝ գնամ հայի թասիբը պահեմ, գումար, նվերներ գցեմ, որ հաղթի թշնամուն, բայց «Տիկ- Տոկում» թասիբ պահելը ես այդպես էլ չհասկացա: Հայրենսիրական երգեր են միացնում, հետեւում Հայաստանի դրոշը դնում ու փող աշխատում: Իրականում պահեք թասիբը, ոչ թե փող աշխատելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
 




Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)