Պատրաստվում ենք փողոցային պայքարի, ՀՀԿ աշխատանքային օրակարգում ընտրություն բառ չկա․ Հայկ Մամիջանյան
Ներքաղաքական
Պատրաստվում ենք փողոցային պայքարի, ՀՀԿ աշխատանքային օրակարգում ընտրություն բառ չկա, ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․
«ՀՀԿ կարծիքով, փողոցային պրոցեսն անփուսափելի է։ Տեսել ենք, թե ինչպես է Փաշինյանն ընտրությունները կեղծում Գյումրիում, Վանաձորում, Երևանում, Փարաքարում։ Գտնվում են կուսակցություններ, որ ձայներ են վաճառում իրեն, կամ ձերբակալում են իրենց հաղթած մարդկանց։
Եթե անգամ ընտրական պրոցես լինի ու ընդդիմությունը հաջողություն գրանցի, պետք է փողոցում դրան տեր կանգնել։ Մենք դրան ենք պատրաստվում։ Բնականաբար, վերջնական քաղաքական լուծումը կլինի ԱԺ-ում իմփիչմենթով»,- նշել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
https://iravunk.com/sim/?p=304701&l=am/