Ով պետք է հայտարարագրի իր եկամուտները և մինչև երբ. ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Հասարակություն

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը նախապես սահմանված էր մայիսի 1-ը, սակայն քննարկումների արդյունքում նոր ժամկետ է սահմանվել, այն է՝ նոյեմբերի 1-ը: Ժամկետի փոփոխությունը ներկայումս նախագծման փուլում է: Այդ մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

 

ՊԵԿ նախագահը նաև թվարկեց այն խմբերը, որոնք այս տարի պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները՝ ըստ պահանջի:

 

«Առաջին խումբը վարձու աշխատողներն են:

 

Երկրորդ խումբը քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մեր հայրենակիցներն են:

 

Երրորդ խումբը պետական համայնքային աշխատողները, ծառայողները, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնողներն են:

 

Չորրորդ խումբը 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից հանդիսացող քաղաքացիներն են (մասնակից ասելով՝ նկատի ունենք բաժնետեր, փայատեր կամ անդամ):

 

Հինգերորդ խմբում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները:

 

Վեցերորդ խումբը 2024 թվականին 20 միլիոն և ավելի փոխառություն ստացածները»,- ասաց նա:

 

ՊԵԿ նախագահը նշեց, որ 2024 թվականին մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագիր ներկայացրել է։ Այս տարի արդեն 4451 քաղաքացի ներկայացրել են։ Առողջապահության ու կրթության գծով սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս 2024-ին ստացել է 3732 քաղաքացի, այս տարի՝ արդեն 825 քաղաքացի։

 

Հակոբյանը նաև ասաց, թե ինչ վարչարարություն է կիրառվելու՝ հայտարարագիր չներկայացնելու համար։ «Առաջինը, մենք շտկման հնարավորություն ենք տալիս։ Քաղաքացին, մեկ անգամ հայտարարագիր ներկայացնելով, ունի հնարավորություն երկրորդ անգամ ներկայացնելու՝ շտկելով իր հայտարարագիրը։ Մյուս քայլը, եթե մենք ինքներս տեսնում ենք ինչ-որ խնդիր, նորից շտկման հնարավորություն ենք տալիս։ Երրորդ քայլը, նախազգուշացում ենք տալիս, չորրորդ քայլը նոր արդեն գալիս է տուգանքի հարցը։ Վարձու աշխատողների ու քաղիրավական պայմանագրով աշխատողների համար 5000 դրամ է տուգանքը, բայց սեփականատերերի համար ավելի բարձր է՝ 50 հազար դրամ։ Եվ հաջորդ քայլը դրա կրկնապատկումն է»։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի